Սեղմել Esc փակելու համար:
{23.07.2011 - 22.08.2020} ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{23.07.2011 - 22.08.2020} ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   23.07.2011  -ից մինչեւ   22.08.2020  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

23/07/2011 - 22/08/2020

040.0176.030303

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«3» մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունվարի 2003 թվականի N 176-Ն

 

i

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆՐԱ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 57-րդ հոդվածի կիրարկումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

ա) ոստիկանության բժշկական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները` համաձայն N 1 հավելվածի.

բ) ոստիկանության բժշկական հանձնաժողովի լիազորությունները` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հունվարի 23-ի N 176-Ն որոշման

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

i

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը (այսուհետ` ոստիկանության պետ) ոստիկանության բժշկական հաստատության կազմում ոստիկանության բժշկական հաստատության ղեկավարի ներկայացմամբ ձևավորում է ոստիկանության բժշկական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով), որը ոստիկանության համակարգում իրականացնում և ղեկավարում է ռազմաբժշկական փորձաքննությանն առնչվող աշխատանքները:

Ոստիկանության բժշկական հաստատության ղեկավարը ոստիկանության բժշկական հաստատության հոսպիտալի պետի ներկայացմամբ ձևավորում է հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողով:

Հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովը հանդիսանում է հանձնաժողովի ստորադաս հանձնաժողով:

Հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովը (այսուհետ` ստորադաս հանձնաժողով) ռազմաբժշկական փորձաքննության հարցերով ենթարկվում է հանձնաժողովին:

Ստորադաս հանձնաժողովն ընդունում է որոշումներ ռազմաբժշկական փորձաքննության հարցերով հոսպիտալում հետազոտության և բուժման մեջ գտնվող անձանց մասին:

Ստորադաս հանձնաժողովի նախագահը ռազմաբժշկական փորձաքննության հարցերով ենթարկվում է հանձնաժողովի նախագահին:

Ստորադաս հանձնաժողովի որոշումները ենթակա են քննարկման և հաստատման` հանձնաժողովի կողմից:

(1-ին կետը փոփ. 09.12.05 թիվ 2173-Ն որոշում)

i

2. Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից և անդամներից: Հանձնաժողովը համալրվում է հետևյալ մասնագիտացմամբ բժիշկներով` թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, նարկոլոգ, հոգեբույժ, հոգեբան, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, մաշկավեներաբան, ատամնաբույժ:

(2-րդ կետը փոփ. 09.12.05 թիվ 2173-Ն որոշում)

i

3. Հանձնաժողովն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիք և անկյունային դրոշմակնիք:

(3-րդ կետը փոփ. 09.12.05 թիվ 2173-Ն որոշում)

i

4. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով, ոստիկանության պետի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի, իսկ ոստիկանության զորքերի զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունն իրականացնելիս նաև` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով:

(4-րդ կետը փոփ. 09.12.05 թիվ 2173-Ն որոշում)

5. Հանձնաժողովը ռազմաբժշկական փորձաքննություններ իրականացնում է ոստիկանության կադրային ստորաբաժանման, ծառայողին ոստիկանության համապատասխան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի, ոստիկանության զորքերի զորամասերի հրամանատարների կողմից տրված ուղեգրերի հիման վրա:

6. ՈՒղեգրում նշվում են ռազմաբժշկական փորձաքննությանն առաջադրվող հարցերը, փորձաքննության անցկացման նպատակը, ինչպես նաև փորձաքննության ներկայացված անձի կարգավիճակը (ոստիկանությունում ծառայության ընդունվող, ոստիկանության համակարգում այլ ծառայության տեղափոխվող, ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվող, ոստիկանությունից ազատվող):

7. Մինչև ռազմաբժշկական փորձաքննության իրականացումը պահանջվում է հանձնաժողով ներկայացնել ոստիկանությունում ծառայության ընդունվողի և ոստիկանության ուսումնական հաստատությունում առկա ուսուցմամբ սովորելու համար դիմած անձին վերաբերող հետևյալ փաստաթղթերը`

ա) զինվորական գրքույկ (պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքից օգտվողների համար` կցագրման վկայական),

բ) ամբուլատոր քարտից քաղվածք` վերջին հինգ տարվա ընթացքում նրա հիվանդությունների վերաբերյալ (ըստ բնակության վայրի),

գ) տեղեկանքներ` նարկոլոգիական, հոգենյարդաբանական, հակատուբերկուլյոզային դիսպանսերներից:

Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ:

8. Հանձնաժողովը ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնում է թերապևտ, վիրաբույժ, հոգեբույժ, մաշկավեներաբան, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, ատամնաբույժ, նյարդաբան, նարկոլոգ բժիշկ-փորձագետների կազմով: Ռազմաբժշկական փորձաքննության ժամանակ իրականացվում է նաև արյան և մեզի ընդհանուր քննություն, կրծքավանդակի օրգանների ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն, էլեկտրասրտագրություն, հոգեֆիզիոլոգիական հետազոտություն: Կանայք հետազոտվում են նաև գինեկոլոգի կողմից:

9. Հանձնաժողովը ռազմաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա, ձայների մեծամասնությամբ, կոլեգիալ կազմով ընդունում է որոշում: Հետազոտվողի` ոստիկանությունում ծառայության համար պիտանիությունը որոշվում է անհատական գնահատման եղանակով: Եթե հանձնաժողովի նախագահը կամ հանձնաժողովի առանձին անդամ համաձայն չէ հանձնաժողովի որոշման հետ, ապա վերջինիս եզրակացությունը հիվանդության վկայագրում կամ տեղեկանքում գրանցվում է որպես մասնավոր կարծիք:

i

10. Հանձնաժողովը բժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`

ա) ոստիկանությունում ծառայության ընդունվողների վերաբերյալ`

«Պիտանի է ծառայության համար` որպես ____________________________»,

(նշել պաշտոնը)

«Պիտանի չէ ծառայության համար` որպես __________________________».

(նշել պաշտոնը)

բ) ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվողների վերաբերյալ`

«Պիտանի է ընդունման _______________________________________ «,

(նշել ուսումնական հաստատության անվանումը, ուսուցման ձևը)

«Պիտանի չէ ընդունման _______________________________________ «.

(նշել ուսումնական հաստատության անվանումը, ֆակուլտետը)

գ) ոստիկանության ուսումնական հաստատություններում սովորողների վերաբերյալ`

«Պիտանի է ուսանելու _______________________________________ «,

(նշել ուսումնական հաստատության անվանումը)

«Պիտանի չէ ուսանելու ________________________________________ «.

(նշել ուսումնական հաստատության անվանումը)

դ) ոստիկանության ծառայողները վերաբերյալ`

«Ոստիկանությունում ծառայության համար պիտանի է»,

«Ոստիկանությունում ծառայության համար պիտանի է` կոնկրետ բնակլիմայական պայմաններում»,

«Պիտանի է ոստիկանությունում ոչ շարային ծառայության համար` խաղաղ ժամանակ, 1-ին աստիճանի սահմանափակ պիտանի է պատերազմի ժամանակ»,

«Ոստիկանությունում ծառայության համար պիտանի չէ խաղաղ ժամանակ, 2-րդ աստիճանի սահմանափակ պիտանի է պատերազմի ժամանակ»,

«Ոստիկանությունում ծառայության համար պիտանի չէ` հանելով զինվորական հաշվառումից»,

«Ժամանակավոր անաշխատունակության պատճառով ենթակա է ծառայությունից երկարատև ազատման»:

(10-րդ կետը փոփ. 09.12.05 թիվ 2173-Ն որոշում)

i

11. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ոստիկանությունում ծառայությունից չազատված ծառայողների հիվանդությունները, վնասվածքները, խեղումները, ինչպես նաև մահը, սույն կարգի իմաստով, համարվում են ծառայության ընթացքում առաջացած հիվանդություններ, վնասվածքներ, խեղումներ և մահ, այդ թվում` ծառայությունից սահմանված կարգով ազատվելուց (արձակվելուց) հետո, բացառությամբ այն դեպքերի, երբ ոստիկանության ծառայողը դրանք ստացել է իր ծառայությունը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների խախտման կամ ոչ պատշաճ կատարման, ինչպես նաև ինքնավնասման կամ ինքնասպանության հետևանքով:

11-րդ կետով նախատեսված հիմքերի առկայությունը գրավոր փաստում է հանձնաժողովը:

(11-րդ կետը փոփ. 09.12.05 թիվ 2173-Ն որոշում)

i

12. Ծառայությունից սահմանված կարգով ազատվելուց (արձակվելուց) հետո ծառայողի կողմից ծառայության ընթացքում վնասվածքը, հիվանդությունը կամ խեղումը ստանալու և ծառայության մեջ գտնվելու միջև պատճառական կապը պարզելիս բժշկական հանձնաժողովը հիմք է ընդունում բժշկական պատմագրերը, հիվանդության վկայագրությունը, բժշկական քարտում բուժող բժշկի կատարած գրանցումները:

(12-րդ կետը փոփ. 09.12.05 թիվ 2173-Ն որոշում)

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 09.12.05 թիվ 2173-Ն որոշում)

i

14. Հաշմանդամության պատճառ դարձած վնասվածքը, հիվանդությունը, խեղումը կամ մահը համարվում են ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ստացված, եթե`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի հիման վրա կատարված ծառայողական քննությամբ (այսուհետ` ծառայողական քննություն) հաստատվում է ծառայողի կողմից հաշմանդամության պատճառ դարձած վնասվածքը, հիվանդությունը, խեղումը կամ մահը ստանալու պահին ծառայողական պարտականությունների կատարման մեջ գտնվելու փաստը,

