Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹ ...

 

 

040.0811.120703

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«12» հուլիսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 մայիսի 2003 թվականի N 811-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 2033-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 854 ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «դ» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Գյումրիի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել սույն որոշման N 1 հավելվածի ցանկում ընդգրկված ստորաբաժանումների գույքը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը, և այն մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.2. Հաշվեկշռային մեթոդով 149637 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գյումրիի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

1.3. Սահմանել «Գյումրիի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 148997 հազ. դրամ, որը համապատասխանում է 148997 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 148997 հազ. դրամ է, որը համապատասխանում է 148997 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

1.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 37250 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

1.6. «Գյումրիի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 640 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքեր` 43 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 186 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 80 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 218 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 113 հազ. դրամ:

1.7. «Գյումրիի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը 2000-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

1.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվելու են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

1.10. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

1.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

1.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

2.1. Հաշվեկշռային մեթոդով 24625 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող` սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված 8 ստորաբաժանման գույքն ամբողջությամբ (այսուհետ` գույք)` ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Համլետ Գրիգորյանին (անձնագիր` AA 0463489) (այսուհետ` գնորդ):

2.2. Սահմանել մասնավորեցվող գույքի առաջարկվող գինը` 6157 հազ. դրամ, որը համապատասխանում է նրա գնահատված արժեքի 25 տոկոսին:

2.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում վճարել սույն որոշման 2.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

2.4. Առաջարկել համապատասխան գույքի նոր սեփականատիրոջը մասնավորեցվող գույքի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը գնել տվյալ գոտում հողի համար սահմանված կադաստրային արժեքով:

2.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) սույն որոշման 2.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետում վճարման իրականացումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

բ) սույն որոշման 2.3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պայմանը ներառել գույքի մասնավորեցման պայմանագրում:

2.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

3.1. «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «Արարատ-Սուրենավան» միջանցիկ երկաթգիծը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

3.2. Հաշվեկշռային մեթոդով 170354 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

3.3. Սահմանել «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 165124 հազ. դրամ, որը համապատասխանում է 165124 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 165124 հազ. դրամ է, որը համապատասխանում է 165124 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

3.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 41281 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:

3.6. «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 5230 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքեր` 1470 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 428 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1961 հազ. դրամ,

սոցիալական ապահովագրության գծով` 1371 հազ. դրամ:

3.7. «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը 2000-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

3.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 3.1-ին կետում նշված «Արարատ-Սուրենավան» միջանցիկ երկաթգծի առանձնացումը «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունից և այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը.

բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

գ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

դ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվելու են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով,

սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:

3.10. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

3.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

4.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված յուրաքանչյուր ստորաբաժանման գույքը մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով, համաձայն N 2 հավելվածի:

4.2. Առաջարկել համապատասխան գույքի նոր սեփականատիրոջը մասնավորեցվող գույքի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը գնել տվյալ գոտում հողի համար սահմանված կադաստրային արժեքով:

4.3. Մասնավորեցվող գույքի մեկնարկային գինը սահմանել նրա գնահատված արժեքի 25 տոկոսի չափով:

4.4. Աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) գույքի վաճառքի գումարը վճարել աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի մասնավորեցումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) երկամսյա ժամկետում իրականացնել աճուրդի կազմակերպումն ու անցկացումը.

բ) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ աճուրդի անցկացման ժամկետների, տվյալների և մեկնարկային գնի մասին:

4.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5.1. Հաշվեկշռային մեթոդով 300819 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գեղանի Հասմիկ» պանսիոնատ» փակ բաժնետիրական ընկերության (Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, գ. Քարաշամբ) բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Ժենիկ Խաչատրյանին (անձնագիր` AB 0628903) (այսուհետ` գնորդ):

5.2. Սահմանել «Գեղանի Հասմիկ» պանսիոնատ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 299493 հազ. դրամ, որը համապատասխանում է 299493 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

5.3. Սահմանել «Գեղանի Հասմիկ» պանսիոնատ» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 299493 հազ. դրամ:

5.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 2300 հազ. դրամ:

5.5. «Գեղանի Հասմիկ» պանսիոնատ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 1999 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1326 հազ. դրամ, այդ թվում`

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 2 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 46 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 44 հազ. դրամ,

կարճաժամկետ այլ կրեդիտորական պարտք` 1234 հազ. դրամ:

5.6. «Գեղանի Հասմիկ» պանսիոնատ» փակ բաժնետիրական ընկերությունը 2000-2002 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

5.7. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում վճարել սույն որոշման 5.4-րդ կետով սահմանված գումարը.

