Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ...

 

 

040.1337.051103

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 2003 թվականի N 1337-Ա

 

«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 76830082100 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը, որից բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության տնօրինությանը, իսկ պահանջի իրավունքը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարին`

ա) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.

բ) «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2002 թվականի գործունեության արդյունքում առաջացած զուտ շահույթից շահաբաժին չբաշխել:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 6-ի «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության գույքային համալիրը Ռուսաստանի Դաշնությանը հանձնելու միջոցառումների մասին» N 307-Ա որոշման 2.1-ին կետի «բ» ենթակետի կատարման նպատակով «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել 13,5 մլրդ դրամ պարտքի վճարումից` «Հրազդանի ՋԷԿ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքելով համապատասխան արձանագրություն վերջինիս գույքային համալիրի գնման գնի համապատասխան չափով վճարման մասին:

i

4. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 18-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության գործունեությունն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 568 որոշման 5-րդ կետի «ա» ենթակետը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի հոկտեմբերի 16-ի

N 1337-Ա որոշման

 

«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԸ

 

.__________________________________________________________________.

|    Անվանումը     |Հաշվեկշռային |  Քանակը  | Միավորի | Ընդհանուր  |

|                  |   արժեքը    |          |անվանական| անվանական  |

|                  | «Հայգազարդ» |          | արժեքը  |   արժեքը   |

|                  |   ՓԲԸ-ում   |          |         |            |

|__________________|_____________|__________|_________|____________|

|Բաժնետոմսեր       |63333900     |12,600,000|10 ԱՄՆ-ի |126 մլն     |

|«ՀայՌուսգազարդ»   |հազ. դրամ    |          |դոլար    |ԱՄՆ-ի դոլար |

|ՓԲԸ-ի կանոնադրական|             |          |         |            |

|կապիտալում        |             |          |         |            |

|__________________|_____________|__________|_________|____________|

|Պահանջի իրավունք  |13496182100  |     -    |    -    |13496182100 |

|«Հրազդանի ՋԷԿ»    |դրամ         |          |         |դրամ        |

|ՓԲԸ-ի նկատմամբ`   |             |          |         |            |

|մատակարարված գազի |             |          |         |            |

|գծով              |             |          |         |            |

.__________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.10.2003
N 1337-Ա
Որոշում