Սեղմել Esc փակելու համար:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՈՒՄ ...

 

 

040.1728.121102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 2002 թվականի N 1728-Ն

 

i

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է .

1. Հաստատել ոստիկանությունում ծառայության անցնող անձանց երդում տալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

հոկտեմբերի 31-ի N 1728-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԴՈՒՄ ՏԱԼՈՒ

 

i

1. Սույն կարգը սահմանում է ոստիկանությունում ծառայության անցնող անձանց կողմից երդում (այսուհետ` երդում) տալու ընթացակարգը:

(1-ին կետը փոփ. 26.07.12 թիվ 921-Ն որոշում)

2. Ոստիկանությունում ծառայության անցնող յուրաքանչյուր անձ երդում է տալիս անհատապես և այն հաստատում անձնական ստորագրությամբ:

i

2.1. Երդումը տրվում է մեկ անգամ, այն չի կրկնվում հետագայում (ծառայությունը փոխելիս, ծառայության կամ ուսման վերականգնվելիս, կրկին ոստիկանությունում ծառայության նշանակվելիս և այլն):

(2.1-ին կետը լրաց. 26.07.12 թիվ 921-Ն որոշում)

3. Երդում տալիս են`

i

1) ոստիկանությունում առաջին անգամ ծառայության անցնող անձինք` պաշտոնի նշանակվելուց ու ծառայության վայր ներկայանալուց հետո` 1 ամսվա ընթացքում.

2) ոստիկանության ուսումնական հաստատության սովորողները` ուսումնական հաստատությունում որպես սովորող հրամանագրվելու օրվանից մեկ ամիս հետո` 15-օրյա ժամկետում, իսկ պայմանագրային հիմունքներով այլ պետությունների ուսումնական հաստատություններ ուսումնառության ուղարկվող սովորողները` միջգերատեսչական կամ միջկառավարական պայմանագրով նախատեսված ժամկետում.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմնից ոստիկանություն տեղափոխված զինծառայողները` ոստիկանության թափուր պաշտոններում նշանակվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

(3-րդ կետը փոփ. 09.06.05 թիվ 723-Ն, 26.07.12 թիվ 921-Ն որոշումներ)

4. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումներում երդում տվողների հետ, մինչև երդման արարողության օրը, տարվում է բացատրական աշխատանք, որի ընթացքում պարզաբանվում են երդման նշանակությունը, ոստիկանությունում ծառայության առանձնահատկությունները և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված երդման տեքստի բովանդակությունը, և հայտարարվում է երդման արարողության վայրն ու օրը:

5. Նշանակված ժամին ոստիկանության պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձը ոստիկանության նշանակության, խնդիրների և պարտականությունների մասին ներածական խոսքից հետո հայտարարում է երդման արարողությունն սկսելու մասին:

6. Երդման արարողությունն անցկացվում է հանդիսավոր պայմաններում, Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև, ոստիկանության ստորաբաժանման ղեկավարության մասնակցությամբ:

7. Երդում տվողները հերթականությամբ կանչվում են շարքից և նրանցից յուրաքանչյուրը շարքի առջև բարձրաձայն ընթերցում է օրենքով սահմանված երդման տեքստը, ստորագրում ազգանվան դիմաց և գրավում իր տեղը շարքում: Այնուհետև ոստիկանության ստորաբաժանման ղեկավարը շնորհավորում է ոստիկանության ծառայողներին երդում տալու, իսկ ստորաբաժանմանը` նոր համալրման կապակցությամբ, որից հետո հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը:

i

8. Ոստիկանության ծառայողի կողմից ստորագրված երդման ձևաթուղթը (ձևը կցվում է) 10-օրյա ժամկետում կադրային ստորաբաժանման կողմից կցվում է նրա անձնական գործին:

(8-րդ կետը փոփ. 09.06.05 թիվ 723-Ն որոշում)

9. Ոստիկանությունում ծառայության անցնող անձանց երդում տալու արարողակարգը կազմակերպում և իրականացնում է ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարությունը:

10. Որպես կանոն, երդման արարողությունն անցկացվում է բացօթյա պայմաններում, ոչ բարենպաստ կլիմայական պայմանների դեպքում` դահլիճում:

 

Ձև

 

ԵՐԴՈՒՄ

 

Ես` __________________________________________, ծառայության անցնելով

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, երդվում եմ`

հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, անվերապահորեն ղեկավարվել օրենքներով, պաշտպանել հայրենիքս, պահպանել պետական և ծառայողական գաղտնիքը:

Արդար և անկողմնակալ իրականացնել լիազորություններս, ազնիվ և բարեխիղճ կատարել ծառայողական պարտականություններս:

 

------------------------------------------

                                    (ստորագրությունը)

 

______ ______________200 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.10.2002
N 1728-Ն
Որոշում