Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏ ...

25.08.2014 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.12.2002  -ից մինչեւ   25.08.2014  -ը:
 

(ուժը կորցրել է 25.07.14 թիվ 473-Ն հրաման)

i

329.0077.121102

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         11           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32902283

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

28 հոկտեմբերի 2002 թվականի N 02/77-Ն

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել մաքսային ծառայողի անձնական գործի վարման կարգը` համաձայն հավելվածի:

2. Աշխատակազմի ղեկավար Ա. Աֆրիկյանին` ապահովել սույն հրամանի կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունը:

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր

մաքսային պետական կոմիտեի

նախագահի 2002 թվականի

հոկտեմբերի 28-ի

N 02/77-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայողի անձնական գործերը վարելու կարգը:

2. Մաքսային ծառայողի անձնական գործը (այսուհետ` անձնական գործ) նրա ծառայողական գործունեության մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է:

3. Անձնական գործը վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կադրերի բաժինը (այսուհետ` կադրերի բաժին):

4. Մաքսային ծառայողի համար վարվում է մեկ անձնական գործ:

5. Անձնական գործի վարումը սկսվում է մաքսային ծառայողի մաքսային ծառայության պաշտոնում առաջին անգամ նշանակվելու մասին վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանի տրման օրվանից:

6. Անձնական գործում ընդգրկվում են հետևյալ փաստաթղթերը.

ա/ անձնական դիմումը.

բ/ աշխատանքային պայմանագիրը.

գ/ մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու մասին մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը.

դ/ անձնական թերթիկը / Ձև N 1/, որը լրացվում է մաքսային ծառայողի կողմից անձամբ, բոլոր հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններով, առանց ջնջումների, անձնական փաստաթղթերի ստույգ բովանդակությամբ, անձնագրի, աշխատանքային և զինվորական գրքույկների, կրթությունը հաստատող փաստաթղթերի, գիտական աստիճան և գիտական կոչում շնորհելու մասին փաստաթղթերի տվյալներին համապատասխան:

Անձնական թերթիկում նշված տվյալների փոփոխության դեպքում լրացվում է նոր անձնական թերթիկ, ինչի մասին կադրերի բաժինը տեղյակ է պահում վերադաս մաքսային մարմնի ղեկավարին.

ե/ 2 լուսանկար 3x4 սմ չափի.

զ/ ինքնակենսագրություն, որը մաքսային ծառայողի կյանքի հիմնական փուլերի ժամանակագրական կարգով համառոտ նկարագրությունն է: Ինքնակենսագրությունը գրվում է անձամբ, շարադրվում է ազատ ոճով, ձեռագիր, առանց ջնջումների: Այն առնվազն բովանդակում է մաքսային ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, կրթությունը /որտեղ, երբ և որ ուսումնական հաստատությունն է ավարտել/, աշխատանքային գործունեության սկիզբը, մի աշխատանքից մյուսին անցնելը, զինվորական ծառայության մասին տեղեկություններ, ընտանեկան դրությունը /ծնողներ, ամուսին (կին), երեխաներ/, ինքնակենսագրությունը գրելու տարին, ամիսը, ամսաթիվը և մաքսային ծառայողի ստորագրությունը.

է/ կրթությունը հաստատող փաստաթղթերի պատճենները.

ը/ մաքսային ծառայության համապատասխան պաշտոնի նշանակման մասին իրավական ակտի քաղվածքը.

թ/ մաքսային ծառայողի կողմից ստորագրված երդման տեքստը.

ժ/ փորձաշրջան անցնելու մասին իրավական ակտի պատճենը.

ժա/ մաքսային ծառայողի հատուկ կոչում շնորհելու մասին համապատասխան իրավական ակտի պատճենը.

ժբ/ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով տրված գույքի և եկամուտների հայտարարագրի պատճենը կամ տեղեկանք հայտարարագիրը ներկայացրած լինելու վերաբերյալ.

ժգ/ աշխատանքային գրքույկը.

ժդ/ գիտական աստիճան և գիտական կոչում շնորհելու մասին փաստաթղթերի պատճենները.