բ) մեկ տարվա ընթացքում կատարել 8 մլն դրամի չափով ներդրում.

գ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

5.8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) սույն որոշման 5.7-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետում վճարման իրականացումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

բ) սույն որոշման 5.7-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված պայմանները ներառել գույքի մասնավորեցման պայմանագրում:

5.9. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

6.1. «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված` հաշվեկշռային մեթոդով 20194 հազ. դրամ գնահատված N 2 ԱԼԿ-ն (քաղ. Երևան, Արշակունյաց 174) (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Կարեն Հակոբի Ավետիսյանին (անձնագիր` AC 0339395) (այսուհետ` գնորդ):

6.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 3030 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա գույքի արժեքի 15 տոկոսին:

6.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում վճարել սույն որոշման 6.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

6.4. Առաջարկել համապատասխան գույքի նոր սեփականատիրոջը մասնավորեցվող գույքի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը գնել տվյալ գոտում հողի համար սահմանված կադաստրային արժեքով:

6.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) սույն որոշման 6.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետում վճարման իրականացումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

բ) սույն որոշման 6.3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պայմանը ներառել գույքի մասնավորեցման պայմանագրում:

6.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

7.1. «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված` հաշվեկշռային մեթոդով 40418 հազ. դրամ գնահատված N 12 ԱԼԿ-ն (քաղ. Երևան, Աշտարակի խճ.) (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Ժորա Ավագի Եփրեմյանին (անձնագիր` AB 0657050) (այսուհետ` գնորդ):

7.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 6063 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա գույքի արժեքի 15 տոկոսին:

7.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում վճարել սույն որոշման 7.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

7.4. Առաջարկել համապատասխան գույքի նոր սեփականատիրոջը մասնավորեցվող գույքի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը գնել տվյալ գոտում հողի համար սահմանված կադաստրային արժեքով:

7.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) սույն որոշման 7.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետում վճարման իրականացումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

բ) սույն որոշման 7.3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պայմանը ներառել գույքի մասնավորեցման պայմանագրում:

7.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8.1. «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված` հաշվեկշռային մեթոդով 29093 հազ. դրամ գնահատված N 14 ԱԼԿ-ն և 911 հազ. դրամ գնահատված N 14 յուղման կետը (քաղ. Երևան, Նոր Նորքի 7-րդ զանգված) (այսուհետ` գույք) մասնավորեցնել ամբողջությամբ` դասական աճուրդով:

8.2. Առաջարկել համապատասխան գույքի նոր սեփականատիրոջը մասնավորեցվող գույքի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը գնել տվյալ գոտում հողի համար սահմանված կադաստրային արժեքով:

8.3. Սահմանել մասնավորեցվող գույքի մեկնարկային գինը` 4700 հազ. դրամ:

8.4. Աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) գույքի վաճառքի գումարը վճարել աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի մասնավորեցումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

8.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) երկամսյա ժամկետում իրականացնել աճուրդի կազմակերպումն ու անցկացումը.

բ) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ աճուրդի անցկացման ժամկետների, տվյալների և մեկնարկային գնի մասին:

8.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

9.1. «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված` հաշվեկշռային մեթոդով 15599 հազ. դրամ գնահատված N 16 ԱԼԿ-ն և 5152 հազ. դրամ գնահատված N 16 յուղման կետը (քաղ. Երևան, Ջրվեժ, Թևոսյան 16) (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Ռազմիկ Սիրեկանի Բեյբությանին (անձնագիր` AC 0354216) (այսուհետ` գնորդ):

9.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 3113 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա գույքի արժեքի 15 տոկոսին:

9.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում վճարել սույն որոշման 9.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

9.4. Առաջարկել համապատասխան գույքի նոր սեփականատիրոջը մասնավորեցվող գույքի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը գնել տվյալ գոտում հողի համար սահմանված կադաստրային արժեքով:

9.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) սույն որոշման 9.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետում վճարման իրականացումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

բ) սույն որոշման 9.3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պայմանը ներառել գույքի մասնավորեցման պայմանագրում:

