Սեղմել Esc փակելու համար:
ԽՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԽՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ԼՐԻՎ ...

01.01.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.12.1990  -ից մինչեւ   01.01.1998  -ը:
 

/ուժը կորցրել է 01.01.1998թ` 18.06.97 թիվ 187 որոշում/

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 1990 թ. թիվ 632

 

ԽՍՀՄ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՖՈՆԴԵՐԻ ԼՐԻՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՄՈՐՏԻԶԱՑԻՈՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆՈՐՄԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը  որոշում  է.

1. Ընդունել ի գիտություն, որ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1990 թվականի հոկտեմբերի 22-ի «ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության հիմնական ֆոնդերի լրիվ վերականգնման համար ամորտիզացիոն հատկացումների միասնական նորմաների մասին» թիվ 1072 որոշմամբ ժողովրդական տնտեսության ճյուղերում հիմնական ֆոնդերի ակտիվ նորացման և գիտատեխնիկական առաջընթացի արագացման համար տնտեսական պայմաններ ստեղծելու նպատակով, ինչպես նաև շուկային անցնելու և շուկայական հարաբերությունների առկայության պայմաններում ֆիզիկապես մաշված մեքենաների, սարքավորումների և տրանսպորտային միջոցների հիմնանորոգման իրականացման հետ կապված ծախսերի կրճատման նպատակով`

ա) հաստատել և 1991 թվականի հունվարի 1-ից գործողության մեջ է դրել ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության հիմնական ֆոնդերի լրիվ վերականգնման համար ամորտիզացիոն հատկացումների միասնական նորմաները (կցվում են )*): Սահմանել, որ նշված միասնական նորմաները պարտադիր են կիրառման համար տնտհաշվարկային հիմքի վրա գործող բոլոր ձեռնարկությունների, միավորումների և կազմակերպությունների կողմից, անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից և սեփականության ձևերից.

բ) իրավունք է վերապահել ԽՍՀՄ պետպլանին`

սահմանել ստեղծվող սկզբունքային նոր հիմնական ֆոնդերի լրիվ վերականգնման համար ամորտիզացիոն հատկացումների նորմաներ, այն համաձայնեցնելով ԽՍՀՄ ֆինանսների նախարարության, ԽՍՀՄ վիճակագրության պետական կոմիտեի և ԽՍՀՄ պետշինի հետ.

ճշտել ժողովրդական տնտեսության ճյուղերում գիտատեխնիկական առաջընթացի նվաճումների ներդրման հետևանքով հիմնական ֆոնդերի ծառայության ժամկետների փոփոխման դեպքում նշված որոշմամբ հաստատված ամորտիզացիոն հատկացումների նորմաները.

Հիմնական ֆոնդերի նորացման գործում ձեռնարկությունների, միավորումների և կազմակերպությունների շահագրգռվածությունը բարձրացնելու համար նպատակահարմանր է գտել դրանց ակտիվ մասի /մեքենաների, սարքավորումների, տրանսպորտային միջոցների/ արագացված ամորտիզացիայի կիրառումը, այսինքն այդ ֆոնդերի հաշվեկշռային արժեքի լրիվ փոխանցումն արտադրության ծախսերին և շրջանառությանը ավելի կարճ ժամկետներում, քան դա նախատեսվում է ամորտիզացիոն հատկացումների նորմերով:

i

/գ ենթակետի 2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 19.10.94 թիվ 496 որոշում/

դ) սահմանել է, որ 1991 թվականի հունվարի 1-ից հիմնական ֆոնդերի ակտիվի մասի (մեքենաների, սարքավորումների և տրանսպորտային միջոցների) լրիվ վերականգնմանն ուղղվող ամորտիզացիոն հատկացումները կատարվում են դրանց ծառայության նորմատիվային ժամկետի ընթացքում կամ այն ժամկետում, երբ այդ ֆոնդերի հաշվեկշռային արժեքը լրիվ փոխանցվում է արտադրության և շրջանառության ծախսերին:

Ամորտիզացիոն հատկացումները դադարեցվում են այն մեքենաների, սարքավորումների, տրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք 1991 թվականի հունվարի 1-ի դրությամբ գտնվում են շահագործման մեջ` նախկինում գործող ծառայության նորմատիվային ժամկետներից ավելի.

