Սեղմել Esc փակելու համար:
ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ԵՎ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ՉԵՆԹԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ԵՎ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ՕԴԱՅԻՆ ...

22.11.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.09.2006  -ից մինչեւ   22.11.2008  -ը:
 

(ուժը կորցրել է 30.10.08 թիվ 1252-Ն որոշում)

i

040.0021.280103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հունվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունվարի 2003 թվականի N 21-Ն

 

i

ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ԵՎ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՇՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և 17-րդ հոդվածի 2-րդ կետերի և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 1-ին կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) չվացուցակի ենթակա և չվացուցակի չենթարկվող օդային տրանսպորտի գործունեության տեսակների լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) չվացուցակի ենթակա և չվացուցակի չենթարկվող օդային տրանսպորտի գործունեության տեսակների լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հունվարի 9-ի N 21-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԵՆԹԱԿԱ ԵՎ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ՕԴԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Չվացուցակի ենթակա և չվացուցակի չենթարկվող օդային տրանսպորտի գործունեության տեսակների լիցենզավորման կարգը մշակված է «Լիցենզավորման մասին» և «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների հիման վրա:

2. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օդանավ շահագործողներին չվացուցակի ենթակա և չվացուցակի չենթարկվող օդային տրանսպորտի գործունեության տեսակների լիցենզավորումների հետ կապված իրավահարաբերությունները:

3. Չվացուցակի ենթակա և չվացուցակի չենթարկվող օդային տրանսպորտի գործունեության տեսակների լիցենզիաները տրվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` բարդ ընթացակարգով և անժամկետ:

4. Չվացուցակի ենթակա և չվացուցակի չենթարկվող օդային տրանսպորտի գործունեության տեսակների լիցենզիաների հիման վրա, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից հաստատված մրցութային կարգով, տրվում է առանձին օդային երթուղիների շահագործման ժամանակավոր թույլտվություն` դրանց իրականացման պայմանների մասին համապատասխան տեղեկություններով (երթուղի, չվերթի տեսակը` կանոնավոր, ոչ կանոնավոր, օդանավի տեսակը, փոխադրումների տեսակը, գործողության ժամկետը, չվերթի շաբաթական հաճախականությունը):

5. Լիցենզիա ստանալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:

6. Սույն կարգի համաձայն տրված լիցենզիաների հիման վրա իրականացվում են`

ա) չվացուցակի ենթակա օդային տրանսպորտի գործունեություն` ավիափոխադրողի սերտիֆիկատում (մասնագրում) նշված պայմաններով,

բ) չվացուցակի չենթարկվող օդային տրանսպորտի գործունեություն` ավիափոխադրողի սերտիֆիկատում (մասնագրում) նշված պայմաններով:

 

II. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐՎՈՂ ՀԱՅՏԸ

 

i

7. Ավիաընկերությունը լիցենզիա ստանալու համար ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը`

ա) իրավաբանական անձի կանոնադրության պատճենը և պետական գրանցման վկայականի պատճենը, հարկ վճարողի հաշվառման համարի մասին տեղեկատվություն.

բ) լիցենզիա ստանալու մասին հայտը` նշելով իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացված` օդանավ շահագործողի սերտիֆիկատի, ավիափոխադրողի սերտիֆիկատի (մասնագրի) պատճենը.

դ) ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերի տիպերի, քանակի, տեխնիկական կամ այլ պատճառներով դրանց փոխարինելու համար առկա օդանավերի մասին տեղեկատվությունը.

ե) պահուստային օդանավի առկայությունը հաստատող փաստաթղթերը.

զ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը:

(7-րդ կետը փոփ. 31.08.06 թիվ 1223-Ն որոշում)

i

8. Լիցենզավորման մասին որոշումն ընդունվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 30 օրվա ընթացքում:

Եթե սույն կետում նշված ժամկետներում լիցենզիա ստանալու մասին հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքն ու վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը սույն կետում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրում է լիցենզիա, և լիցենզիան հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:

(8-րդ կետը փոփ. 31.08.06 թիվ 1223-Ն որոշում)

 

III. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ՄԵՐԺՈՒՄԸ

 

9. Լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե`

ա) դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված.

բ) ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն կարգի և Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին.

գ) իրավաբանական անձն օրենքի կամ իր կանոնադրության համաձայն իրավունք չունի զբաղվելու հայցվող` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով.

դ) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

10. Լիցենզիայի վերաձևակերպումը, գործողության դադարեցումն ու կասեցումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

11. Լիցենզավորված անձի կողմից լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

12. Լիցենզավորման հանձնաժողովն ստեղծվում ու նրա կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի հրամանով և գործում է նրա կողմից հաստատված կանոնադրության և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան:

 

VI. ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

13. Լիցենզիաների ձևակերպումն իրականացվում է լիցենզավորող մարմնի որոշման հիման վրա` օրենքով սահմանված կարգով:

14. Օրենքով սահմանված կարգով լիցենզավորման գրանցամատյանի վարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

 

VII. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

15. Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից նախկինում տրված օդային հաղորդակցությունների լիցենզիաները և թույլտվություններն ուժի մեջ են, մինչև դրանց գործունեության ժամկետի ավարտը` համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հունվարի 9-ի N 21-Ն որոշման

 

Ձև

----

             ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

                ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

                                ԼԻՑԵՆԶԻԱ N

                              սերիան ______

 

    Լիցենզավորված իրավաբանական անձը             Պետական գրանցման համարը

 

    ...............................             ........................

         (անվանումը)

 

Գտնվելու վայրը

...............................

 

Գործունեության իրականացման վայրը

...............................

                (հասցեն)

 

    Գործունեության տեսակը                        Լիցենզիան տրված է

    ...............................              ................. 200 թ.

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ

    ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                  ...................... Կ. Տ.

                                              (ազգանունը, անունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.01.2003
N 21-Ն
Որոշում