Սեղմել Esc փակելու համար:
«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՐԴՅՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ Ձ ...

25.01.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.01.2003  -ից մինչեւ   25.01.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 27.12.2019 թիվ 60-Ն որոշում)

i

603.0218.051202

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»         12           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302330

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 սեպտեմբերի 2002 թվականի N 218-Ն

 

«ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 5-ՄՊ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի 3-րդ մասի ե/ կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

Հաստատել «Ամփոփ հաշվետվություն արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության մասին» Ձև թիվ 5-մպ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելվածի 1-ի:

 

Հավելված 1

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

10 սեպտեմբերի 2002 թվականի

թիվ 218-Ն որոշմամբ

 

ՀՐԱՀԱՆԳ «ԱՄՓՈՓ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ N 5-ՄՊ (ՏԱՐԵԿԱՆ) ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հրահանգը սահմանում է «Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության մասին» ձև N 5-մպ (տարեկան) ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:

2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը, որն այդ մասին նախապես տեղեկացվում է:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Ազգային վիճակագրական ծառայություն` մինչև փետրվարի 10-ը:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Տող 101-ում բերվում է արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և վերարտադրության ընդհանուր ծախսերը:

6. «Ձկնաջրային կազմակերպությունների և կլիմայավարժման կայանների պահպանման ծախսեր» տողում (102) բերվում է այդ ոլորտի աշխատողների աշխատավարձը, վերանորոգման, լուսավորման և ջեռուցման, տրանսպորտի, կերի ձեռք բերման, արդյունագործական ձկների վերաբնակեցման ծառայությունների աշխատունակության պահպանման` ներառյալ գիտահետազոտական աշխատանքների կատարման և այլ ծախսեր:

7. «Բնական ջրատարների և ջրամբարների մելիորացիայի կենսատեխնիկական միջոցառումներ» տողում (103) բերվում են արհեստական ձվատեղերի տեղակայման, հողային աշխատանքների կատարման, ձկնային պաշարների պահպանման և վերարտադրության նպատակով ջրամբարներում աճած բույսերի հնձման և հեռացման, ձկների հիվանդացությունն /վարակվածությունն/ ու մահացությունը կանխող և այլ ծախսեր:

8. Ձկնաբուծարաններում աճեցրած և ջրատարներ ու ջրամբարներ բաց թողնված արդյունագործական մանրաձկների քանակի վերաբերյալ տվյալները բերվում են տող 104-ում, որից ըստ ձկնատեսակների մանրաձկների առանձնացումները բերվում են տողեր 105-109-ում: Աղյուսակի այդ տողերում չթվարկված ձկնատեսակների մանրաձկների (եթե այդպիսիք կլինեն) մասին տեղեկատվությունը բերվում է 110 և հետագա ազատ տողերում:

 

ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի,        |

|սահմանված կարգով հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և  |

|«Վարչական (տեղեկատվական) ռեգիստրների վարման և  դրանցից տեղեկատվության    |

|ստացման կարգի» և  «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգի»      |

|_________________________________________________________________________|

|Ով է ներկայացնում                       |                                |

|______________________________________  |           Ձև  N 5-մպ           |

|                   (անվանումը)          |           տարեկան              |

|Գտնվելու վայրը                          |                                |

| _____________________________________  |Հաստատված է` ՀՀ վիճակագրության  |

|                                        |պետական խորհրդի                 |

|էլեկտրոնային փոստի հասցեն               |      10 սեպտեմբերի 2002թ.      |

|                                        |      թիվ 218-Ն որոշմամբ        |

|______________________________________  |                                |

|                                        |Ներկայացվում է`                 |

|                                        |ՀՀ Ազգային վիճակագրական         |

|                                        |ծառայություն                    |

|                                        |                                |

|                                        |ներկայացնում է`                 |

|                                        |ՀՀ բնապահպանության              |

|                                        |նախարարությունը                 |

|                                        |                                |

|                                        |                                |

|                                        |Հաշվետվության                   |

|                                        |ներկայացման ժամկետը` մինչև      |

|________________________________________|փետրվարի 10-ը                   |

|Պետական վիճակագրական դիտարկումների համար|                                |

|անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն  |                                |

|չներկայացնելը կամ սահմանված կարգի       |                                |

|խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ,     |                                |

|դրանց ոչ ամբողջական արտացոլում և        |                                |

|աղավաղումներ) ներկայացնելը վիճակագրական |                                |

|տեղեկություններ տրամադրողների համար     |                                |

|առաջացնում է պատասխանատվություն` ՀՀ     |                                |

|օրենքով սահմանված կարգով:               |                                |

._________________________________________________________________________.

 

ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԱՐԺԵՔԱՎՈՐ ԱՐԴՅՈՒՆԱԳՈՐԾԱԿԱՆ ՁԿՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

200... թ._____________ համար

 

._________________________________________________________________________.

|Տողի |                                                         |Ընդամենը |

|համա-|                                                         |         |

|րը   |                                                         |         |

|_____|_________________________________________________________|_________|

|  Ա  |                        Բ                                |    1    |

|_____|_________________________________________________________|_________|

| 101 |Արժեքավոր արդյունագործական ձկների պահպանման և            |         |

|     |վերարտադրության ծախսեր, հազ. դրամ                        |         |

|_____|_________________________________________________________|_________|

| 102 |ձկնաջրային կազմակերպությունների և  կլիմայավարժման        |         |

|     |կայանների պահպանման ծախսեր                               |         |

|_____|_________________________________________________________|_________|

|103  |բնական ջրատարների և  ջրամբարների մելիորացիայի            |         |

|     |կենսատեխնիկական միջոցառումներ                            |         |

|_____|_________________________________________________________|_________|

| 104 |Արժեքավոր արդյունագործական մանրաձկների արձակում բնական   |         |

|     |ջրատարներ և  ջրամբարներ, հազ. հատ                        |         |

|_____|_________________________________________________________|_________|

| 105 |այդ թվում` թառափազգիներ                                  |         |

|_____|_________________________________________________________|_________|

| 106 |           սաղմոնազգիներ                                 |         |

|_____|_________________________________________________________|_________|

| 107 |           ծածանազգիներ                                  |         |

|_____|_________________________________________________________|_________|

| 108 |           սիգ                                           |         |

|_____|_________________________________________________________|_________|

| 109 |           այլ մանրաձկներ (նշել)                         |         |

|_____|_________________________________________________________|_________|

| 110 |                                                         |         |

|_____|_________________________________________________________|_________|

| 111 |                                                         |         |

|_____|_________________________________________________________|_________|

| 112 |                                                         |         |

|_____|_________________________________________________________|_________|

| 113 |                                                         |         |

|_____|_________________________________________________________|_________|

| 114 |                                                         |         |

|_____|_________________________________________________________|_________|

| 115 |                                                         |         |

._________________________________________________________________________.

 

Ղեկավար

 

Կատարող___________________          Անուն, ազգանուն _______________________

 

Հեռ.______________________          Պաշտոն  _______________________________

                                                                          

«____» _________________ 200... թ.  Ստորագրություն _______________________

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
10.09.2002
N 218-Ն
Որոշում