ժե/ մաքսային ծառայողի ատեստավորում անցնելու մասին ատեստավորման թերթիկի և մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի որոշման պատճենները.

ժզ/ մաքսային ծառայողի վերապատրաստման մասին փաստաթղթի պատճենը.

ժէ/ մաքսային ծառայողի պաշտոնի նշանակվելու, մաքսային ծառայողի պաշտոնից ազատվելու, պարտադիր գործուղման, մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու մասին իրավական ակտերի պատճենները.

ժը/ պետական պարգևներով պարգևատրվելու, պատվավոր և հատուկ կոչումներ, դասային կոչումներ կամ աստիճաններ, ինչպես նաև պետական մրցանակներ շնորհելու մասին համապատասխան իրավական ակտի պատճենները.

ժթ/ պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիքի հետ առնչվելու թույլտվության ձևակերպման հետ կապված փաստաթղթերը.

ի/ անմիջական ղեկավարի կողմից տրված ծառայողական բնութագրերը.

իա/ խրախուսանք կիրառելու մասին իրավական ակտի պատճենը, ինչպես նաև կարգապահական տույժ կիրառելու մասին իրավական ակտի պատճենը մինչև կարգապահական տույժի ժամկետը լրանալը կամ կարգապահական տույժը հանելը.

իբ/ մաքսային ծառայողի կողմից իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերի ծանոթանալու մասին վկայող փաստաթուղթը.

իգ/ օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր.

իդ/ տեղեկանք առողջական վիճակի մասին:

7. Անձնական գործի բոլոր փաստաթղթերը պահվում են ժամանակագրական կարգով, որին կցվում է անձնական գործում ընդգրկված փաստաթղթերի ցանկը:

8. Կադրերի բաժինը պարտավոր է ստուգել անձնական գործը ձևավորելու համար ներկայացված փաստաթղթերի լրիվությունը, համապատասխանությունը լրացվածի հետ և ստուգման արդյունքների մասին կատարել հետևյալ գրառումը «Անձնական գործը ստուգված է /ստորագրություն, տարի, ամիս, ամսաթիվ/»:

9. Անձնական գործը ձևակերպվում է մաքսային ծառայողի առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոնում նշանակվելու պահից հնգօրյա ժամկետում:

10. Մաքսային ծառայության պաշտոնում նշանակված մաքսային ծառայողի համար պահվում է անձնական գործի հատուկ թղթապանակ, որտեղ զետեղվում են վերը նշված բոլոր փաստաթղթերը: Հերթական գրանցում է կատարվում նաև կադրերի բաժնում վարվող անձնական գործերի հաշվառման մատյանում:

11. Անձնական գործերը կադրերի բաժնում պահվում են որպես հաշվառման փաստաթղթեր:

Աշխատանքային գրքույկը պահվում է անձնական գործի շապիկի վերջին էջին ամրացված ծրարի մեջ:

12. Անձնական գործում փոփոխություններ կարող են կատարվել, եթե առկա են դրանք հաստատող փաստաթղթերը:

Կադրերի բաժինը ստուգում է բոլոր փաստաթղթերի իսկությունը, կատարված փոփոխությունների ճշտությունը` կատարելով սույն կարգի 8-րդ կետով նախատեսված գրառումը:

13. Մաքսային ծառայության պաշտոնից ազատված մաքսային ծառայողի անձնական գործը /բացառությամբ աշխատանքային գրքույկի/ առնվազն 5 տարի պահպանվում է կադրային ստորաբաժանումում, որից հետո ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում է արխիվ:

14. Կադրերի բաժինը`

ա/ վարում է անձնական գործ.

բ/ անձնական գործին կցում է սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը.

գ/ ապահովում է անձնական գործի պահպանությունը և դրանում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը.

դ/ առնվազն տարին մեկ անգամ, ինչպես նաև մաքսային ծառայողի խնդրանքով, ծանոթացնում նրան իր անձնական գործին.