9.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

10.1. «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված` հաշվեկշռային մեթոդով 14810 հազ. դրամ գնահատված N 18 ԱԼԿ-ն (քաղ. Վաղարշապատ, Ծաղկունք խճ.) (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ «Էջմիածնի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» բաց բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` գնորդ):

10.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 2222 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա գույքի արժեքի 15 տոկոսին:

10.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում վճարել սույն որոշման 10.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

10.4. Առաջարկել համապատասխան գույքի նոր սեփականատիրոջը մասնավորեցվող գույքի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը գնել տվյալ գոտում հողի համար սահմանված կադաստրային արժեքով:

10.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) սույն որոշման 10.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետում վճարման իրականացումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

բ) սույն որոշման 10.3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պայմանը ներառել գույքի մասնավորեցման պայմանագրում:

10.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

11.1. «Մասիսի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված` հաշվեկշռային մեթոդով 7425 հազ. դրամ գնահատված N 25 ԱԼԿ-ն և 6435 հազ. դրամ գնահատված N 25 յուղման կետը (Մասիս-Խարբերդ խճ.) (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Անդրանիկ Սուրիկի Բաղդասարյանին (անձնագիր` AA 0346585) (այսուհետ` գնորդ):

11.2. Սահմանել գույքի վաճառքի գինը` 2100 հազ. դրամ, որը համապատասխանում է մասնավորեցման ենթակա գույքի արժեքի 15 տոկոսին:

11.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում վճարել սույն որոշման 11.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

11.4. Առաջարկել համապատասխան գույքի նոր սեփականատիրոջը մասնավորեցվող գույքի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը գնել տվյալ գոտում հողի համար սահմանված կադաստրային արժեքով:

11.5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) սույն որոշման 11.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետում վճարման իրականացումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

բ) սույն որոշման 11.3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պայմանը ներառել գույքի մասնավորեցման պայմանագրում:

11.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

12.1. Երևանի Արշակունյաց 278 հասցեում գտնվող` 1863.31 քառակուսի մետր շենքային տարածք զբաղեցնող «Ռադիոէլեկտրոնսերվիս» ԼԿՁ-ի թիվ 2 տեխնիկական կենտրոն» (ծածկագիր` 15038) «փոքր» օբյեկտն (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Վարդան Սարգսյանին (անձնագիր` AA 0380616) (այսուհետ` գնորդ):

12.2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը` 3620 հազ. դրամ, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Փոքր» օբյեկտներն ուղղակի վաճառքի ձևով կամ աճուրդով մասնավորեցնելու մասին» N 1086-Ն որոշմամբ սահմանված` գույքի վաճառքի նվազագույն գնի` 14469,65 հազ. դրամի 25 տոկոսին:

12.3. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) երկամսյա ժամկետում վճարել սույն որոշման 12.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

12.4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) սույն որոշման 12.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ժամկետում վճարման իրականացումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր.

բ) սույն որոշման 12.3-րդ կետի «բ» ենթակետով սահմանված պայմանը ներառել գույքի մասնավորեցման պայմանագրում:

12.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 2033-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշման 1-ին կետից հանել «և շինությունների սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը» բառերը.

բ) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2. Առաջարկել համապատասխան գույքի նոր սեփականատիրոջը մասնավորեցվող գույքի սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը գնել տվյալ գոտում հողի համար սահմանված կադաստրային արժեքով»:

i

14. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի սեպտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 1-ի N 358 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 854 որոշման 5.1-5.4-րդ կետերը:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 15-ի N 811-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ «ԳՅՈՒՄՐԻԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ

 

(հազ. դրամ)

.______________________________________________________________________.