ե) այն դեպքերում, երբ հիմնական ֆոնդերը դուրս են գրվում մինչև դրանց հաշվեկշռային արժեքի լրիվ փոխանցումը, արտադրության կամ շրջանառության ծախսերին չփոխանցված ամորտիզացիոն հատկացումները փոխհատուցվում են ձեռնարկության, միավորման ու կազմակերպության տնօրինության տակ մնացող շահույթի հաշվին: Այդ գումարներն օգտագործվում են նույն կարգով, ինչպես ամորտիզացիոն հատկացումները.

զ) սահմանել է, որ 1991 թվականի հունվարի 1-ից բոլոր ձեռնարկությունները, միավորումները, կազմակերպությունները, անկախ դրանց գերատեսչական ենթակայությունից և սեփականության ձևերից, հիմնական արտադրական ֆոնդերի բոլոր տեսակի նորոգման ծախսերը մտցնում են արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման ծախքերի մեջ: Անհրաժեշտության դեպքում ձեռնարկությունները, միավորումները և կազմակերպությունները արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքում նորոգման ծախսերի ընդգրկման հավասարաչափությունն ապահովելու նպատակով կարող են ստեղծել նորոգման ֆոնդ (ռեզերվ), դրան մասհանելով միջոցներ` հնգամյակի համար իրենց կողմից հաստատված նորմատիվներով.

է) հանձնարարել է ԽՍՀՄ պետպլանին` ԽՍՀՄ ֆինանսների նախարարության հետ համատեղ, ԽՍՀՄ պետշինի, ԽՍՀՄ գների պետական կոմիտեի մասնակցությամբ մինչև 1990 թվականի նոյեմբերի 15-ը հաստատել ժողովրդական տնտեսությունում հիմնական ֆոնդերի ամորտիզացիոն մասհանումների կանոնակարգը, որում արտացոլվի դրանց ակտիվ մասի արագացված ամորտիզացիայի հարցերը.

ը) հանձնարարել է ԽՍՀՄ պետպլանին, ԽՍՀՄ ֆինանսների նախարարությանը, ԽՍՀՄ պետշինին, ԽՍՀՄ վիճակագրության պետական կոմիտեին և ԽՍՀՄ գների պետական կոմիտեին` քննարկել ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության հիմնական ֆոնդերի վերագնահատման անցկացման հարցը, հաշվի առնելով 1991 թվականից կիրառվող արտադրության միջոցների մեծածախ գների կազմավորման նոր սկզբունքները, նկատի ունենալով հիմնական ֆոնդերի ժամանակին վերարտադրության և դրանց գնահատման համադրելիության ապահովման համար հավասար տնտեսական պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը: Այդ հարցի վերաբերյալ առաջարկություններ ներկայացրել ԽՍՀՄ նախարարների խորհուրդ` մինչև 1990 թվականի դեկտեմբերի 1-ը.

թ) հանձնարարել է ԽՍՀՄ մամուլի պետական կոմիտեին` ԽՍՀՄ պետպլանի հետ համաձայնեցված ժամկետներում մասսայական տպաքանակով հրատարակել ԽՍՀՄ ժողովրդական տնտեսության հիմնական ֆոնդերի լրիվ վերականգնման համար ամորտիզացիոն հատկացումների նոր միասնական նորմաների ժողովածու, ինչպես նաև ժողովրդական տնտեսությունում հիմնական ֆոնդերի ամորտիզացիոն մասհանումների կանոնակարգ:

2. 1991 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած համարել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի պետական կոմիտեին` ժողովրդական տնտեսության հիմնական ֆոնդերի լրիվ վերականգնման համար ամորտիզացիոն նոր նորմաների ժողովածուն, ինչպես նաև ժողովրդական տնտեսությունում հիմնական ֆոնդերի ամորտիզացիոն մասհանումների նոր կանոնակարգը ստանալուն պես այն հասցնել շահագրգռված կազմակերպություններին, նախարարություններին, գերատեսչություններին, հանրապետության տարածքում գտնվող բոլոր ձեռնարկություններին:

------------

*) Նորմաները չեն բերվում:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
29.12.1990
N 632
Որոշում