ե/ մաքսային ծառայողի առաջին իսկ պահանջի դեպքում իր անձնական գործին ծանոթանալու համար նրան տրամադրում անձնական գործի բոլոր փաստաթղթերն ու նյութերը, որոնց վերջինս ծանոթանում է այն վայրում, որտեղ պահվում է անձնական գործը.

զ/ անցկացնում է անձնական գործի առկա վիճակի ամենամյա ստուգում, անձնական գործի ձևակերպման և վարման որևէ թերության հայտնաբերման դեպքում կազմում է համապատասխան ակտ և այդ մասին տեղյակ է պահում վերադաս մաքսային մարմնի ղեկավարին.

է/ ՀՀ օրենսդրությանը համապատասխան հրապարակման համար` անձնական գործում պարունակող տեղեկություններ տրամադրելու մասին, տեղյակ է պահում մաքսային ծառայողին:

15. Արգելվում է անձնական գործը վարելիս որևէ ուղղում կամ լրացում կատարել, նախօրոք ներկայացված փաստաթղթերում նոր գրառումներ անել, որևէ փաստաթուղթ հանել, տարածել գործում եղած տեղեկատվությունը, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:

16. Անձնական գործի պահպանության համար օգտագործում են չհրկիզվող կամ գրասենյակային պահարաններ, որտեղ գործերը դասավորվում են ըստ վերադաս մաքսային մարմնի ստորաբաժանումների:

17. Անձնական գործն ունի ներքին վերգիր, որը ներառում է գործում եղած փաստաթղթերի հաջորդական համարակալումը, փաստաթղթերի անվանումը, թերթերի քանակը, անձնական գործը վարելու և անձնական գործի վարումը դադարեցնելու ժամկետը, դադարեցման պատճառները, ինչպես նաև անձնական գործի վարման վերսկսման ժամկետը:

18. Յուրաքանչյուր տարի ներքին վերգիրը լրացվում է ամփոփ գրառումով, որտեղ նիշերով և բառերով գրվում է գործում եղած փաստաթղթերի անվանումը, թերթերի քանակը, ինչպես նաև գործում եղած և գործից հանված փաստաթղթերի մասին տեղեկություն:

19. Անձնական գործի էջերի համարակալման ժամանակ ներքին վերգիրը համարակալվում է առանձին, որը ստորագրում է այն կազմող կադրային ստորաբաժանման աշխատողը, նշելով պաշտոնը, ստորագրության վերծանումը, կազմման տարին, ամիսը, ամսաթիվը:

20. Ներքին վերգիրը կազմվում է առանձին էջի վրա, ըստ օրինակելի ձևի /Ձև N 2/:

 

Ձև N 1

ԱՆՁՆԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ

 

.__________.

1. Ազգանունը -------------------          |լուսանկարի|

Անունը ----------------------             |   տեղը   |

Հայրանունը --------------------           |          |

    2. Սեռը -----------------------           .__________.

3. Ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարին ---------------------

4. Ծննդյան վայրը ------------------------------

/գյուղ, քաղաք, մարզ/

5. Քաղաքացիությունը ----------------------------

6. Կրթությունը --------------------------------

._______________________________________________________________________.

|Ուսումնական |Ֆակուլտետը |Ընդունվելու|Ավարտելու|Մասնագի- |Ինչ           |

|հաստատության|կամ        |տարին      |կամ      |տությունը|որակավորում   |

|անվանումը   |բաժանմունքը|           |հեռանալու|         |է ստացել      |

|և  վայրը    |           |           |տարին    |         |ուսումնական   |

|            |           |           |         |         |հաստատությունն|

|            |           |           |         |         |ավարտելով     |

|            |           |           |         |         |/դիպլոմի կամ  |

|            |           |           |         |         |վկայականի     |

|            |           |           |         |         |համարը/       |

|____________|___________|___________|_________|_________|______________|

|____________|___________|___________|_________|_________|______________|

|____________|___________|___________|_________|_________|______________|

|____________|___________|___________|_________|_________|______________|

._______________________________________________________________________.

