Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ /ԱՎԱՆԱՅԻՆ/ Խ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ /ԱՎԱՆԱՅԻՆ/ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ Գ ...

11.01.2000 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.08.1991  -ից մինչեւ   11.01.2000  -ը:
 

(ուժը կորցրել է 11.01.00 թիվ 4 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 1991 թ. թիվ 483

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ (ԱՎԱՆԱՅԻՆ) ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԿՈՄԻՏԵՆԵՐԻՆ ԿԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների սպասարկումը, նյութատեխնիկական մատակարարումը և գյուղատնտեսական մթերքների գնումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է.

 

1. Ստեղծել պատգամավորների գյուղական (ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեներին կից պետական տնտհաշվարկային գյուղատնտեսական ձեռնարկություններ, նրանց վրա դնելով տվյալ գյուղական (ավանային) խորհրդի վարչական տարածքում գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների համալիր սպասարկումը, այդ թվում`

նյութատեխնիկական ռեսուրսների մատակարարումը.

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 13-ի Հ. 207 որոշմամբ սահմանված վիճակագրական հաշվետվությունների ամփոփումը և ժամանակին ներկայացումը.

գյուղատնտեսական արտադրանքի մթերման պայմանագրի կնքման կազմակերպումը, կնքումը, դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը և ջրօգտագործման հարցերը:

2. Պետական տնտհաշվարկային գյուղատնտեսական ձեռնարկություններ ստեղծվում են այն դեպքում, երբ նշված ֆունկցիաներն այլ կառուցվածքների միջոցով չեն իրականացվում:

Եթե տվյալ գյուղական (ավանային) խորհրդի գործկոմին կից պետական տնտհաշվարկային ձեռնարկություններ չեն ստեղծվել, ապա այդ գյուղական խորհրդի վարչական տարածքում գտնվող գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների գործունեության վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունների ամփոփումը և սահմանված ժամկետում ներկայացումը կարող է գյուղական (ավանային) խորհրդի գործկոմի կողմից հանձնարարել այդ վարչական տարածքում գործող գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններից որևէ մեկին:

3. Սահմանել, որ պետական տնտհաշվարկային գյուղատնտեսական ձեռնարկությունների պահպանումը կատարվում է գյուղատնտեսության նյութատեխնիկական մատակարարման համար հաստատված վերադիր ծախսերի և սպասարկման ու ծառայությունների դիմաց ստացվող միջոցների հաշվին:

i

4. Սահմանված կարգով լուծարվող տնտեսությունների չսեփականաշնորհված հիմնական միջոցները Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թ. ապրիլի 16-ի «Հողի սեփականաշնորհման ընթացքում ստեղծված պետական գյուղատնտեսական ձեռնարկությունների և կոլեկտիվ տնտեսությունների կարգավիճակի մասին» Հ. 283 որոշմամբ պատգամավորների գյուղական խորհուրդների գործկոմների տնօրինությանը հանձնված տեխնիկական և մյուս միջոցները, ինչպես նաև անավարտ շինարարության ընդհանուր օգտագործման օբյեկտները հանձնվում են նշված ձեռնարկությունների հաշվեկշիռներին, որը չի կարող արգելք հանդիսանալ օրենքով սահմանված կարգով հիմնական և շրջանառում իջոցների հետագա սեփականաշնորհմանը կամ վարձակալական հիմունքներով օգտագործմանը:

i

5. Պետական տնտհաշվարկային գյուղատնտեսական ձեռնարկությունների հաշվեկշռին անցած հիմնական միջոցների օտարումը իրականացվում է «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, իսկ հասույթը տնօրինվում է Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 14-ի «Կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների ունեցվածքի սեփականաշնորհումից դրամական միջոցների գոյացման և օգտագործման կարգի մասին» Հ. 214 որոշմամբ սահմանված կարգով:

6. Սահմանել, որ կենտրոնացված ռեսուրսներից ստացվող ֆոնդերը իրացվում են այդ ձեռնարկությունների միջոցով` կատարված աշխատանքներին համամասնորեն, Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թ. մայիսի 13-ի «Գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ և մյուս տնտեսությունների սպասարկման ու նյութատեխնիկական ռեսուրսներով մատակարարման ժամանակավոր կարգը հաստատելու մասին» Հ. 356 որոշմամբ սահմանված կարգով:

7. Պետական տնտհաշվարկային գյուղատնտեսական ձեռնարկության գործունեությունը վերահսկում է պատգամավորների գյուղական (ավանային) խորհրդի գործադիր կոմիտեն, իսկ նրա ղեկավարը նշանակվում է պատգամավորների գյուղական (ավանային) խորհրդի գործադիր կոմիտեի որոշմամբ, պատգամավորների շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի հետ համաձայնեցնելով:

Նշված ձեռնարկություններն իրենց ֆինանսատնտեսական գործունեության մասին հաշվետվությունները ներկայացնում են պատգամավորների գյուղական (ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեներին:

8. Պետական տնտհաշվարկային գյուղատնտեսական ձեռնարկություններն իրենց գործունեությամբ ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի հողային ռեֆորմի և սեփականաշնորհման կենտրոնական պետական հանձնաժողովի կողմից հաստատվող օրինակելի կանոնադրությամբ:

9. Պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` 10-օրյա ժամկետում ձեռնամուխ լինել նշված ձեռնարկությունների ստեղծմանը և գործունեության կազմակերպմանը:

10. Բաժնետիրական-առևտրային ագրոարդբանկի հայկական բանկին` նշված ձեռնարկությունների համար բացել հաշվարկային հաշիվներ:

i

11. Սահմանել, որ հողօգտագործման, ջրօգտագործման, անասնաբուժության, բույսերի պաշտպանության և տեխնիկայի անվտանգ օգտագործման նկատմամբ պետական հսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թ. ապրիլի 16-ի Հ. 283 որոշմամբ` պատգամավորների գյուղական (ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեներին առընթեր մասնագետների աշխատանքային (տեսչական) խմբերը:

12. Սույն որոշման կատարման համար պատասխանատվությունը դնել պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության վրա:

13. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թ. հունիսի 28-ի «Պատգամավորների գյուղական (ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեներին կից տնտհաշվարկային գյուղատնտեսական ձեռնարկություններ ստեղծելու մասին» Հ. 436 որոշումը:

 

 

pin
ՀՀ նախարարների խորհուրդ
01.08.1991
N 483
Որոշում