Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՉԵԿ ...

30.06.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.07.1996  -ից մինչեւ   30.06.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 30.06.00 թիվ 174 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 հուլիսի 1996 թվականի թիվ 106

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՉԵԿԵՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայաստանի Հանրապետության տարածքում վճարահաշվարկային համակարգի զարգացման անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչությունը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության 1994 թվականի հուլիսի 14-ի «Հաշվարկային չեկերով գործառնություններ կատարելու կարգի մասին» թիվ 48 որոշմամբ սահմանված հաշվարկային չեկերից բացի Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի թույլտվությամբ կարող են թողարկել, իրենց հաճախորդներին տրամադրել միջազգային պրակտիկայում կիրառվող այլ չեկեր, ինչպես նաև կատարել դրանց հետ կապված գործառնություններ` պայմանագրային հիմունքներով:

2. Նշված չեկերով միջբանկային գործառնությունները և հաշվարկները, դրանց ինկասացիան, կողմերի պարտավորությունները և պատասխանատվությունը կարգավորվում են միջբանկային համաձայնագրերով:

 

 

pin
Կենտրոնական բանկի վարչություն
12.07.1996
N 106
Որոշում