Սեղմել Esc փակելու համար:
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՋՐՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՋՐՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ...

25.01.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   13.05.2004  -ից մինչեւ   25.01.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 24.12.2018 թիվ 81-Ն որոշում)

i

603.0178.041002

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «04»         10           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302233

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 օգոստոսի 2002 թվականի N 178-Ն

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՋՐՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1- ՋՐՄՈՒՂ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն ջրմուղի աշխատանքի մասին» Ձև թիվ 1-ջրմուղ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը համաձայն թիվ 1 հավելվածի:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

12 օգոստոսի 2002 թվականի

թիվ 178-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ՋՐՄՈՒՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ»` ՁԵՎ N 1- ՋՐՄՈՒՂ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Ջրմուղի աշխատանքի մասին»` ձև թիվ 1-ջրմուղ (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

i

2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն, որը այդ մասին նախապես տեղեկացվում է, Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև ապրիլի 1-ը:

(2-րդ կետը փոփ. 23.02.04 թիվ 02-Ն որոշում)

3. Հաշվետվության առաջին և երկրորդ բաժինները լրացվում են ըստ հանրապետության, մարզերի, ըստ մարզի առանձին քաղաքների և ամփոփ գյուղական վայրերի, իսկ երրորդ բաժինը` ըստ հանրապետության և մարզերի:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Բաժին 1. Ջրմուղի կառուցվածքների առկայությունը տարեվերջին

 

5. Սյունակ 1-ում բերվում է սպասարկվող բնակավայրերի քանակը:

6. Սյունակ 2-ում բերվում է ջրատարների միագիծ երկարությունը: Ջրատարների միագիծ երկարությունը որոշվում է մի գծով շարված խողովակների երկարությամբ: Եթե ջրատարը կազմված է երկու և ավելի խողովակաշարից, ապա պետք է հաշվել յուրաքանչյուր խողովակաշարի երկարությունը:

Ջրագծերի ընդհանուր երկարության մեջ ներառվում է նաև այն խողովակաշարերի երկարությունը, որոնց օգնությամբ ջուրը տրվում է ուրիշ բնակավայրերի, եթե դրանք գտնվում են ջրմուղի տվյալ տնտեսության հաշվեկշռում:

7. Սյունակ 3-ում բերվում է ջրմուղի փողոցային ցանցերի միագիծ երկարությունը, սյունակ 5-ում` միջթաղային և միջբակային ցանցերի միագիծ երկարությունը:

8. Սյունակ 6-ում բերվում է ջրմուղի համակարգում եղած առաջին բարձրացման (ջրհան) պոմպակայանների սահմանված արտադրական հզորությունը, որը որոշվում է հաշվետու տարեվերջին տեղադրված բոլոր պոմպերի արտադրողականության հանրագումարով, անկախ այն հանգամանքից, դրանք աշխատում են, թե գտնվում են վերանորոգման մեջ: Յուրաքանչյուր պոմպի արտադրողականությունը որոշվում է արտադրող գործարանի կողմից պոմպի տեխնիկական անձնագրում բերված տվյալներով: Պահեստային պոմպերի, հրշեջային պոմպերի (որպես հատուկ սարքավորում) և օժանդակ պոմպերի (վակուում պոմպեր, էժեկտորներ) արտադրողականությունը այդ ցուցանիշի մեջ չի ներառվում:

9. Սյունակ 7-ում բերվում է ջրմուղի մաքրող կառույցների սահմանված արտադրական հզորությունը, որը որոշվում է համապատասխան չափիչ սարքավորումներով կամ նախնական մաքրման կայանքների տեխնիկական ցուցանիշներով:

10. Սյունակ 8-ում բերվում է ջրմուղի սահմանված արտադրական հզորությունը, որը որոշվում է բաց թողնված ջրի առավելագույն օրական քանակով` ելնելով ջրմուղի հիմնական սարքավորումների, ջրհորի կամ բաց ջրամբարի առաջին բարձրացման պոմպակայանի, մաքրող սարքավորումների, երկրորդ բարձրացման պոմպակայանի ջրատարների արտադրողականությունից, որի հիման վրա էլ լիմիտավորում է ջրամատակարարումը:

 

Բաժին 2. Ջրմուղի աշխատանքի հիմնական ցուցանիշները

 

11. Սյունակ 9-ում բերվում է տարվա ընթացքում ցանցին տրված ջրի քանակը, որը որոշվում է ջրատարների և ջրմուղի փողոցային բաշխիչ ցանցերի միացման տեղում տեղաբաշխված ջրաչափների տվյալներով` տեխնիկական մատյաններում կատարվող ամենօրյա գրանցումների հիման վրա:

Ջրաչափերի բացակայության դեպքում ջրատարների կողմից ցանցին տրված ջրի քանակը որոշվում է ելնելով ջրմուղի տեխնիկական ցուցանիշներից: Մաքրող սարքավորումներով կահավորված մեխանիկական ջրմուղներում` այն իրենից ներկայացնում է մաքրող սարքավորումներով բաց թողնված և սեփական կարիքների համար օգտագործված ջրի քանակների տարբերությունը: Մաքրող սարքավորումների բացակայության դեպքում` ցանցին տրված ջրի քանակը սովորաբար հավասար է լինում առաջին բարձրացման (ջրհան) պոմպերի կողմից բարձրացված ջրի քանակին:

Ինքնահոս ջրմուղներում այն որոշվում է ջրամատակարարման աղբյուրի ջրի ելքամասի վրա տեղադրված ջրաչափով, կամ սպառողների ցանցերի վրա տեղադրված հսկիչ ջրաչափերով, կամ ջրատար ջրմուղի խողովակների տրամագծերի և դրանցով հոսող ջրի արագության հիման վրա:

Սյունակ 9-ի ցուցանիշում անհրաժեշտ է հաշվի առնել փաստացի ցանցին տրված ամբողջ ջրի քանակը, անկախ նրա ստացման աղբյուրից` բարձրացված է առաջին բարձրացման ջրհան պոմպերով, մատակարարվել է ինքնահոսով կամ ստացվել է այլ ջրմուղներից:

12. Սյունակ 9-ից առանձնացվում է պոմպերով տրված ջրի քանակը (սյունակ 10), ինքնահոս եղանակով ստացված ջրի քանակը (սյունակ 11) և տարվա ընթացքում դրսից` տարբեր ենթակայության արդյունաբերական և այլ ջրմուղներից ստացված (գնված) ջրի քանակը (սյունակ 12): Դրսից ստացված ջրի քանակը որոշվում է մատակարարների հաշիվների տվյալներով` հիմնվելով չափիչ սարքավորումների ցուցմունքների, կամ համապատասխան հաշվարկների վրա:

13. Սյունակ 13-ում բերվում է տարվա ընթացքում մաքրող սարքավորումներով բաց թողնված ջրի քանակը: Տարվա ընթացքում մաքրող սարքավորումներով բաց թողնված ջրի փաստացի քանակը որոշվում է այդ կառույցների վրա տեղադրված ջրաչափերի տվյալների հիման վրա: Վերջինիս բացակայության դեպքում բաց թողնված ջրի քանակը որոշվում է առաջին բարձրացման (ջրհան) պոմպերի միջոցով փաստացի բարձրացված ջրի քանակով (եթե այդ ամբողջ ջուրն անցել է մաքրող կառույցների միջով) հանած ջրի այն քանակը, որն օգտագործվել է սեփական կարիքների համար:

Այն դեպքում, երբ ջրմուղի տնտեսությունը (որը չունի ջրաչափիչներ) բացի բարձրացրած ջրից մաքրում է նաև դրսից ստացված (գնված) ջուրը, ապա տարվա ընթացքում մաքրող կառույցներով անցկացված փաստացի ջրի քանակը որոշելու համար անհրաժեշտ է առաջին բարձրացման ջրհան պոմպերի միջոցով փաստացի բարձրացված ջրի քանակին գումարել դրսից ստացված ջրի քանակը և ստացված գումարից հանել ջրի այն քանակությունը, որը ծախսվել է սեփական կարիքների համար:

14. Բոլոր սպառողներին բաց թողնված ջրի ընդհանուր քանակը բերվում է սյունակ 14-ում: Բոլոր սպառողներին բաց թողնված ջրի քանակը որոշվում է ջրաչափիչների ցուցմունքների հիման վրա, բաժանորդների ներկայացրած հաշիվներով: Սյունակ 14-ից առանձնացվում է իր սպառողներին բաց թողնված ջուրը (սյունակ 15)` առանց այն ջրի, որը վաճառվել է ջրմուղի կազմակերպություններին և այլ սպառողներին բաց թողնված ջրի քանակը (սյունակ 16):

15. Սյունակ 15-ն իր մեջ ներառում է բնակչությունը (սյունակ 17), կոմունալ-կենցաղային կազմակերպությունները (սյունակ 18) և արտադրական կազմակերպությունները (սյունակ 19):

16. Սյունակ 20-ում բերվում է ջրի տարեկան կորուստը ցանցում, որոշվում է ցանցին տրված ջրի քանակի և բոլոր սպառողներին բաց թողնված ջրի քանակի տարբերությամբ (սյունակ 9 - սյունակ 14):

 

Բաժին 3. Ֆինանսական ընդհանրացված ցուցանիշները

 

17. Սյունակ 22-ում բերվում է ջրմուղի և ջրմուղի ցանցերի արտադրական կարողությունների միջին տարեկան հաշվեկշռային արժեքը:

18. Սյունակ 23-ում բերվում է բոլոր տեսակի ֆինանսական մուտքերը, որից առանձնացվում է բյուջեից մուտքերը (սյունակ 24), բաց թողնված ջրից ստացված մուտքերը (սյունակ 25), մուտքեր նվիրատվությունից (սյունակ 27) և այլ մուտքեր (սյունակ 28): Սյունակ 25-ից առանձնացվում է բնակչությունից ստացված մուտքերը (սյունակ 26):

19. Ջրամատակարարման դիմաց գոյացած սպառողների պարտքերը բերվում են սյունակ 29-ում, որից հաշվետու տարում գոյացածը` սյունակ 30-ում: Այդ թվում` բնակչությանը մատուցված ծառայություններից գոյացած պարտքերի մասով` համապատասխանաբար` 31 և 32 սյունակներում:

20. Ընդհանուր ծախսերից (սյունակ 33) առանձնացվում են.

1) «նյութական ծախսեր» սյունակ 34-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,

2) «ոչ նյութական ծառայությունների վճարումները» սյունակ 35-ում բերվում են աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,

3) «գործուղման ծախսեր» սյունակ 36-ում բերվում են հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,

4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 37-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը) և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,

5) աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները բերվում են սյունակ 38-ում,

6) սյունակ 39-ում բերվում են կազմակերպությունների կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման ծախսերը,

7) վերը նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում են սյունակ 40-ում:

21. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը տարվա համար (սյունակ 41) որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների գումարը ամիսների թվի (12-ի) վրա բաժանելով:

Աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով ամսվա համար հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսվա 1-ից մինչև 30 կամ 31, փետրվարի համար 28 կամ 29-ը) ցուցակային կազմի աշխատողների թվաքանակի հանրագումարը (ներառյալ տոն (ոչ աշխատանքային) և հանգստյան օրերը), հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվի վրա բաժանելու միջոցով: Աշխատողների ցուցակային թվաքանակը հանգստյան կամ տոն (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա ցուցակային թվաքանակին հավասար:

Եթե աշխատողների ցուցակային թվաքանակի ամենօրյա հաշվառում չի տարվում, աշխատողների ցուցակային թվաքանակը միջին հաշվով հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի ցուցակային կազմի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի վրա բաժանելու միջոցով:

 

----------------------------------------------

i

ԻՐՏԵԿ - ձևը չի բերվում

 

(ձևը փոփ. 23.02.04 թիվ 02-Ն որոշում)

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
12.08.2002
N 178-Ն
Որոշում