Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ Վ ...

08.01.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.11.1996  -ից մինչեւ   08.01.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 28.12.02 թիվ 797-Ն որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 նոյեմբերի 1996թ. թիվ 616

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:

i

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը /կցվում են/:

(2-րդ կետն ուժը կորցրել է 19.03.98 թիվ 155 որոշում)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման աշխատանքների պետական կառավարման բարեփոխումների մասին» 234 որոշումը:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 616 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

(ուժը կորցրել է 19.03.98 թիվ 155 որոշում)

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը /այսուհետև` գերատեսչություն/ պետական կառավարման հանրապետական մարմին է, որն իրականացնում է ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման աշխատանքների կառավարումը` ենթարկվելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին /այսուհետև` վերադաս պետական կառավարման մարմին/:

Գերատեսչությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային մարմինը:

Գերատեսչությունը պատասխանատվություն է կրում ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտներում տիրող վիճակի և դրա հեռանկարային զարգացման, գիտատեխնիկական և կառուցվածքային քաղաքականության, շուկայական հարաբերությունների ծավալման նպատակով անհրաժեշտ նախադրյալների ստեղծման համար:

Հայաստանի Հանրապետության ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը /Հայպետստանդարտ/ իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք:

 

II. Գերատեսչության հիմնական խնդիրներն ու գործառույթները

 

2. Գերատեսչության հիմնական խնդիրներն են`

i

ա/ Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման և սերտիֆիկացման ազգային համակարգերի ստեղծումը` դրանք համապատասխանեցնելով միջազգային /տարածաշրջանային/, միջպետական և այլ պետությունների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ազգային համակարգերի հետ.

բ/ Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման, սերտիֆիկացման և սպառողների ու պետության շահերի պաշտպանության ոլորտներում պետական վերահսկողության և հսկողության կազմակերպումն ու իրականացումը.

գ/ միջազգային /տարածաշրջանային/ և միջպետական ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման աշխատանքներին մասնակցությունը.

դ/ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտներում պետական գրանցամատյանի վարումը.

ե/ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտներում տեղեկատվական աշխատանքների կազմակերպումն և իրականացումը.

զ/ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտներում կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը.

3. Գերատեսչության հիմնական գործառույթներն են`

ա/ ստանդարտացման ոլորտում`

Հայաստանի ազգային ստանդարտներում արտադրանքի, աշխատանքների /գործընթացների/ և ծառայությունների որակի նկատմամբ պարտադիր պահանջների սահմանումը, որոնք ապահովում են արտադրանքի, աշխատանքների /գործընթացների/ և ծառայությունների անվտանգությունը, շրջակա միջավայրի, բնակչության կյանքի, առողջության և գույքի պահպանումը, ինչպես նաև արտադրանքի տեխնիկական և տեղեկատվական համատեղելիությունն ու համափոխարինելիությունը.

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ ճարտարապետաշինարարական ոլորտին վերաբերող ստանդարտների համատեղ հաստատումը.

Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային /տարածաշրջանային/, միջպետական և այլ պետությունների ազգային ստանդարտների, կանոնների, նորմերի ու հանձնարարականների կիրառման կանոնների սահմանումը.

Հայաստանի ազգային ստանդարտների, տեխնիկատնտեսական տեղեկատվական դասակարգիչների մշակման, դրանց փորձաքննության, հաստատման և պետական գրանցման աշխատանքների կազմակերպումն ու հրապարակումը Հայաստանի Հանրապետության պետական և այլ լեզուներով.

արտադրանքի /ծառայությունների/ տեխնիկական պայմանների փորձաքննության /ըստ պարտադիր պահանջների/ իրականացումն ու պետական գրանցումը.

միջազգային /տարածաշրջանային/, միջպետական և այլ պետությունների ազգային ստանդարտների, տեխնիկական պայմանների ու ստանդարտացման այլ նորմատիվ փաստաթղթերի ֆոնդի ստեղծումն ու վարումը և դրանց հրապարակումը.

Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների ստեղծումն ու դրանց աշխատանքների կազմակերպումը.

բ/ չափագիտության ոլորտում`

Հայաստանի Հանրապետության տարածքում չափումների միասնականության ապահովումը.

ազգային չափանմուշների, նմուշային չափման միջոցների, ստուգաչափման սխեմաների հաստատումը.

չափանմուշների, չափման միջոցների, չափման մեթոդների և արդյունքների, ստուգաչափման սխեմաների նկատմամբ չափագիտական ընդհանուր պահանջների սահմանումը.

