Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ Պ ...

01.01.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.07.2003  -ից մինչեւ   01.01.2012  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.12 թվականից` 13.10.11 թիվ 272-Ն հրաման)

i

322.0205.130603

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»         06           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32203200

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

12 հունիսի 2003 թվականի N 205-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 211 ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՆՎՃԱՐ, ՀԱՐԿԱԴԻՐ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՍԵՐՎԻՏՈՒՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 212 հոդվածի 3.1 մասի և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-41 հոդվածների պահանջներով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 212 հոդվածով սահմանված անվճար, հարկադիր և մշտական սերվիտուտի գրանցման կարգը (Հավելվածը կցվում է):

2. Սույն հրամանով հաստատված կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի վրա:

 

/Հավելված 1/

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 212 ՀՈԴՎԱԾՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՆՎՃԱՐ, ՀԱՐԿԱԴԻՐ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՍԵՐՎԻՏՈՒՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում հասարակական կարիքների համար մայրուղային - գծային ինժեներական ենթակառուցվածքների /էլեկտրահաղորդման և կապի գծեր, գազատարներ, ջրամատակարարման, ջրահեռացման, ջերմամատակարարման համակարգեր/, օդային և ստորգետնյա մալուխային գծերի ու խողովակաշարերի, հենասյուների և դրանց անվտանգ շահագործման հետ կապված այլ շինությունների, որոնք հանդիսանում են մեկ գույքային օբյեկտ (համալիր), պահպանման ու սպասարկման համար երկու և ավելի տարածքային ստորաբաժանումների սպասարկման տարածքներում գտնվող համապատասխան հողամասերի` անկախ դրանց սեփականության իրավունքի սուբյեկտներից, օրենքով սահմանված անվճար, հարկադիր և մշտական սերվիտուտի գրանցման կարգը:

2. Սույն կարգով սահմանված օբյեկտների և դրանց պահպանման ու սպասարկման նպատակով համապատասխան հողամասերի` անկախ այն հանգամանքի, թե քանի համայնքների վարչական տարածքներում է գտնվում, որպես մեկ գույքային օբյեկտի (համալիր) նկատմամբ սերվիտուտի իրավունքի պետական գրանցումն իրականացվում է կենտրոնացված` անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարի կողմից նշանակված տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից:

3. Սերվիտուտի իրավունքի պետական գրանցման նպատակով առանձնացվում է գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման միասնական մատյաններ` ըստ հողամասերի սեփականության սուբյեկտների, որտեղ համապատասխանաբար լրացվում են սեփականատիրոջ տվյալները, անշարժ գույքի նկարագիրը, դրա նկատմամբ իրավունքները, սերվիտուտ ձեռքբերող անձի տվյալները, սերվիտուտի բնույթը, ժամկետը և այլն:

4. Իրավունքների պետական գրանցումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում գործավարության կազմակերպման» կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերի առկայությամբ:

5. Միասնական մատյանները լրացվում են հետևյալ ձևով`

1. «Հողամաս» ենթաբաժնում, ըստ սյունակների լրացվում են`

ա) կադաստրային համարը - կադաստրային քարտեզագրման արդյունքների հիման վրա տրված ծածկագիրը (նշված սյունակի տողերում թվերը չտեղավորվելու դեպքում օգտագործվում է հաջորդականությամբ մյուս տողերը).

բ) գտնվելու վայրը - համառոտ հասցեն (մարզ, համայնք, փողոց, հնարավորության դեպքում նաև հողամասի անվանումը).

գ) նպատակային նշանակությունը - նշվում է նպատակային նշանակությունն ըստ հողային ֆոնդի` գյուղատնտեսական, անտառային, ջրային և այլն.

դ) օգտագործման նպատակը - նշվում է անշարժ գույքի օգտագործման նպատակը` գյուղատնտեսական, հասարակական, արտադրական, տնամերձ, այգեգործական, բնակելի տան կառուցման ու սպասարկման համար և այլն.

ե) կադաստրային արժեքը (դրամ) (նշվում է ՀՀ դրամով) - կադաստրային գնահատման արդյունքով հաշվարկված արժեքը.

զ) չափը (մակերես) - նշվում է հեկտարով /հա/:

Հողամասի չափը լրացնելիս ենթաբաժնի 6-րդ սյունակում լրացվում է հողամասի ընդհանուր մակերեսը և 7-14 սյունակներում լրացվում են ըստ հողատեսքերի (վարելահող, բազմամյա տնկարկներ, խոտհարք, տնամերձ, այգեգործական, բնակելի տան կառուցման և դրա սպասարկման համար և այլն) հողամասերի չափերը:

2. «Շենքեր» ենթաբաժնում ըստ սյունակների լրացվում են`

ա) կադաստրային համարը.

բ) շենքի տեսակը - նշվում է բնակելի, հասարակական, արտադրական,

բնակելի - նշվում է` բնակարան, բնակելի տուն, այգետնակ,

հասարակական (կրթական, առողջապահական, մշակութային, սպասարկման, առևտրի, սննդի և այլն),

արտադրական (գործարան, անասնաշենք, արտադրամաս, պահեստ և այլն).

