Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒ ...

 

 

040.1812.271102

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 նոյեմբերի 2002 թվականի N 1812-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «բ» և «զ» ենթակետերով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների աշխատակազմերի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին ներկայացվող պահանջների մասին» N 488 որոշման 5.1-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող վարչությունը ներառում է առնվազն երկու ինքնուրույն գործող բաժին (վարչության բաժին): Վարչությունը ղեկավարում է վարչության պետը, որն ունի տեղակալ (տեղակալներ): Վարչությունը կարող է ունենալ առնվազն 7 հաստիքային միավոր.

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող բաժինը ղեկավարում է բաժնի պետը: Բաժինը կարող է ունենալ առնվազն 3 հաստիքային միավոր` բացառությամբ առաջին բաժնի, որը կարող է ունենալ առնվազն 2 հաստիքային միավոր:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշման N 2 հավելվածում`

ա) «1. Վարչություններ» կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Գիտության, կրթության և անձնակազմի կառավարման վարչություն».

բ) «3. Բաժիններ» կետից հանել «Կրթության և գիտության բաժին», «Արտակարգ իրավիճակների և հատուկ ծրագրերի բաժին» և «Անձնակազմի կառավարման բաժին» տողերը: Կետը լրացնել «Առաջին բաժին» տողով:

«Փաստաթղթային հսկողության և տեղեկատվական հոսքերի կառավարման բաժին» տողը փոխարինել «Իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժին» տողով.

գ) Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների ցանկում «Երևանի Մալաթիա-Սեբաստիայի և Դավթաշենի տարածքային կենտրոն» տողը փոխարինել հետևյալ նոր տողերով.

«Երևանի Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կենտրոն» և «Երևանի Աջափնյակի և Դավթաշենի տարածքային կենտրոն»:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ ու հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 1316-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

որոշման`

ա) 3-րդ կետի «ժե», «ժզ» և «ժը» ենթակետերում «կենտրոնների» բառը փոխարինել «կենտրոնի» բառով.

բ) «ժէ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Երևանի Շահումյանի տարածքային կենտրոնը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կենտրոնի».

գ) 3-րդ կետը լրացնել «ժթ» ենթակետով.

«ժթ) Երևանի Մաշտոցի տարածքային կենտրոնը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Աջափնյակ-Դավթաշենի տարածքային կենտրոնի».

i

դ) N 2 հավելվածի «II. Տարածքային մարմիններ» բաժնում «Երևանի Մալաթիա-Սեբաստիայի և Դավթաշենի տարածքային կենտրոն» տողը փոխարինել հետևյալ նոր տողերով.

«Երևանի Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կենտրոն» և «Երևանի Աջափնյակ-Դավթաշենի տարածքային կենտրոն»:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 1301-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

ա) որոշմամբ հաստատված կանոնադրության 7-րդ և 8-րդ կետերի «ա» ենթակետերում «ապահովումը» բառը փոխարինել «կազմակերպումը» բառով,

8-րդ կետի «ա» ենթակետում «պայմանագրերի կնքումը» բառերը փոխարինել «պայմանագրերի կնքման կազմակերպումը» բառերով.

i

բ) որոշմամբ հաստատված կառուցվածքում «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժինը լրացնել «Փաստաթղթային հսկողության և պայմանագրային բաժին» տողով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.11.2002
N 1812-Ն
Որոշում