չափման միջոցների ստուգաչափման կազմակերպումն ու իրականացումը.

չափման միջոցների տեսակի պետական, սերտիֆիկացման և տեսչական փորձարկումների կատարումը.

չափման միջոցների տեսակի հաստատումն ու պետական գրանցամատյանի վարումը.

չափման միջոցների նկատմամբ պարտադիր պահանջների սահմանումը.

չափման միջոցների տեսակի պետական փորձարկումներ, ստուգաչափում, ստուգաճշտում իրականացնող լաբորատորիաների /կենտրոնների/ հավատարմագրումը.

Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի և հաճակախանության չափումների միասնականության ապահովումը.

նյութերի հատկությունների և բաղադրությունների ստանդարտ նմուշների ստեղծման ու օգտագործման աշխատանքների համակարգումը.

նյութերի հատկությունների ու ֆիզիկական հաստատունների և ստանդարտ տեղեկատվական տվյալների ստեղծման ու օգտագործման աշխատանքների համակարգումը.

չափագիտական պարտադիր կանոններ ու նորմեր սահմանող նորմատիվ փաստաթղթերի մշակումը.

տնտեսվարող սուբյեկտների չափման միջոցների արտադրման, նորոգման գործունեության սահմանված կարգով լիցենզավորումը.

Հայաստանի Հանրապետության կառավարության մեծությունների միավորների օգտագործման թույլտվության վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.

չափման միջոցների պարտադիր սերտիֆիկացման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

գ/ սերտիֆիկացման ոլորտում`

Հայաստանի Հանրապետությունում սերտիֆիկացման ոլորտում պետական կառավարման մարմինների, հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների /կենտրոնների/, արտադրողների /վաճառողների, կատարողների/, աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը.

սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների /կենտրոնների/ հավատարմագրման աշխատանքների կազմակերպումը.

արտադրանքի /ծառայությունների/ սերտիֆիկացման, արտադրությունների գնահատման և որակի համակարգերի սերտիֆիկացման աշխատանքների կազմակերպումը.

համանման արտադրանքի սերտիֆիկացման համակարգերի ստեղծումը և դրանց գործունեության կանոնների սահմանումն ու կառավարումը.

հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների /կենտրոնների/ տեսչական վերահսկողության իրականացումը.

միջազգային /տարածաշրջանային/ սերտիֆիկացման համակարգերին միանալու համար առաջարկությունների նախապատրաստումը և միջազգային /տարածաշրջանային/ կազմակերպությունների հետ սերտիֆիկացման փոխճանաչման համաձայնագրերի կազմումն ու կնքումը.

արտասահմանյան սերտիֆիկատների, համապատասխանության նշանների և փորձարկումների արդյունքների ճանաչման կանոնների սահմանումը:

դ/ պետական վերահսկողության իրականացման ոլորտում`

նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջների, պարտադիր սերտիֆիկացման կանոնների պահպանման և սերտիֆիկացված արտադրանքի վերահսկողության իրականացման կանոնների ու ընթացակարգերի սահմանումը.

սպառողների և պետության շահերի պաշտպանության ապահովման նպատակով արտադրանքի մշակման, արտադրության համար նախապատրաստման, դրա արտադրության, առաքման, իրացման, օգտագործման /շահագործման/, պահպանման, տեղափոխման և օգտահանման փուլերում տնտեսավարող սուբյեկտների կողմից նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջների, ինչպես նաև սերտիֆիկացման կանոնների պահպանումն ու սերտիֆիկացված արտադրանքի պետական վերահսկողության իրականացումը.

չափումների միասնականության ապահովման բնագավառում պետական չափագիտական հսկողության և վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը:

 

III. Գերատեսչության աշխատանքների կազմակերպումը

 

4. Գերատեսչության համակարգն ընդգրկում է ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտներում մասնագիտացված, իր ենթակայության տակ գտնվող պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ամբողջությունը:

5. Գերատեսչությունը ստանդարտացմանը, չափագիտությանը և սերտիֆիկացմանը վերաբերող բոլոր հարցերը լուծում է իրեն վերապահված իրավասության սահմաններում չխախտելով ենթակա պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված ինքնուրույնությունը: Գերատեսչությունը նախարարությունների և այլ գերատեսչությունների հետ համատեղ իրականացնում է գործարար կապեր ու համագործակցություն` միջճյուղային հարցերի մշակման և լուծման համար:

