Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՀԵՇՏԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը,

գիտակցելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության շահագրգռվածությունը` համագործակցելու մարդասիրական և տեխնիկական օգնության վերահսկումը հեշտացնելուն` ի շահ Հայաստանի ժողովրդի, և

գիտակցելով որոշակի գործնական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը` այդ օգնության արդյունավետությունը ապահովելու համար,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1. ՀԱՐԿԵՐ ԵՎ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐ

 

ա) Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնությանն առնչվող ծրագրերում նախատեսված կամ օգտագործված ապրանքները, մատակարարումները կամ գույքը կարող են ներմուծվել, արտահանվել կամ օգտագործվել Հայաստանում` ազատվելով ցանկացած հարկից, տուրքից, մաքսային տուրքից, ներմուծման հարկերից և համանման այլ հարկերից կամ վճարներից` սահմանված Հայաստանի կամ նրա որևէ ստորաբաժանման կողմից:

բ) Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը կամ մասնավոր կազմակերպությունը, որը իրավասու է իրագործելու Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության ծրագրերը, և ցանկացած նման մասնավոր կազմակերպության անձնակազմ, որի անդամները բնիկներ չեն կամ մշտապես չեն բնակվում Հայաստանում, և որոնք ներկա են Հայաստանում նման ծրագրերի կապակցությամբ, ազատվելու են` 1) ցանկացած եկամտահարկից, սոցիալական ապահովության կամ այլ հարկերից, որոնք գործում են Հայաստանում կամ նրա ստորաբաժանումներում` կապված ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծրագրերի կատարման հետ, 2) ցանկացած հարկից, տուրքից, մաքսային հարկից, ներմուծման հարկից և այլ նմանատիպ հարկերի և պարտականությունների վճարումից` կապված անձնական կամ տնային իրերի ներմուծման, արտահանման կամ Հայաստանում օգտագործման հետ` իրենց կամ իրենց ընտանիքի անդամների կողմից:

գ) Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության ծրագրերի հետ կապված` Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ նրա համար գործող ինքնաթիռների և տրանսպորտի այլ տեսակների մուտքը և տեղաշարժը պետք է ազատ լինեն որևէ վայրէջքի, մուտքի վճարումից, նավահանգստային հարկից, գանձումից և համանման հարկից` Հայաստանի կողմից կամ նրա որևէ ստորաբաժանումից:

 

ՀՈԴՎԱԾ 2. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

 

Համաձայն 1961 թվականի ապրիլի 18-ի Վիեննայի Կոնվենցիայի` Հայաստանի կառավարության ներկա աշխատակազմը պետք է համապատասխան կարգավիճակ շնորհի Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության ծրագրի հետ կապված վարչական և տեխնիկական աշխատակազմին: Սույն Համաձայնագրում չկա ոչինչ, որը կարող է դիտվել որպես առավելությունների և անձեռնմխելիության խախտում, որը շնորհվել է նման անձնակազմին որևէ այլ համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 3. ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄ ԵՎ ԱՈՒԴԻՏ

 

Հիմնավորված խնդրագրով Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ներկայացուցիչները կարող են ստուգել Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության ծրագրերի շրջանակներում տրված ցանկացած ապրանքի, մատակարարման, այլ ունեցվածքի և ծառայության օգտագործումը նրանց տեղադրության կամ օգտագործման վայրերում և կարող են աուդիտի ենթարկել օգնությանն առնչվող ցանկացած գրառում կամ այլ փաստաթուղթ և կատարել հաշվարկների զննում` անկախ այն բանից, թե նման գրառումները կամ փաստաթղթերը արված են այն ժամանակի ընթացքում, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները ապահովում են օգնությունը Հայաստանին հետագա երեք տարիների ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 4. ՕԳՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

 

Ցանկացած ապրանք, մատակարարում կամ այլ ունեցվածք, որը տրամադրվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության ծրագրերի շրջանակներում, պետք է օգտագործվի միայն այն նպատակներով, որոնց մասին կա համաձայնություն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև: Եթե ցանկացած ապրանք, մատակարարում, այլ գույք օգտագործվում է այլ նպատակներով, քան այն, ինչի մասին կա համաձայնություն այս ծրագրի շրջանակներում, և որի մասին որոշել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, այդ օգտագործումը կարող է պատճառաբանված ձևով կանխվել Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան գործողությամբ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը պահանջի դեպքում ամերիկյան դոլարով պետք է վերադարձնի Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը այն գումարը, որը հատկացվել է նման ապրանքների, մատակարարումների և այլ ունեցվածքի համար: Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը կարող է իր հայեցողությամբ օգտագործել վերադարձված գումարը օգնության գործողությունների հետ կապված այլ ծախսերի համար:

 

ՀՈԴՎԱԾ 5. ԱՅԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը ըմբռնում են, որ կարող է անհրաժեշտ և ցանկալի լինել հետագա համաձայնագրերի և համաձայնությունների կազմումը, որպեսզի մանրամասն հաշվետվություն տրվի Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության գործընթացի մասին: Այս Համաձայնագրի և նման հետագա գրավոր այլ համաձայնագրերի միջև եղած տարաձայնությունների դեպքում գերակայողը կլինեն հետագա նման գրավոր համաձայնագրերի պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 6. ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 

ա) Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկու Կողմերի ստորագրման պահից:

բ) Սույն Համաձայնագիրը կմնա ուժի մեջ իննսուն (90) օր այն պահից, երբ Կողմերից որևէ մեկը գրավոր կտեղեկացնի մյուս Կողմին սույն Համաձայնագիրն ավարտելու իր մտադրության մասին: Այդ դեպքում սույն Համաձայնագրի դրույթները կշարունակեն կիրառել` հաշվի առնելով օգնության տրամադրումը մինչև պայմանագրի ավարտը:

 

Կատարված է Երևան քաղաքում 1992 թվականի դեկտեմբերի 15-ին, հայերեն և անգլերեն, երկու տեքստերն էլ համարժեք են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1992 թվականի դեկտեմբերի 15-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.12.1992
Համաձայնագիր