040.1740.161102
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» նոյեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
31 հոկտեմբերի 2002 թվականի N 1740-Ն
i
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի չորրորդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ոստիկանությունում ծառայողի զինվորական հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
i
ՀՀ կառավարության
2002 թվականի հոկտեմբերի 31-ի
N 1740-Ն որոշման
ԿԱՐԳ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է ոստիկանության ծառայողին զինված ուժերի հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու կարգը:
2. Ոստիկանությունում ծառայության անցած ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին ու կրտսեր խմբերի պաշտոններում նշանակված և պետական պատվերի ու միջազգային համաձայնագրերի շրջանակներում սովորելու համար ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հանվում են զինված ուժերի զինվորական հաշվառումից և վերցվում զինվորական հաշվառման ոստիկանությունում:
3. Ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններում նշանակված կամ սովորելու համար ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունված ոստիկանության ծառայողին զինված ուժերի զինվորական հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու համար հիմք է հանդիսանում պաշտոնի նշանակելու կամ որպես սովորող հրամանագրելու մասին հրամանը:
4. Ոստիկանության համապատասխան կադրային ծառայությունը քաղաքացուն ոստիկանությունում պաշտոնի նշանակելու, սովորելու համար ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվելու մասին հրամանի արձակման օրվանից 7-օրյա ժամկետում ծառայողի զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ է ներկայացնում միջնորդություն` նրան զինված ուժերի զինվորական հաշվառումից հանելու և ոստիկանությունում զինվորական հաշվառման վերցնելու համար:
Միջնորդությամբ ներկայացվում են`
ա) ոստիկանությունում պաշտոնի նշանակվելու կամ որպես սովորող հրամանագրվելու մասին հրամանի քաղվածք,
բ) անվանական ցուցակ (ձև N 1),
գ) զինվորական գրքույկ,
դ) ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողի համար` զինվորական գրքույկ կամ զորակոչային կցագրման վկայական:
5. Զինվորական կոմիսարիատն անվանական ցուցակների հիմնավորվածությունը ճշտելուց հետո զինվորական հաշվառման փաստաթղթերում կատարում է համապատասխան նշումներ զինված ուժերի հաշվառումից հանելու մասին: Հաշվառման քարտը պահպանվում է զինվորական կոմիսարիատում` հատուկ հաշվառման վերցված զինապարտների քարտադարանում, զինվորական գրքույկը կամ զորակոչային կցագրման վկայականը, իսկ պահեստազորի սպաների համար` զինվորական կրճատված անձնական գործը փոխանցվում են ոստիկանության համապատասխան կադրային ծառայություն, որտեղ այն պահվում է ծառայողի անձնական գործում` ոստիկանությունում ծառայության ամբողջ ընթացքում:
6. Ոստիկանությունում ծառայությունից և ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատված անձի զինվորական գրքույկը կամ զորակոչային կցագրման վկայականը, զինվորական կրճատված անձնական գործը (առկայության դեպքում) զինված ուժերում զինվորական հաշվառման վերցնելու համար ազատման հրամանի արձակման օրվանից հետո 7-օրյա ժամկետում կադրային ծառայության կողմից համապատասխան տեղեկանքի հետ միասին (ձև N 2) ուղարկվում են այն զինվորական կոմիսարիատ, որտեղից ծառայողը հանվել է հաշվառումից: Ծառայության ընթացքում ծառայողի բնակության վայրը փոխվելու դեպքում նշված նյութերն ուղարկվում են նրա բնակության վայրի զինվորական կոմիսարիատ:
(հավելվածը խմբ. 01.09.05 թիվ 1489-Ն որոշում)
Ձև N 1
ԱՆՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ
_________________ զինկոմիսարիատում զինվորական հաշվառումից
հանելու ենթակա ոստիկանությունում ծառայության ընդունված անձանց
._________________________________________________________________________.
|NN |Ազգանունը, |Ծննդյան |Պահեստազորի|Զինվորա- |ՈՒմ հրամանով |Երբ, ում և |
|ը/կ|անունը, |տարեթիվը|զինվորական |հրամանատա-|և ինչ |ինչ ելքի |
| |հայրանունը | |կոչումը |րական |պաշտոնի է |համարով են |
| | | | |մասնագի- |նշանակվել, |ուղարկվել |
| | | | |տությունը,|որպես սովորող|հաշվառման |
| | | | |թիվը |հրամանագրվել,|փաստաթղթերը|
| | | | | |հրամանի | |
| | | | | |համարը, | |
| | | | | |տարեթիվը և | |
| | | | | |ամսաթիվը | |
|___|___________|________|___________|__________|_____________|___________|
|___|___________|________|___________|__________|_____________|___________|
|___|___________|________|___________|__________|_____________|___________|
|___|___________|________|___________|__________|_____________|___________|
._________________________________________________________________________.
Ձև N 2
________________ _______________________
(ելքի համարը) (ո՞ւր է ուղարկվում)
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀՀ ոստիկանությունում ծառայությունից ազատված զինապարտի մասին
Տրվում է այն մասին, որ ___________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) ազատման պահին ունեցել է __________________________________________ կոչում,
որը շնորհվել է ____ __________ 20 թ. N _____ հրամանով:
Ծնված` 19 թ., հաշվառման մեջ է գտնվել ՀՀ ոստիկանության համակարգում
_____ ___________ թ.-ից N ____ հրաման մինչև ____ __________ 20 թ.:
Ազատված է ____ __________ 20 թ. N ____ հրամանով:
Բնակության վայրը _________________________________________________________
Առդիր` ___________________________________________________________________
(զինվորական գրքույկը, զինվորական կրճատված անձնական գործը,
զորակոչային կցագրման վկայականը)
(անհրաժեշտը նշել)
Ստորաբաժանման ղեկավար ___________________________________________
(պաշտոնը)
___________________________________________
(կոչումը)
___________________ _____________________
Կ.Տ. (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ __________ 20 թ.