Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ...

 

 

040.1253.131003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» հոկտեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2003 թվականի N 1253-Ն

 

i

ԵՐԵՎԱՆԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՈՒ ԸՆԴԱՐՁԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ ու 104-րդ հոդվածներին համապատասխան` Երևանի «Էրեբունի» օդանավակայանի վերակառուցման և ընդարձակման ծրագիրն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Երևանի «Էրեբունի» օդանավակայանի տարածքին հարող` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գոտիները` Երևանի Շենգավիթ թաղային համայնքի վարչական սահմանում` 21.95 հեկտար, և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Այնթապի գյուղական համայնքի վարչական սահմանում` 5.8 հեկտար` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետին և Երևանի քաղաքապետին`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված` օտարման գոտիներում գտնվող անշարժ գույքի բոլոր սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով հայտարարել պետության կարիքների համար օտարման գոտու և նրանց անշարժ գույքը վերցնելու մասին.

բ) ապահովել օտարման գոտիների սահմանափակումների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումներում.

գ) օտարման գոտիների տարածքներում` լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով կազմակերպել և իրականացնել անշարժ գույքի գնահատման աշխատանքները.

դ) սահմանված կարգով ապահովել սույն որոշման մեջ նշված հողամասերի տրամադրման և շինարարության համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումները:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետին համապատասխան հողամասերը պետության կարիքների համար վերցնելուց հետո դրանք սահմանված կարգով ընդգրկվում են հատուկ նշանակության հողերի դասակարգման մեջ և տրամադրվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` անհատույց օգտագործման իրավունքով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հոկտեմբերի 2-ի N 1253-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ «ԷՐԵԲՈՒՆԻ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԸՆԴԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ

(սխեման չի բերվում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.10.2003
N 1253-Ն
Որոշում