բ) հաշմանդամության պատճառ դարձած վնասվածքը, հիվանդությունը, խեղումը կամ մահը գտնվում են անմիջական պատճառական կապի մեջ ծառայողական պարտականությունների կատարման հետ:

(14-րդ կետը փոփ. 09.12.05 թիվ 2173-Ն որոշում)

i

15. Ծառայողի կողմից հաշմանդամության պատճառ դարձած վնասվածքի, հիվանդության, խեղման կամ մահվան և ծառայողական պարտականությունների կատարման միջև պատճառական կապը որոշելիս հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա) ծառայողի կողմից հաշմանդամության պատճառ դարձած վնասվածքը, հիվանդությունը կամ խեղումը ծառայողը ստացել է ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ.

բ) ծառայողի կողմից հաշմանդամության պատճառ դարձած վնասվածքը, հիվանդությունը կամ խեղումը ծառայողը չի ստացել ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ.

գ) ծառայողը մահացել է ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ.

դ) ծառայողի մահը կապված չէ ծառայողական պարտականությունների կատարման հետ:

(15-րդ կետը փոփ. 09.12.05 թիվ 2173-Ն որոշում)

16. (16-րդ կետն ուժը կորցրել է 09.12.05 թիվ 2173-Ն որոշում)

i

17. Ռազմաբժշկական փորձաքննության ենթարկվածների առողջական վիճակի մասին տեղեկությունները և հանձնաժողովի որոշումները գրանցվում են`

ա) բժշկական վկայագրության ակտում, հանձնաժողովի նիստերի արձանագրության մատյանում, տեղեկանքում կամ հիվանդության վկայագրում, եթե փորձաքննության են ենթարկվել ոստիկանությունում ծառայության ընդունվողներն ու ոստիկանության ծառայողները,

բ) ոստիկանության ուսումնական հաստատություն ընդունվողի բժշկական վկայագրության քարտում, հանձնաժողովի նիստերի արձանագրության մատյանում և տեղեկանքում, եթե փորձաքննության են ենթարկվել ոստիկանության ուսումնական հաստատություն առկա ուսուցմամբ սովորելու համար դիմող անձինք:

(17-րդ կետը փոփ. 09.12.05 թիվ 2173-Ն որոշում)

18. Ոստիկանության բժշկական հաստատության ստացիոնարում գտնվող անձանց փորձաքննության դեպքում տեղում կազմվում է էպիկրիզ, որը ներկայացվում է հանձնաժողովին, իսկ փորձաքննության մասին որոշումը գրանցվում է հիվանդության պատմագրում:

19. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են բժշկական փորձաքննության օրը և ուղարկվում ուղեգրող ստորաբաժանում` ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում:

20. Հանձնաժողովում բժշկական և փորձաքննական փաստաթղթերի պահպանման ժամկետները սահմանվում են ոստիկանության պետի հրամանով:

21. Հանձնաժողովի գործունեության իրականացման համար անհրաժեշտ բոլոր ձևաթղթերը հաստատվում են ոստիկանության պետի հրամանով:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հունվարի 23-ի N 176-Ն որոշման

 

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

i

1. Ոստիկանության բժշկական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) իրականացնում է`

ա) ոստիկանությունում ծառայության կամ ոստիկանության ուսումնական հաստատություններ ընդունվողների, ոստիկանության ծառայողների (ոստիկանության զորքերի զինծառայողների) բժշկական (ռազմաբժշկական) փորձաքննությունը` նրանց ծառայության համար պիտանիությունը որոշելու նպատակով.

բ) ոստիկանության ծառայողների, ոստիկանության զորքերում ծառայողների, ոստիկանությունում, ոստիկանության զորքերում ծառայությունից, ինչպես նաև ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից սահմանված կարգով ազատվածների հիվանդությունների (այդ թվում` հոգեկան խանգարումների, ալկոհոլամոլության կամ թմրամոլության նկատմամբ հակումների), վնասվածքների (վիրավորումներ, խեղումներ, կոնտուզիաներ, այրվածքներ) ծառայության ընթացքում ձեռքբերման հանգամանքի որոշումը.

գ) ոստիկանությունում ծառայության ընթացքում և ոստիկանությունից սահմանված կարգով ազատվելուց (արձակվելուց) հետո ոստիկանության ծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունը` նրանց` հաշմանդամության պատճառ դարձած ծառայության ընթացքում ձեռք բերած հիվանդությունների, վնասվածքների, խեղումների և ծառայության մեջ գտնվելու միջև պատճառական կապը որոշելու նպատակով.