 

7. Ինչ օտար լեզուների եք տիրապետում --------------------------------

------------------------------------------------------------------------

/կարդում և թարգմանում եք բառարանով, կարդում և կարող եք բացատրվել, տիրապետում եք ազատ/

8. Գիտական աստիճանը, գիտական կոչումը ------------------

9. Ինչպիսի գիտական աշխատություններ և գյուտեր ունեք -----------------

------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------

------------------------------------------------------------------------

10. Կատարած աշխատանքը աշխատանքային գործունեության սկզբից /ներառյալ ուսումը բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, զինվորական ծառայությունն ու աշխատանքը համատեղությամբ/

Այս կետը լրացնելիս պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների անվանումները և գտնվելու վայրերը անհրաժեշտ է գրել այնպես, ինչպես նրանք կոչվել են տվյալ ժամանակ:

.___________________________________________________________________.

|Տարին և  ամիսը       |Պաշտոնը ցույց տալով|Պետական մարմնի, հիմնարկի,|

|_____________________|պետական մարմինը,   |կազմակերպության գտնվելու |

|Ընդունվելու|հեռանալու|հիմնարկը,          |վայրը                    |

|           |         |կազմակերպությունը  |                         |

|___________|_________|___________________|_________________________|

|___________|_________|___________________|_________________________|

|___________|_________|___________________|_________________________|

.___________________________________________________________________.

11. Կառավարական ինչպիսի պարգևներ ունեք -----------------

------------------------------------------------------------------------

                     /երբ և ինչով եք պարգևատրվել/

12. Առնչությունը զինվորական ծառայության հետ և զինվորական կոչումը ----

------------------------------------------------------------------------

Կազմը -------------------- Զորքի տեսակը ----------------------------

------------------------------------------------------------------------

/հրամանատարական, քաղաքական, վարչական տեխնիկական և այլ /

13. Ընտանեկան դրությունն անձնական թերթիկը լրացնելու պահին

------------------------------------------------------------------------

/թվարկել ընտանիքի անդամներին` ծնողներ, ամուսին/կին, երեխաներ, նշելով նրանց տարիքը/

 

14.Բնակության վայրը ------------------------------------------------- ---------------------------------------------------- հեռ. ---------------

 

15.Անձնագիր --------------------------------

/համար, սերիա, երբ և ում կողմից է տրված/

 

«____»___________________200 թ. _______________________________

Անձնական թերթիկը լրացնողի

ստորագրությունը

 

Անձնական թերթիկը լրացնողը պարտավոր է հետագա բոլոր փոփոխությունների մասին հայտնել համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանմանը:

 

Ձև N 2

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

անձնական գործում եղած փաստաթղթերի վերգրի

------------------------------------------------------------------------

/մաքսային ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը/

._________________________________________________________________________.

|հ/հ|Փաստաթղթերի|Թերթերի|Անձնական|Անձնական|Անձնական  |Անձնական |Վերգիրը   |

|   |անվանումը  |քանակը |գործի   |գործի   |գործի     |գործի    |կազմողի   |

|   |           |       |վարման  |վարման  |փոխանցումը|վարման   |պաշտոնը,  |

|   |           |       |կարգը   |դադարեց-|այլ համա- |վերսկսման|ստորագրու-|

|   |           |       |        |ման     |պատասխան  |սկիզբը   |թյունը    |

|   |           |       |        |ժամկետը |մարմին կամ|         |տարին,    |

|   |           |       |        |        |խորհուրդ  |         |ամիսը,    |

|   |           |       |        |        |և  դրա    |         |ամսաթիվ   |

|   |           |       |        |        |պատճառը   |         |          |

|___|___________|_______|________|________|__________|_________|__________|

| 1 |    2      |  3    |  4     |   5    |    6     |    7    |    8     |

|___|___________|_______|________|________|__________|_________|__________|

|   |           |       |        |        |          |         |          |

|   |           |       |        |        |          |         |          |

|   |           |       |        |        |          |         |          |

|   |           |       |        |        |          |         |          |

|   |           |       |        |        |          |         |          |

._________________________________________________________________________.

 

 

pin
Մաքսային պետական կոմիտե
28.10.2002
N 02/77-Ն
Հրաման