(ուժը կորցրել է 15.09.16 թիվ 174-Ն հրաման)
i
329.0081.221102
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 11 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32902301
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
1 նոյեմբերի 2002 թվականի N 02/81-Ն
i
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 16-րդ հոդվածի 1-ին մասերին համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել մաքսային ծառայության պաշտոնի նկարագրի պահանջները և փոփոխության կարգը համաձայն հավելվածի:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր
մաքսային պետական կոմիտեի
նախագահի 2002 թվականի
նոյեմբերի 1-ի
N 02/81-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը սահմանում է մաքսային ծառայողի պաշտոնի նկարագրի պահանջները և պաշտոնի նկարագրի փոփոխության կարգը:
2. Մաքսային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի համար սույն կարգով սահմանված պաշտոնի նկարագրի պահանջները վերաբերում են տվյալ խմբում «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) ընդգրկված բոլոր պաշտոններին:
3. Մաքսային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի պաշտոնի նկարագրի պահանջները ներառում են տվյալ խմբում ընդգրկվող պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողի աշխատանքի կազմակերպման և ղեկավարման, պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, ծառայողական շփումների և ներկայացուցչության, առաջադրված խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, գիտելիքների և հմտության դրույթներ:
II. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
4. Մաքսային ծառայության բարձրագույն խմբում պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողի պաշտոնի նկարագրի պահանջներն են.
ա/ աշխատանքի կազմակերպման, ղեկավարման և պատասխանատվության առումով`
- ղեկավարման և /կամ/ վերահսկման աշխատանքների ունակություն.
- ենթակայությունը և հաշվետու լինելը անմիջական ղեկավարին.
- ստորաբաժանումների և ծառայողների ենթակայություն.
- պատասխանատվությունը իրեն վերապահված լիազորությունները չկատարելու, թերի կատարելու, կամ վերազանցելու համար.
բ/ որոշումներ կայացնելու լիազորությունների առումով`
- որոշումներ կայացնելու, հանձնարարականներ տալու և հիմնախնդիրներ լուծելու իրավասությունները.
գ/ աշխատանքային շփումների և ներկայացուցչության առումով`
- իր լիազորությունների շրջանակներում աշխատանքային շփումները ստորաբաժանումների հետ.
- աշխատանքային շփումներն ու ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ,
դ/ առաջադրված խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման առումով`
- ռազմավարական և կազմակերպական հիմնախնդիրների ստեղծագործական լուծման ունակություններ.
ե/ գիտելիքների և հմտությունների առումով`
- ունի մաքսային, հարկային, ոստիկանական, զինվորական կամ քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2 տարվա ծառայության ստաժ.
- լիազորությունների հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրության, միջազգային համաձայնագրերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչի և ժամանակակից տեխնիկական միջոցներից օգտվելու իմացություն.
- առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում:
III. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՆԿԱՐԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
i
5. Մաքսային ծառայության գլխավոր խմբում պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողի պաշտոնի նկարագրի պահանջներն են.
ա/ աշխատանքի կազմակերպման, ղեկավարման և պատասխանատվության առումով`
- կազմակերպման, ղեկավարման և /կամ/ վերահսկման աշխատանքների ունակությունը.
- ենթակայությունը և հաշվետու լինելը իր անմիջական ղեկավարին.
- ստորաբաժանումների և ծառայողների ենթակայությունը.
- պատասխանատվությունը իրեն վերապահված լիազորությունները չկատարելու, թերի կատարելու, կամ վերազանցելու համար.
բ/ որոշումներ կայացնելու լիազորությունների առումով`
- որոշումներ կայացնելու, հանձնարարականներ տալու և հիմնախնդիրներ լուծելու իրավասությունները.
գ/ աշխատանքային շփումների և ներկայացուցչության առումով`
- իր լիազորությունների շրջանակներում աշխատանքային շփումներն այլ ստորաբաժանումների հետ.
- աշխատանքային շփումներն ու ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ.