գ.1) ոստիկանությունում ծառայության ընթացքում և ոստիկանությունից սահմանված կարգով ազատվելուց (արձակվելուց) հետո ոստիկանության ծառայողների ռազմաբժշկական փորձաքննություն` ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ստացված հաշմանդամության պատճառ դարձած վնասվածքի, հիվանդության և ծառայողական պարտականությունների կատարման միջև պատճառական կապը որոշելու նպատակով.

գ.2) ոստիկանությունում ծառայությունից սահմանված կարգով ազատված (արձակված) և, անկախ ժամանակաշրջանից, մահացած անձանց ռազմաբժշկական փորձաքննություն` մահվան և ծառայության ընթացքում ստացված վնասվածքի, հիվանդության կամ խեղման միջև պատճառական կապը որոշելու նպատակով.

դ) ոստիկանության բժշկական հաստատության բուժկանխարգելիչ հիմնարկներում (հոսպիտալ, պոլիկլինիկա) ռազմաբժշկական փորձաքննության աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացումը.

ե) ստորադաս հանձնաժողովի աշխատանքների նկատմամբ հսկողության իրականացումը և նրան` մեթոդական, գործնական օգնություն ցույց տալը.

զ) ռազմաբժշկական փորձաքննության արդյունքների, ոստիկանության բուժկանխարգելիչ հիմնարկներում արձանագրված հիվանդացության ցուցանիշների բազմակողմանի վերլուծության հիման վրա ոստիկանության ծառայողների առողջական վիճակի գնահատումը, նրանց առողջության, ծառայության համար պիտանության վրա ծառայության պայմանների ներգործության ուսումնասիրումը և ոստիկանության ծառայողների առողջության ամրապնդման վերաբերյալ առաջարկությունների, միջոցառումների մշակումը, ծրագրավորումը.

է) ռազմաբժշկական փորձաքննության հարցերով առաջավոր փորձի ուսումնասիրումը, ընդհանրացումը և ներդրումը գործնական աշխատանքներում.

ը) հանձնաժողովների բժիշկ-փորձագետների մասնագիտական որակավորման բարձրացման միջոցառումների կազմակերպումը.

թ) ոստիկանությունում քաղաքացիական ծառայողների, քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու համար դիմած քաղաքացիների առողջական վիճակի համապատասխանության ստուգումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

(1-ին կետը փոփ. 09.12.05 թիվ 2173-Ն, 30.06.11 թիվ 886-Ն որոշումներ)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 09.12.05 թիվ 2173-Ն որոշում)

i

3. Հանձնաժողովի լիազորություններն են`

ա) հանձնաժողովի իրավասության մեջ մտնող հարցերի մասին որոշումների ընդունումը.

բ) ստորադաս հանձնաժողովի եզրակացությունների քննարկումը, հաստատումը կամ ժխտումը.

գ) իր և ստորադաս հանձնաժողովի որոշումների վերանայումը.

դ) ստորադաս հանձնաժողովի գործունեության ստուգումը.

ե) ոստիկանության բուժկանխարգելիչ և քաղաքացիական բժշկական հիմնարկներում ոստիկանության հիվանդ ծառայողների հետազոտման, բուժման ընթացքի և փորձաքննության որակի` ռազմաբժշկական փորձաքննության տեսանկյունից ուսումնասիրումը.

զ) անհրաժեշտության դեպքում փորձաքննության ենթարկվողին ստուգիչ հետազոտման ուղարկելը.

է) փորձաքննության ենթարկվողի անձնական գործից տվյալներ, բժշկական, թոշակավորման փաստաթղթեր, բնութագրեր, արխիվային տեղեկանքներ և այլ փաստաթղթեր պահանջելը.

ը) ռազմաբժշկական փորձաքննության տեսանկյունից բարդ, վիճահարույց դեպքերում, ինչպես նաև բժշկական փորձաքննության մարմինների գործունեությունը կատարելագործելու նպատակով` աշխատանքներում ոստիկանության և քաղաքացիական բժշկական հիմնարկների առաջատար մասնագետների ներգրավումը:

i

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից սահմանված կարգով ազատվելուց (արձակվելուց) հետո ծառայության ժամանակ ծագած հիվանդության և խեղման պատճառական կապի մասին փորձագիտական որոշումները քննարկվում և հաստատվում են` անկախ ծառայությունից սահմանված կարգով ազատվելու (արձակվելու) ժամանակահատվածից:

Ծառայության ժամանակ ստացված վնասվածքի պատճառական կապի մասին փորձագիտական որոշումները քննարկվում և հաստատվում են անկախ ծառայությունից սահմանված կարգով ազատվելու (արձակվելու) ժամանակահատվածից:

(4-րդ կետը լրաց. 09.12.05 թիվ 2173-Ն, 20.08.2020 թիվ 1365-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.01.2003
N 176-Ն
Որոշում