Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱ ...

 

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«15» ՆՈՅԵՄԲԵՐԻ 1996 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 նոյեմբերի 1996 թ. թիվ 358

 

i

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ /ՀԱՆՐԱՅԻՆ/ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ /ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ/ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական /հանրային/ սակավաբնակարան բնակելի տների և բնակարանների /իրավունքի/ սեփականաշնորհման կարգը /կցվում է/:

2. Հաստատել անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տների սեփականաշնորհումն ապահովող միջոցառումների ժամկետացանկը` համաձայն հավելվածի:

i

3. Բնակելի տների շինարարությունն ավարտելու նպատակով ապագա բնակարանատերերը պատգամավորների գյուղական, քաղաքային խորհուրդների գործադիր մարմինների և պետական կառավարման տարածքային մարմինների աջակցությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում են սեփականատերերի միավորումներ, որոնք իրականացնում են բնակելի տան շինարարության պատվիրատուի պարտականությունները:

Սեփականատերերի միավորումներ չձևավորվելու դեպքում պատվիրատուի պարտականություններն իրականացնում են համապատասխանաբար պատգամավորների գյուղական և քաղաքային խորհուրդների գործադիր մարմինները, համապատասխան մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը կամ հանրային բնակարանային ֆոնդի սեփականատերը:

i

4. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված` քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական /հանրային/ բնակելի տների և բնակարանների /իրավունքի/ սեփականաշնորհումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում:

5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, պատվիրատուներին` իրենց հաշվեկշռում գտնվող` փախստականների համար նախատեսված անավարտ շինարարության բնակելի տները մեկամսյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հաշվեկշռին:

6. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել պատգամավորների գյուղական, քաղաքային խորհուրդների գործադիր մարմինների և մարզպետների /Երևանի քաղաքապետի/ վրա, այս ուղղությամբ ծավալելով բացատրական աշխատանք:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 15-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 358 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ /ՀԱՆՐԱՅԻՆ/ ՍԱԿԱՎԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ

ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ /ԻՐԱՎՈՒՆՔԻ/ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում են անավարտ շինարարության այն պետական /հանրային/ սակավաբնակարան /1-4 բնակարան ունեցող/ բնակելի տների և բնակարանների /իրավունքի/ սեփականաշնորհման հիմնական դրույթները, որոնց համար մինչև 1993 թվականի հունիսի 22-ը պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներն ընդունել են համապատասխան որոշումներ բնակելի տուն /բնակարան/ հատկացնելու վերաբերյալ:

2. Պատգամավորների գյուղական, քաղաքային խորհուրդների գործադիր մարմինները և պետական կառավարման տարածքային մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող` քաղաքացիներին ամրակցված առանձին կանգնած կամ կցված անավարտ շինարարության սակավաբնակարան բնակելի տները, քաղաքացիների գրավոր համաձայնությամբ, երկամսյա ժամկետում, համապատասխան որոշումներով անհատույց սեփականության իրավունքով հատկացնում են դրանց ապագա բնակարանատերերին` հինգ տարվա ընթացքում շինարարությունը պարտադիր ավարտելու պայմանով:

Ապագա բնակարանատերերը կարող են սահմանված կարգով փոփոխություններ կատարել շենքի նախագծում` այն համաձայնեցնելով համապատասխան մարմինների հետ:

i

3. Քաղաքացիներին ամրակցված այն սակավաբնակարան բնակելի տները և բնակարանները, որոնք սեփականության իրավունքով քաղաքացիները հրաժարվել են ստանալ, ներկայացվում են աճուրդի` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 22-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների աճուրդով վաճառքի ու պետական ձեռնարկություններն առանց գնման իրավունքի աճուրդով վարձակալության հանձնելու ընդհանուր կարգը հաստատելու մասին» թիվ 196 որոշման: Իսկ քաղաքացիներին ամրակցված բնակելի տները /բնակարանները/ սեփականության իրավունքով ստանալուց հրաժարված քաղաքացիները պահպանում են բնակելի տարածություն ստանալու համար հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

Աճուրդին մասնակցած` տվյալ բնակավայրում բնակարանային պայմանների բարելավման համար հերթագրված քաղաքացիներն իրավունք են ձեռք բերում բնակելի տունը կամ բնակարանը գնելու աճուրդի արդյունքով ձևավորված վաճառքի գնի նկատմամբ հետևյալ գործակիցների կիրառմամբ`