գ) օգտագործման նպատակը` նշվում է օգտագործման նպատակը իրավահաստատող փաստաթղթերի հիման վրա.

դ) ընդհանուր բնութագիրը (ընդհանուր նկարագիրը. անհատական բնակելի տների համար նշվում է արտաքին հարդարումը, պատերի շինանյութը (տուֆ, բետոն, բազալտ, փայտ, աղյուս, բուտաքար), ծածկը (փայտ, երկաթբետոն), ավարտվածության աստիճանը (մինչև 50%, 50%-80% ու ավելի), կոմունալ հարմարությունների ապահովություն, տեղադրությունը (գոտիականությունը), հարկի բարձրությունը, հարկայնությունը, վնասվածության աստիճանը, կառուցման տարեթիվը):

Բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների համար գրվում է պատերի նյութը (տուֆ, երկաթբետոն), ծածկը (փայտ, երկաթբետոն), բնակարանի հարկը. հարկի ներքին բարձրությունը, կառուցման տարեթիվը, վնասվածության աստիճանը, ավարտվածության աստիճանը: Այն հասարակական և արտադրական նշանակության տարածքները, որոնք գտնվում են շենքերի ընդհանուր ծավալում, նրանց համար լրացվում են բնակարանի համար նախատեսված տվյալներ, իսկ առանձին կանգնած հասարակական և արտադրական շինությունների համար լրացվում են անհատական բնակելի տների համար նախատեսված տվյալները.

ե) ընդհանուր մակերեսը - նշվում է արտաքին մակերեսը` քառակուսի մետրով, բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների և բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական կամ արտադրական նշանակության օբյեկտների, որոնց համար նշվում է ներքին մակերեսը.

զ) այդ թվում` բնակելի, օժանդակ.

է) շենքի կադաստրային արժեքը - նշվում է կադաստրային գնահատման արդյունքով ստացված արժեքը` դրամով:

3. «Շինություններ» ենթաբաժնում նշվում է`

ա) կադաստրային համարը.

բ) շինության անվանումը (նշվում է անվանումն իրավահաստատող փաստաթղթերի հիման վրա` ավտոտնակ, խորդանոց, անասնաշենք և այլն).

գ) ընդհանուր բնութագիրը - նշվում է ծածկը (փայտ, երկաթբետոն), պատերի շինանյութը (տուֆ, բետոն, բազալտ, փայտ, աղյուս, բուտաքար), ավարտվածության աստիճանը` տոկոսներով, տեղադրությունը, կառուցման տարեթիվը.

դ) շինության ընդհանուր մակերեսը - նշվում է շինության արտաքին մակերեսը` քառակուսի մետրով.

ե) շինության կադաստրային արժեքը (դրամ) - կադաստրային գնահատման արդյունքում հաշվարկված արժեքը:

4. Անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների բաժնի ենթաբաժինների սյունակները լրացվում են`

«Հողամաս, իրավունքի ձեռքբերում և դադարում» ենթաբաժին`

ա) սեփականատիրոջ (օգտագործողի) անունը (անվանումը), սեփականատերերի (օգտագործողների) թիվը - լրացվում են բոլոր սեփականատերերի անունները, անվանումները. (և դրանք համարակալվում են).

բ) անձնագրային տվյալները կամ իրավաբանական անձանց ռեկվիզիտները (ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության դեպքում նշվում են բոլոր համասեփականատերերի անձնագրային տվյալները).

գ) իրավունքի տեսակը և գործողության ժամկետը - նշվում է սեփականության, օգտագործման, և նշվում է գործողության ժամկետը` անժամկետ կամ պայմանագրում նշված ժամկետը:

Սեփականության իրավունքը նշելիս, եթե բաժնային սեփականություն է` նշվում է բաժնային, եթե ընդհանուր համատեղ սեփականություն է` նշվում է ընդհանուր համատեղ.

դ) սեփականության բաժնեմասի չափը - նշվում է յուրաքանչյուր սեփականատիրոջ բաժնեմասը, եթե բաժնային սեփականություն է, գրվում է սեփականատիրոջ անունը, ազգանունը և դիմացը նշվում է բաժնեմասի չափը` կոտորակով կամ տոկոսով, իսկ եթե սեփականատերերի թիվը շատ է, գրվում է 1-ին սյունակում նշված, հերթական համարակալումով սեփականատիրոջ համարը և դիմացը նույն կարգով նշվում է բաժնեմասի չափը.

ե) իրավունքը հաստատող փաստաթղթի անվանումը - նշվում է սույն հրահանգով սահմանված համապատասխան փաստաթուղթը - օրինակ` առուվաճառքի պայմանագիր, նվիրատվության պայմանագիր և այլն, դրա վավերացման ամսաթիվը, համարը.

զ) իրավունքի դադարումը հաստատող փաստաթղթի անվանումը, ամիսը, ամսաթիվը- նշվում է սույն հրահանգով սահմանված համապատասխան փաստաթուղթը: Օրինակ` եթե օտարվել է գույքն առուվաճառքի պայմանագրով, ապա նշվում է տվյալ պայմանագիրը, երբ է կնքվել` ամիսը, ամսաթիվը:

5. «Շենքեր, իրավունքի ձեռքբերում և դադարում» և «Շինություններ, իրավունքի ձեռքբերում և դադարում» ենթաբաժիններում նշված սյունակների լրացումները կատարվում են առաջին ենթաբաժնի լրացման կարգին համապատասխան: Շենքերում գտնվող անշարժ գույքի առանձին միավորներից (բնակարաններ, առևտրի, սպասարկման օբյեկտներ և այլն) յուրաքանչյուրը, իր առանձին կադաստրային ծածկագրով պետք է ունենա առանձին գրանցման թերթիկ: Շենքերում գտնվող բնակարանների, առևտրի, սպասարկման օբյեկտների և այլ շինությունների անհատական համարները պետք է կապված լինեն այն հողամասերի համարներին, որոնց վրա գտնվում են այդ շենքերը:

6. Գրանցման թերթիկի «Սահմանափակումներ: Իրավունքի ձեռքբերում և դադարում».

Իրավունքի ձեռք բերում և դադարում ենթաբաժնում ըստ սյունակների լրացվում են` սեփականատիրոջ (օգտագործողի) անունը (անվանումը), ում օգտին է ձեռք բերվել սահմանափակումը - սյունակում լրացվում է, օրինակ` գրավի պայմանագրի պետական գրանցման դեպքում սահմանափակման կիրառման ժամանակ` գրավառուի տվյալները: Հարկադիր կատարումն իրականացնող մարմնի որոշմամբ սահմանափակում կիրառելու դեպքում` հարկադիր կատարումն իրականացնող մարմնի տվյալները և այլն:

7. Սահմանափակման իրավունքը հաստատող փաստաթղթի անվանումը, ամիսը, ամսաթիվը - նշվում է հարկադիր կատարումն իրականացնող մարմնի, դատարանի որոշումը, դատախազի, քննիչի որոշումը, գրավի պայմանագիրը և այլն, նշվում է նաև տվյալ որոշման կայացման կամ պայմանագրի վավերացման ամիսը, ամսաթիվը: Սահմանափակման ժամկետը - նշվում է այն ժամկետը, որը նախատեսված է սահմանափակման իրավունքը հաստատող փաստաթղթում: Եթե սահմանափակման իրավունքը հաստատող փաստաթղթում նման ժամկետ մատնանշված չէ, ապա գրվում է անժամկետ:

8. Սահմանափակման պայմանները - նշվում է, թե ինչպիսի պայմաններ են նախատեսված սահմանափակման իրավունք հաստատող փաստաթղթում, օրինակ` գրավատուն իրավունք չունի սահմանափակման ընթացքում գույքը տնօրինել, գրավառուն իրավունք չունի գույքը հանձնել երրորդ անձի օգտագործմանը և այլն:

9. Իրավունքի դադարումը հաստատող փաստաթղթի անվանումը, ամիսը, ամսաթիվը - նշվում է այն փաստաթղթի անվանումը, ամիսը, ամսաթիվը, որի ուժով դադարել է տվյալ սահմանափակումը:

10. Գրանցման թերթիկի «Սերվիտուտ: Իրավունքի ձեռքբերում և դադարում» ենթաբաժնում, ըստ սյունակների լրացվում են`

ա) օգտագործողի անունը (անվանումը), ում օգտին է տրվել սերվիտուտի իրավունքը - նշվում է այն անձի անունը, ում սերվիտուտի իրավունքով, օրինակ տրվել է անցուդարձի, ճանապարհից օգտվելու իրավունք.

բ) ինչ իրավունք է տրվել սերվիտուտով (նշվում է` ճանապարհի, անցուդարձի և այլ թույլտվություն ստանալու համար).

գ) սերվիտուտի պայմանագրի ամիսը, ամսաթիվը (նշվում է` պայմանագրի վավերացման կամ դատարանի որոշման, վճռի ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը).

դ) սերվիտուտի գործողության ժամկետը (նշվում է պայմանագրով կամ այլ փաստաթղթով նախատեսված ժամկետը).

ե) իրավունքի դադարումը հաստատող փաստաթղթի անվանումը և ամսաթիվը (նշվում է` իրավունքի դադարման վերաբերյալ պայմանագրի, կողմերի համաձայնության նոտարական վավերացման, դատարանի վճռի, որոշման, ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և համարը):

6. Իրավունքի պետական գրանցումից հետո սերվիտուտի իրավունք ձեռքբերողին տրամադրվում է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման վկայական, որտեղ հատակագիծը գծվում է «Կադաստրային քարտեզագրման աշխատանքների հրահանգով» սահմանված մասշտաբներով:

7. Նշված միավորների կադաստրային /արխիվային/ գործերը պահպանվում են կադաստրի պետական կոմիտեի առաջին բաժնում, իսկ տեղեկատվությունը տրամադրվում է ՀՀ կառավարության 09.03.98թ. «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 155 որոշմամբ սահմանված կարգով, կենտրոնացված` որպես գույքային մեկ համալիր:

 

 

pin
Կադաստրի կոմիտե
12.06.2003
N 205-Ն
Հրաման