|NN |  Օբյեկտի  |        Հասցեն        |Գույքի   |Գույքի   |Շենքի      |

|ը/կ| անվանումը |                      |գնահատված|գնահատված|զբաղեցրած  |

|   |           |                      |արժեքը   |արժեքի   |մակերեսը   |

|   |           |                      |         |25 տոկոսը|(քառ. մետր)|

|   |           |                      |         |         |           |

|___|___________|______________________|_________|_________|___________|

|1. |N 1 ԱԼԿ    |քաղ. Գյումրի,         |1019     |255      |69,6       |

|   |           |Շիրակացու փող.        |         |         |           |

|2. |N 3 ԱԼԿ    |քաղ. Գյումրի,         |1440     |360      |31,1       |

|   |           |Թբիլիսյան խճ.         |         |         |           |

|3. |N 4 ԱԼԿ    |քաղ. Գյումրի,         |1343     |336      |25,9       |

|   |           |Երևանյան  խճ.         |         |         |           |

|4. |N 7 ԱԼԿ    |քաղ. Գյումրի,         |8256     |2064     |126,7      |

|   |           |Ղարիբջանյան խճ.       |         |         |           |

|5. |N 11 ԱԼԿ   |քաղ. Գյումրի,         |9991     |2498     |97,2       |

|   |           |Երևանյան  խճ.         |         |         |           |

|6. |N 1 ԿԱԼԿ   |քաղ. Գյումրի,         |320      |80       |-          |

|   |           |Ախուրյանի խճ.         |         |         |           |

|7. |N 3 ԿԱԼԿ   |քաղ. Գյումրի, Սևյան   |1536     |384      |-          |

|   |           |փող.                  |         |         |           |

|8. |Խանութ` N 4|քաղ. Գյումրի,         |720      |180      |107,1      |

|   |կիսակառույց|Երևանյան  խճ.         |         |         |           |

|   |ճաշարանի   |                      |         |         |           |

|   |___________|______________________|_________|_________|___________|

|   |Ընդամենը   |                      |24625    |6157     |457,6      |

.______________________________________________________________________.

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

մայիսի 15-ի N 811-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ «ՍՈՒՐԵՆԱՎԱՆԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ

 

(հազ. դրամ)

.______________________________________________________________________.

|NN |  Օբյեկտի  |        Հասցեն        |Գույքի   |Գույքի   |Շենքի      |

|ը/կ| անվանումը |                      |գնահատված|մեկնար-  |զբաղեցրած  |

|   |           |                      |արժեքը   |կային    |մակերեսը   |

|   |           |                      |         |գինը     |(քառ. մետր)|

|   |           |                      |         |(գնահատ- |           |

|   |           |                      |         |ված ար-  |           |

|   |           |                      |         |ժեքի 25  |           |

|   |           |                      |         |տոկոսը)  |           |

|___|___________|______________________|_________|_________|___________|

|1. |N 1 ԱԼԿ    |ՀՀ Արարատի մարզ,      |4697     |1175     |58         |

|   |           |գ. Ոսկետափ            |         |         |           |

|2. |N 2 ԱԼԿ    |ՀՀ Արարատի մարզ,      |2763     |691      |59         |

|   |           |գ. Այգավան            |         |         |           |

|3. |N 3 ԱԼԿ    |ՀՀ Արարատի մարզ,      |1713     |429      |60         |

|   |           |գ. Երասխ              |         |         |           |

|4. |N 4 ԱԼԿ    |ՀՀ Վայոց ձորի մարզ,   |4269     |1068     |73         |

|   |           |քաղ. Եղեգնաձոր        |         |         |           |

|5. |N 7 ԱԼԿ    |ՀՀ Վայոց ձորի մարզ,   |11859    |2965     |112        |

|   |           |քաղ. Վայք             |         |         |           |

|6. |N 1 ԿԱԼԿ   |ՀՀ Վայոց ձորի մարզ,   |884      |221      |-          |

|   |           |քաղ. Ջերմուկ          |         |         |           |

|7. |N 3 ԿԱԼԿ   |ՀՀ Արարատի մարզ,      |456      |114      |-          |

|   |           |քաղ. Վեդի             |         |         |           |

|8. |N 5 ԿԱԼԿ   |ՀՀ Վայոց ձորի մարզ,   |488      |122      |-          |

|   |           |քաղ. Վայք             |         |         |           |

|9. |N 6 ԿԱԼԿ   |ՀՀ Արարատի մարզ,      |872      |218      |-          |

|   |           |գ. ՈՒրցալանջ          |         |         |           |

|10.|N 7 ԿԱԼԿ   |ՀՀ Արարատի մարզ, ոսկու|502      |126      |-          |

|   |           |կորզման ֆաբրիկայի     |         |         |           |

|   |           |բանավան               |         |         |           |

|11.|Յուղման    |ՀՀ Արարատի մարզ,      |117      |30       |13         |

|   |կետ        |գ. Ոսկետափ            |         |         |           |

.______________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.05.2003
N 811-Ն
Որոշում