20 - 15 տարվա հերթագրվածները, ինչպես նաև բնակելի տարածություն

   արտահերթ ստանալու իրավունք ունեցողները`     0,1

15 - 10  տարվա հերթագրվածները, ինչպես նաև բնակելի տարածություն

առաջնահերթ ստանալու իրավունք ունեցողները`  0,2

   10 - 5   տարվա հերթագրվածները`              0,3

   5  - 1   տարվա հերթագրվածները`              0,4

   մինչև  1 տարվա հերթագրվածները`              0,5:

 

i

4. Պատգամավորների քաղաքային, գյուղական խորհուրդների գործադիր մարմիններին և պետական կառավարման տարածքային մարմիններին` անավարտ շինարարության սակավաբնակարան բնակելի տների և բնակարանների սեփականության իրավունքով հատկացման մասին որոշումները ենթակա են ձևակերպման Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու նպատակով գանձվող վարձի մուծման կարգը հաստատելու մասին» թիվ 451 որոշմամբ սահմանված կարգով:

5. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անավարտ շինարարության սակավաբնակարան բնակելի տները սեփականության իրավունքով հատկացնելու մասին որոշում կայացնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճշտվում են տների տակ գտնվող ու դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի սահմանները և ձևակերպվում հողի նկատմամբ իրավունքի փաստաթղթերը:

i

6. Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության սակավաբնակարան բնակելի տների և բնակարանների սեփականության իրավունքն օտարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նշված բնակելի տների կամ բնակարանների նոր սեփականատերը դրանց շինարարությունն իրականացնում են սույն կարգի 2-րդ կետի դրույթներին համապատասխան:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 358 ՈՐՈՇՄԱՆ

 

ԺԱՄԿԵՏԱՑԱՆԿ

ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ

ՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

_________________________________________________________________________

ԹԻՎ                              ՄՇԱԿՎՈՂ     ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒ-

ԹԻՎ    ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ    ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ     ԿԱՏԱՐՈՂԸ    ԹՅՈՒՆ ՆԵՐԿԱ-

Ը/Կ                                                        ՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

_________________________________________________________________________

 1             2                   3              4             5

_________________________________________________________________________

1. Հայաստանի Հանրապետության    ՀՀ կառավարու-  ՀՀ            1996 թ.

   բնակարանային պայմանների     թյան որոշման   էկոնոմիկայի   4-րդ եռամսյակ

   բարելավման կարիք ունեցող    նախագիծ        նախարարություն

   քաղաքացիների հաշվառման և                   ՀՀ

   նրանց բնակտարածություն                     քաղաքաշինության

   հատկացնելու  կարգ                          նախարարություն

                                              Երևանի

                                              քաղաքապետարան

                                              ՀՀ արդարադատության

                                              նախարարություն

 

2. Հայաստանի Հանրապետությու-  ՀՀ կառավարու-   ՀՀ             1997 թ.

   նում բնակարանային պայման-  թյան որոշման    էկոնոմիկայի    2-րդ եռամսյակ

   ների բարելավման կարիք      նախագիծ         նախարարություն

   ունեցող հաշվառման կանգնած                  ՀՀ ֆինանսների

   քաղաքացիների պետական                       նախարարություն

հովանավորության ծրագիր

ՀՀ

մարզպետարաններ

Երևանի

քաղաքապետարան

 

3. Փախստականների, զոհված      ՀՀ կառավարու-   ՀՀ էկոնոմի-    1997 թ.

   ազատամարտիկների ընտանիք-   թյան որոշման    կայի նախարա-   1-ին եռամսյակ

   ների համար  կառուցվող      նախագիծ         րություն

   անավարտ բնակելի տների,                     ՀՀ          

   աղետի գոտու անավարտ                        քաղաքաշինության

   բազմաբնակարան տների,                       նախարարություն

   հատկացված տարածքի իրացման                  ՀՀ սոցիալական

   կապակցությամբ քաղաքացիներին                ապահովության

   ամրակցված  բնակելի տների                   նախարարություն

/բնակարանների/

սեփականաշնորհման կարգը կամ

դրանց շինարարության

ավարտման պայմանները

 

4. Քաղաքացիներին ամրակցված    ՀՀ կառավարու-   ՀՀ էկոնոմի-    1996 թ.

   բազմաբնակարան /այդ թվում`  թյան որոշման    կայի նախարա-   4-րդ եռամսյակ

   կոոպերատիվ/ բնակելի տների  նախագիծ         րություն

i

   անավարտ շինարարության                      ՀՀ            

   ավարտման կամ                               քաղաքաշինության

   սեփականաշնորհման կարգ                      նախարարություն

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.11.1996
N 358
Որոշում