Սեղմել Esc փակելու համար:
{06.02.2003 - 14.12.2019} ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{06.02.2003 - 14.12.2019} ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.02.2003  -ից մինչեւ   14.12.2019  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

06/02/2003 - 14/12/2019

040.2157.210103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 դեկտեմբերի 2002 թվականի N 2157-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» պետական հիմնարկը (այսուհետ` պետական հիմնարկ) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` պետական ոչ առևտրային կազմակերպություն):

2. Մինչև պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպումը` պետական հիմնարկին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված նախահաշվի հիման վրա, ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների` դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան` հատկացումները վերակազմակերպումից հետո ներառելով իրավաբանական անձանց հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերում:

3. Պետական հիմնարկի տնօրինության` 21900,2 հազար դրամ արժողությամբ պետական սեփականություն հանդիսացող գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

Պետական հիմնարկի տնօրինության 37381.8 հազար դրամ արժողությամբ շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել պետական ոչ առևտրային կազմակերպությանը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:

4. Սահմանել, որ`

ա) պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակը և առարկան կրթական և մշակութային գործունեության, հանրակրթության հիմքի վրա նախնական և միջին մասնագիտական երաժշտական կրթության իրականացումն է.

բ) պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը` նախապատրաստական դասընթացների կազմակերպում.

գ) պետական ոչ առևտրային կազմակերպության կրթական և մշակութային գործունեությունը ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ձևերով:

i

5. Պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե», «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:

(5-րդ կետը փոփ. 21.11.2019 թիվ 1652-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին` մեկամսյա ժամկետում`

ա) հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.

բ) ապահովել պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումը.

գ) սահմանել պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող (ամրացվող) գույքի կազմը:

7. Պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.12.2002
N 2157-Ն
Որոշում