6. Գերատեսչությունը Հայաստանի Հանրապետության կառավարության և վերադաս պետական կառավարման մարմնի համաձայնությամբ իրականացնում է իր ոլորտի պետական գույքի տնօրինման և օգտագործման գործառույթները:

Գերատեսչությունն իր համակարգի պետական ձեռնարկություններում, հիմնարկներում և կազմակերպություններում ապահովում է պետական սեփականության պահպանությունը:

7. Գերատեսչությունը`

ա/ ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ ու, դրանց հիման վրա, և ի կատարումն դրանց, իր իրավասության սահմաններում, արձակում է հրամաններ, հրահանգներ և տալիս ցուցումներ, որոնց կատարումը պարտադիր է նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների համար.

բ/ մյուս նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ, անհրաժեշտության դեպքում, արձակում է հրամաններ և հրահանգներ.

գ/ ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտներում, օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ է մշակում և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

դ/ սահմանված կարգով մասնակցում է գերատեսչության իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը.

ե/ սահմանված կարգով իր իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ կնքում է միջգերատեսչական պայմանագրեր.

զ/ վերադաս պետական կառավարման մարմնի համաձայնեցմանն է ներկայացնում տարեկան աշխատանքների ծրագիրը.

է/ ոլորտի հեռանկարային զարգացման, ինչպես նաև իր գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ հարցերը նախապես համաձայնեցնում է վերադաս պետական կառավարման մարմնի հետ.

ը/ իր ընթացիկ գործունեության վերաբերյալ տեղեկությունները պարբերաբար ներկայացնում է վերադաս պետական կառավարման մարմին:

8. Գերատեսչությունը ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտներում կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա, աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի ու որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանումով:

i

9. Գերատեսչությունը գլխավորում է վարչության պետը, որին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հետ:

Գերատեսչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի ու գերատեսչության պետի հետ:

Գերատեսչության պետը ի պաշտոնե հանդիսանում է ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման գծով Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական տեսուչ, որի իրավունքներն սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

10. Գերատեսչության պետը`

ա/ պատասխանատվություն է կրում գերատեսչության առջև դրված խնդիրների լուծման և գործառույթների իրականացման համար.

բ/ նշանակում է գերատեսչությանը ենթակա պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարներին և դրանց տեղակալներն.

սահմանում է պետի տեղակալների, բաժինների վարիչների և գերատեսչության կառուցվածքային մյուս ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը` համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գործունեության համար.

գ/ կատարում է պետի տեղակալների միջև պարտականությունների բաշխումը.

դ/ վերադաս պետական կառավարման մարմնի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում գերատեսչության կենտրոնական ապարատի կառուցվածքն ու աշխատողների թվաքանակը.

ե/ առաջարկում է գերատեսչության խորհրդի անդամների թիվը և վերադաս պետական կառավարման մարմնի համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում խորհրդի անհատական կազմը.

զ/ կազմակերպում և ղեկավարում է գերատեսչության խորհրդի նիստերը:

11. Գերատեսչության պետի բացակայության դեպքում, նրա համաձայնությամբ պետի պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:

12. Գերատեսչությունում ստեղծվում է խորհուրդ, որի կազմի մեջ մտնում են պետը /նախագահ/, պետի տեղակալները` ի պաշտոնե, գերատեսչության այլ ղեկավար աշխատողներ:

13. Գերատեսչության խորհուրդն իր պարբերաբար անցկացվող նիստերում քննության է առնում ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման ոլորտի զարգացման հիմնական հարցերն ու գերատեսչության գործունեության այլ հարցեր, քննարկում իր համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործնական ղեկավարման, կատարման ստուգման, կադրերի ընտրության և օգտագործման հարցերը, կարևորագույն հրամանների և հրահանգների նախագծերը, լսում գերատեսչության բաժինների, համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների հաշվետվությունները:

Գերատեսչությունը խորհրդի նիստի անցկացման ժամանակի և օրակարգի մասին նախապես տեղեկացնում է վերադաս պետական կառավարման մարմնին: Խորհրդի նիստին կարող է մասնակցել վերադաս պետական կառավարման մարմնի ներկայացուցիչը:

Վերադաս պետական կառավարման մարմնի պահանջով գերատեսչության պետը հրավիրում է արտահերթ նիստ կամ նիստի օրակարգ է մտցնում արտահերթ հարց:

