Սեղմել Esc փակելու համար:
{14.04.2005 - 08.03.2018} «ՀԱՅԱՆՏԱՌ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{14.04.2005 - 08.03.2018} «ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.04.2005  -ից մինչեւ   08.03.2018  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1054.300702

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«30» հուլիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հուլիսի 2002 թվականի N 1054-Ն

 

«ՀԱՅԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 7-րդ և 8-րդ հոդվածներին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ ու 13-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել «Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերության դուստր ընկերությունների գույքի կազմից անշարժ գույքի առանձնացումը և փոխանցումը հիմնադրին` «Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերությանը` օրենքով սահմանված կարգով նվազեցնելով դուստր ընկերությունների կանոնադրական կապիտալը:

(1-ին կետը փոփ. 10.02.05 թիվ 307-Ն որոշում)

i

2. «Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության:

(2-րդ կետը փոփ. 10.02.05 թիվ 307-Ն որոշում)

3. Սահմանել, որ`

i

ա) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակը Հայաստանի Հանրապետության պետական անտառային ֆոնդի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում պետական ծրագրերի իրականացումն է.

բ) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

բնափայտի մթերում, վերամշակում և իրացում,

տնկանյութի (տնկիներ, սերմնաբույսեր) աճեցում և իրացում,

երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում, վերամշակում և իրացում,

կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում,

գյուղատնտեսական հողատեսքերում գյուղատնտեսական մթերքի արտադրություն, վերամշակում և իրացում,

հանգստի և զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,

խորհրդատվություն և տեղեկատվության տրամադրում.

գ) (3-րդ կետի գ ենթակետն ուժը կորցրել է 10.02.05 թիվ 307-Ն որոշում)

դ) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են վերակազմակերպված «Հայանտառ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության` Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի 369377 հեկտար տարածքը` ըստ անտառաշինական նախագծերի:

(3-րդ կետը փոփ. 21.10.04 թիվ 1659-Ն, 10.02.05 թիվ 307-Ն որոշումներ)

i

3.1. Թույլատրել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված` Հայաստանի Հանրապետության անտառային ֆոնդի հողերն առանց մրցույթի վարձակալության տրամադրել Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով սահմանված ժամկետներով:

(3.1-րդ կետը լրաց. 10.02.05 թիվ 307-Ն որոշում)

i

4. «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեին:

(4-րդ կետը փոփ. 15.01.04 թիվ 7-Ն, 10.02.05 թիվ 307-Ն, 22.02.18 թիվ 185-Ն որոշումներ)

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`

ա) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումից հետո վեցամսյա ժամկետում ապահովել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված հողամասերի և այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը` հիմք ընդունելով անտառային ֆոնդի անտառաշինական և հողաշինարարական նախագծերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.07.2002
N 1054-Ն
Որոշում