Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵ ...

 

 

040.1750.161102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2002 թվականի N 1750-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կապի և տեղեկատվայնացման գլխավոր վարչությունը և հայկական երկաթուղու դեպարտամենտը` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը միացման ձևով:

i

2. Ստեղծել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչություն` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

i

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ենթակայության «Սուրհանդակային գործակալություն» պետական հիմնարկը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

i

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության, Հայաստանի Հանրապետության պետական սուրհանդակային գործակալության կանոնադրությունները հաստատելու, ինչպես նաև այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

i

5. «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետով, ինչպես նաև 3-րդ կետով սահմանված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

(5-րդ կետը փոփ. 06.02.03 թիվ 71-Ն որոշում)

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 06.02.03 թիվ 71-Ն որոշում)

i

7. «Հայաստանի Հանրապետության երկաթուղու փոխադրումներ», «Հայաստանի Հանրապետության երկաթուղու շարժակազմ» և «Հայաստանի Հանրապետության երկաթուղու ենթակառուցվածքներ» փակ բաժնետիրական ընկերությունները միաձուլման ձևով վերակազմավորել «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության:

8. «Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնետոմսերի կառավարման` «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ կետով, ինչպես նաև 3-րդ կետով սահմանված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.08.2002
N 1750-Ն
Որոշում