դ/ առաջադրված խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման առումով`
- մասնագիտական նշանակության և կազմակերպական խնդիրների ստեղծագործական լուծման, գնահատման և բացահայտման ունակություններ.
ե/ գիտելիքների և հմտությունների առումով`
- լիազորությունների հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրության, միջազգային համաձայնագրերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչի և ժամանակակից տեխնիկական միջոցներից օգտվելու իմացություն.
- առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում:
(5-րդ կետը փոփ. 20.05.05 թիվ 05/29-Ն, 10.02.11 թիվ 47-Ն հրամաններ)
IV. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՆԿԱՐԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
i
6. Մաքսային ծառայության առաջատար խմբում պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողի պաշտոնի նկարագրի պահանջներն են.
ա/ աշխատանքի կազմակերպման, ղեկավարման և պատասխանատվության առումով`
- մասնակցությունը կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին.
- ենթակայությունը և հաշվետու լինելը.
- պատասխանատվությունը իրեն վերապահված լիազորությունները չկատարելու, թերի կատարելու, կամ վերազանցելու համար.
բ/ որոշումներ կայացնելու լիազորությունների առումով`
- որոշումներ կայացնելու, հանձնարարականներ տալու և հիմնախնդիրներ լուծելու մասնակցության իրավասությունները.
գ/ աշխատանքային շփումների և ներկայացուցչության առումով`
- իր լիազորությունների շրջանակներում աշխատանքային շփումներն այլ ստորաբաժանումների հետ.
- աշխատանքային շփումների շրջանակն ու ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ.
դ/ առաջադրված խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման առումով`
- մասնագիտական նշանակության և կազմակերպական խնդիրների ստեղծագործական լուծման, գնահատման և բացահայտման ունակություններ և դրանց լուծմանը մասնակցելու իրավասություններ.
ե/ գիտելիքների և հմտությունների առումով`
- լիազորությունների հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրության, միջազգային համաձայնագրերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչի և ժամանակակից տեխնիկական միջոցներից օգտվելու իմացություն.
- առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում:
(6-րդ կետը փոփ. 20.05.05 թիվ 05/29-Ն, 10.02.11 թիվ 47-Ն հրամաններ)
V. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՐՏՍԵՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԽՄԲԻ ՆԿԱՐԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
7. Մաքսային ծառայության կրտսեր խմբում պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողի պաշտոնի նկարագրի պահանջներն են.
ա/ աշխատանքի կազմակերպման, ղեկավարման և պատասխանատվության առումով`
- մասնակցությունը կառուցվածքային ստորաբաժանման աշխատանքներին.
- ենթակայությունը և հաշվետու լինելը իր անմիջական ղեկավարին.
- պատասխանատվությունը իրեն վերապահված լիազորությունները չկատարելու, թերի կատարելու, կամ վերազանցելու համար.
բ/ որոշումներ կայացնելու լիազորությունների առումով`
- որոշումներ կայացնելու, հանձնարարականներ տալու և հիմնախնդիրներ լուծելու մասնակցության իրավասությունները.
գ/ աշխատանքային շփումների և ներկայացուցչության առումով`
- աշխատանքային շփումներն այլ ստորաբաժանումների հետ.
դ/ առաջադրված խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման առումով`
- մասնագիտական նշանակության և կազմակերպական խնդիրների ստեղծագործական լուծման, գնահատման և բացահայտման ունակություններ և դրանց լուծմանը մասնակցելու իրավասություններ.
ե/ գիտելիքների և հմտությունների առումով`
- լիազորությունների հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրության, միջազգային համաձայնագրերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչի և ժամանակակից տեխնիկական միջոցներից օգտվելու իմացություն.
- առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում.
VI. ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՇՏՈՆԻ ՆԿԱՐԱԳՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
8. Մաքսային ծառայողի պաշտոնի նկարագիրը կարող է փոփոխվել, Օրենքով մաքսային ծառայողի պաշտոնի խմբի դասակարգման փոփոխության դեպքերում, վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանով: