Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 86 ...

 

 

040.0896.060702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 2002 թվականի N 896-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 867 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`

i

ա) որոշման 2-րդ կետում «պետական միասնական կադաստրի վարչությանը» բառերը փոխարինել «կադաստրի պետական կոմիտեին» բառերով.

բ) որոշմամբ հաստատված կարգի`

5-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

i

«5. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքը հաստատող փաստաթղթերում սեփականատերերի կողմից նշված չափից մինչև 20 տոկոս ավելի յուրաքանչյուր միավոր հողամասի կամ սեփականաշնորհված ընդհանուր հողաբաժնի չափից փաստացի օգտագործման դեպքում սեփականության իրավունքը ճանաչվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված պայմաններով».

i

6-րդ կետում «միացվում» և «որպես» բառերից հետո «պետական» բառը փոխարինել «համայնքային» բառով.

i

15-րդ կետում «պետական միասնական կադաստրի վարչության» բառերը փոխարինել «կադաստրի պետական կոմիտեի» բառերով.

i

17-րդ կետը «համայնքներում» բառից հետո լրացնել «սույն կարգի 11-րդ կետին համապատասխան հավաստագրի տրամադրումից հետո 6 ամսվա ընթացքում» բառերով:

2. Սահմանել, որ այն համայնքներում, որտեղ 1999 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսվել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում դրանք շարունակելու են իրականացվել անվճար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ նշված ժամկետի ավարտից հետո այդ գրանցումներն իրականացվելու են սեփականատերերի և օգտագործողների հաշվին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.06.2002
N 896-Ն
Որոշում