Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՐՈՇ ԽՆԴԻՐՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՐՈՇ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱ ...

 

 

040.0227.180303

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» մարտի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 մարտի 2003 թվականի N 227-Ն

 

i

ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՈՐՈՇ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 14-րդ ու 11-րդ հոդվածի 19-րդ մասերին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 25-ի N 682 ու N 683 որոշումների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կապիտալ գործառնություններից եկամուտների գծով սահմանված գումարում Երևանի պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից նախատեսված 200.000.0 հազար դրամի դիմաց այդ հողերի օտարումից 2003 թվականի բյուջետային տարվա ընթացքում փաստացի ստացվող լրացուցիչ մուտքերի գումարները հավաքագրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 10-ի «Երևանի քաղաքապետարանին արտաբյուջետային հաշիվ բացելու թույլտվություն տալու մասին» N 739 որոշմամբ Երևանի քաղաքապետարանի համար բացված հաշվին և ուղղվում Երևանում 1987-1991 թվականներին պետական կամ հասարակական կարիքների համար իրացված տարածքների բնակտարածություններից զրկված բնակիչների (առաջնահերթության կարգով), ինչպես նաև վթարային շենքերի բնակիչների բնակարանային (ներառյալ շենքերի վերաբնակեցման ու քանդման խնդիրները) և այլ համաքաղաքային խնդիրների լուծմանը:

2. Երևանի քաղաքապետին` սույն որոշման 1-ին կետի համաձայն հավաքագրվող միջոցների հաշվին ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ համաձայնեցված արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման նախահաշվով և ուղղություններով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.03.2003
N 227-Ն
Որոշում