Խորհրդի որոշումները կենսագործվում են, որպես կանոն, պետի հրամաններով:

Պետի և խորհրդի անդամների միջև տարաձայնությունների առկայության դեպքում պետը կենսագործում է իր որոշումը, ծագած տարաձայնությունների մասին զեկուցելով վերադաս պետական կառավարման մարմնին, իսկ խորհրդի անդամները, իրենց հերթին, կարող են իրենց կարծիքը հայտնել վերադաս պետական կառավարման մարմնին, և այդ կապակցությամբ վերջինիս որոշման հետ չհամաձայնելու դեպքում` Հայաստանի Հանրապետության վարչապետին:

14. Գերատեսչությունն իր ոլորտում կազմակերպում է գիտական հետազոտությունների անցկացումը, տեղեկատվության հավաքումը, մշակումն ու տարածումը, զարգացնում և կոորդինացնում է համագործակցությունն այլ երկրների հետ:

15. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, ոլորտում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարականներ մշակելու համար գերատեսչությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` բաղկացած մասնագետներից, գիտական փորձագետներից, այդ թվում օտարերկրյա, ինչպես նաև գիտատեխնիկական ընկերությունների և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներից:

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է վերադաս պետական կառավարման մարմինը:

16. Գերատեսչությունը մասնակցում է ոլորտի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում է համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և որակավորման բարձրացման աշխատանքները:

17. Գերատեսչությունը վերադաս պետական կառավարման մարմնի համաձայնությամբ իրականացնում է իր համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների ստեղծումը, վերակազմավորումն ու լուծարումը:

18. Գերատեսչությունը վերադաս պետական կառավարման մարմնի համաձայնությամբ թույլատրում է իր համակարգի պետական ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին հիմնադրել դուստր ձեռնարկություններ և անդամակցել ձեռնարկությունների տնտեսական միավորումներին:

19. Գերատեսչությունը վերադաս պետական կառավարման մարմնի համաձայնությամբ իր համակարգի պետական ձեռնարկություններին, հիմնարկներին ու կազմակերպություններին թույլատրում է իրենց տնօրինության տակ գտնվող պետական ֆինանսական միջոցները ներդնել Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:

20. Գերատեսչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը:

21. Գերատեսչությունն իրականացնում է համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների գործունեության օրինականության, ներառյալ հիմնադիր փաստաթղթերի և նրանց կողմից կնքված պայմանագրերի օրինականության նկատմամբ վերահսկողությունը:

22. Գերատեսչության կենտրոնական ապարատի աշխատողների պահպանման ծախսերն իրականացվում են պետական բյուջեից, առանձին:

23. Գերատեսչությունը կազմակերպում է քաղաքացիների նամակների /դիմումների ու գանգատների/ ժամանակին քննարկումը` հասնելով այդ նամակներում բարձրացված հարցերի ճիշտ լուծմանը, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` գերատեսչության համակարգի պետական ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1996 Թ.

ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 616

ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՀՀ ՍՉՍ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

(ուժը կորցրել է 19.03.98 թիվ 155 որոշում)

 

._______________.        ._____________.

|    ԽՈՐՀՈՒՐԴ   |________|    Պ Ե Տ    |_________.

._______________.        ._____________.         |

|                |

._______________________.                |

._______________.        .___________________.   |

|    ՏԵՂԱԿԱԼ    |___.    |     ՄԻՋԱԶԳԱՅԻՆ    |   |

._______________.   |    | ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ |___|

|    |       ԲԱԺԻՆ       |   |

|    .___________________.   |

._______________.   |                            |

|ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ  |   |    .___________________.   |

|ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱ- |   |    | ՍՉՍ ՈԼՈՐՏՈՒՄ ՍՏԱՆ-|   |

|ՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱ- |___|    | ԴԱՐՏՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ |   |

|ԿԱՐԳՄԱՆ ԲԱԺԻՆ | | | ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ  |___|

._______________.   |    | ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ |   |

|    | ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈ- |   |

._______________.   |    |  ՂՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆ    |   |

|ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ  |   |    .___________________.   |

|ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱ- |   |                            |

|ՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱ- |___.    .___________________.   |

|ԿԱՐԳՄԱՆ ԲԱԺԻՆ |  | ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ | |

._______________.        | ՈԼՈՐՏՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔ-|___.

| ՆԵՐԻ  ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ |

|  ԲԱԺԻՆ  |

.___________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.11.1996
N 616
Որոշում