Սեղմել Esc փակելու համար:
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՈՅՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՈՅՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵ ...

25.01.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.05.2004  -ից մինչեւ   25.01.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 24.12.2018 թիվ 82-Ն որոշում)

i

603.0177.041002

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»         10           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302229

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 2002 թվականի N 177-Ն

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՈՅՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԿՈՅՈՒՂԻ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն կոյուղու աշխատանքի մասին» Ձև թիվ 1-կոյուղի պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թվականի

թիվ 177-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԿՈՅՈՒՂՈՒ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»` ՁԵՎ N 1-ԿՈՅՈՒՂԻ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Կոյուղու աշխատանքի մասին» ձև N 1-կոյուղի (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

i

2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն, որն այդ մասին նախապես տեղեկացվում է, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն մինչև ապրիլի 1-ը:

(2-րդ կետը փոփ. 23.02.04 թիվ 02-Ն որոշում)

3. Հաշվետվություն չեն ներկայացնում, եթե իրականացնում են.

1) միայն տեխնիկական հոսքաջրերի հեռացում,

2) միայն մթնոլորտային տեղումների (առանձին կոյուղիներ) հեռացում:

4. Հաշվետվության առաջին բաժինը լրացվում է ըստ հանրապետության, մարզերի, ըստ մարզի առանձին քաղաքների և ամփոփ գյուղական վայրերի, իսկ երկրորդ բաժինն` ըստ հանրապետության և մարզերի:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բաժին 1. Կոյուղու սարքավորումների առկայությունը և աշխատանքի հիմնական ցուցանիշները

 

6. Սյունակ 1-ում բերվում է սպասարկվող բնակավայրերի քանակը, սյունակ 2-ում` գլխավոր կոլեկտորների:

7. Սյունակ 3-ում բերվում է գլխավոր կոլեկտորի միագիծ երկարությունը տարեվերջին: Եթե գլխավոր կոլեկտորը բաղկացած է մի քանի խողովակային գծերից, ապա ցույց է տրվում բոլոր խողովակների գծերի երկարությունների հանրագումարը` ներառյալ խողովակների այն մասը, որոնք տեղադրված են բնակավայրերի տարածքից դուրս:

8. Սյունակ 4-ում բերվում է կոյուղու փողոցային ցանցի միագիծ երկարությունը, ներառյալ հավաքովի և շրջանային կոլեկտորները (առանց գլխավոր կոլեկտորների և միացումների):

9. Սյունակ 6-ում բերվում է միջթաղային և միջբակային ցանցերի միագիծ երկարությունը: Միջթաղային է համարվում այն ցանցը, որը տեղադրված է միջթաղային անցումների երկարությամբ, իսկ միջբակային է համարվում այն ցանցը, որը տեղադրված է տնատիրության տարածքում, ինչպես նաև կոյուղու այն խողովակաշարը, որը նախատեսված է տնատիրությունը կոյուղու փողոցային ցանցին միացնելու համար:

10. Սյունակ 7-ում բերվում է հոսքաջրերը մաքրող սարքավորումների բաց թողնման սահմանված հզորությունը, որը որոշվում է մաքրող սարքավորումների լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատելու և հոսքաջրերի մաքրման սահմանված պահանջների պահպանման պայմաններում, մեկ աշխատանքային օրվա ընթացքում մաքրող սարքավորումներով անցած հոսքաջրերի քանակով:

Եթե կոյուղին ունի մի քանի տարածքային մաքրող սարքավորումներ, ապա հաշվետվությունում անհրաժեշտ է ցույց տալ բոլոր մաքրող սարքավորումների բաց թողնման գումարային հզորությունը:

11. Սյունակ 8-ում բերվում է կոյուղի բաց թողնված հոսքաջրերի քանակը: Հաշվետու տարում կոյուղի բաց թողնված հոսքաջրերի փաստացի քանակությունը որոշվում է բաժանորդների կողմից ներկայացված հաշիվներով:

Բաժանորդից հեռացված հոսքաջրերի քանակության հաշվառման հիմքերի բացակայության դեպքում, հոսքաջրերի քանակը ընդունում են հավասար ջրմուղով ստացված ջրի քանակությանը:

Եթե բաժանորդն ունի ջրամատակարարման այլ աղբյուրներ (սեփական ջրամբար, աղբյուր և այլն), ապա կոյուղի բաց թողնված հոսքաջրերի քանակությունը որոշվում է բաժանորդի կողմից փաստացի ստացած ջրի ծավալով (չափիչ սարքերի, պոմպերի արտադրողականությամբ, տեխնոլոգիական կարիքների համար օգտագործված ջրով և այլն), կամ հեռացվող հոսքաջրերի քանակի փաստացի չափումներով:

12. Սյունակ 9-ում կոյուղի բաց թողնված հոսքաջրերի ընդհանուր քանակից առանձնացվում է հոսքաջրերի այն քանակը, որոնք ընդունվել են կոյուղու առանձին ցանցերից:

13. Սյունակ 10-ում բերվում է կոյուղու մաքրող սարքավորումներով բաց թողնված հոսքաջրերի քանակությունը, որը որոշվում է այդ սարքավորումների վրա տեղադրված չափիչ սարքերի տվյալներով: Եթե հոսքաջրերի մաքրումը կատարվում է միայն կոշտ պարզեցմամբ /հոսքաջրերն անցկացվում են ցանցերի կամ ցանցապատերի միջով/, ապա այդ հոսքաջրերը «մաքրող սարքավորումներով բաց թողնված հոսքաջրեր» ցուցանիշի մեջ չեն հաշվառվում:

14. Սյունակ 11-ում մաքրվող հոսքաջրերի ամբողջ քանակությունից առանձնացվում է չափորոշիչային մաքրված /կենսաբանական մաքրում անցած/ հոսքաջրերը, իսկ սյունակ 12-ում` ոչ բավարար մաքրվածը:

15. Սյունակ 13-ում բերվում է առանց մաքրման հեռացված հոսքաջրերի ծավալը:

16. Սյունակ 14-ում բերվում է կոյուղու առանձին ցանցերում հեռացված հոսքաջրերի քանակությունը:

17. Կոյուղու համակարգում հաշվետու տարվա ընթացքում տեղի ունեցած վթարների քանակը բերվում է սյունակ 15-ում:

 

Բաժին 2. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

 

18. Սյունակ 16-ում բերվում է կոյուղու և կոյուղու ցանցերի արտադրական կարողությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը:

19. Սյունակ 17-ում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է մուտքեր բյուջեից (սյունակ 18), հոսքաջրերի բաց թողումից ստացված մուտքեր (սյ. 19), մուտքեր նվիրատվությունից (սյունակ 21) և այլ մուտքեր (սյունակ 22): Սյունակ 19-ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (սյունակ 20):

20. Ջրահեռացումից և հոսքաջրերի մաքրումից տարիների ընթացքում գոյացած պարտքերը բերվում են սյունակ 23-ում, որից` հաշվետու տարում գոյացածը` սյունակ 24-ում: Այդ թվում` բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով` համապատասխանաբար` սյունակ 25-ում և սյունակ 26-ում:

21. Ընդհանուր ծախսերից (սյունակ 27) առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» սյունակ 28-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը:

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 29-ում բերվում են` աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն:

3) «գործուղման ծախսեր» սյունակ 30-ում բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները:

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 31-ում բերվում են ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները:

Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ ներառվում են նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները:

5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում են սյունակ 32-ում:

6) Կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման ծախսերը բերվում են սյունակ 33-ում:

7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են սյունակ 34-ում:

22. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար (սյունակ 35) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:

Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն /ոչ աշխատանքային/ և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:

Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

 

----------------------------------------------

i

ԻՐՏԵԿ - ձևը չի բերվում

 

(ձևը փոփ. 23.02.04 թիվ 02-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
12.08.2002
N 177-Ն
Որոշում