Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 66 ...

040.0540.240404

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«24» ապրիլի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

8 ապրիլի 2004 թվականի N 540-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 662 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N 662 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

i

ա) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ը» ենթակետով.

i

«ը) արտադրողների մոտ առկա` «2003» թվագրված և ներմուծողների մոտ առկա` «2002» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման կարգը` համաձայն հավելվածի».

i

բ) որոշման 2-րդ կետի «է» ենթակետում «Մաքսատուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ» բառերով.

գ) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա.1» ենթակետով.

«ժա.1) 2004 թվականի հուլիսի 15-ից Հայաստանի Հանրապետությունում արգելվում են`

Հայաստանի Հանրապետությունում արտադրված` «2003» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը,

Հայաստանի Հանրապետություն ներմուծված` «2002» թվագրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների իրացումը».

i

դ) որոշման 6-րդ կետի «դ» ենթակետից հանել «և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող» բառերը.

ե) որոշումը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «6.1» կետով.

«6.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահին`

ա) մինչև 2004 թվականի հունիսի 15-ը հաստատել «2002» թվագրված չօգտագործված և վնասված ակցիզային դրոշմանիշերի դուրսգրման ու ոչնչացման կարգը և ապահովել այդ աշխատանքների կատարումը.

բ) մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային դրոշմանիշերի ստացման, պահպանման, հաշվառման, տրամադրման և դրանց նկատմամբ հսկողության իրականացման կարգը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ».

i

զ) որոշման 1-ին կետի «գ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգի`

5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության համապատասխան տարածքային հարկային տեսչություն (այսուհետ` տարածքային հարկային տեսչություն)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային տեսչություն (այսուհետ` հարկային տեսչություն)» բառերով, իսկ տեքստում «տարածքային հարկային տեսչություն» բառերն ըստ հոլովառության փոխարինել «հարկային տեսչություն» բառերով,

9-րդ կետում «10» թիվը փոխարինել «25» թվով,

i

11-րդ կետի «դ» ենթակետից հանել «և վճարային» բառերը,

i

11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ե» ենթակետով`

«ե) լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի ու համապատասխանության սերտիֆիկատի (պարտադիր լինելու դեպքում) պատճենները: Լիցենզիայի և տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենները կարող են չներկայացվել, եթե դրանք տվյալ տարվա համար մեկ անգամ արդեն ներկայացվել են: Համապատասխանության սերտիֆիկատը գործողության յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ներկայացվում է մեկ անգամ: Այս դեպքում սույն կետում նշված փաստաթղթերին կից ներկայացվող գրությունում նշվում են այն գրության ամսաթիվը և համարը, որին կից ներկայացվել են այդ պատճենները»,

i

12-րդ կետի առաջին պարբերությունում «երեք» բառը փոխարինել «յոթ» բառով և պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Ակցիզային դրոշմանիշեր չեն տրամադրվում, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ակցիզային հարկի գծով գերավճարը քիչ է պահանջվող դրոշմանիշերի համար վճարման ենթակա գումարից կամ արտադրական հզորությունները չեն համապատասխանում պահանջվող դրոշմանիշերի քանակին: Այս դեպքում հայտը կարող է բավարարվել մասնակի` գերավճարի գումարին կամ արտադրական հզորություններին համապատասխան»,

12-րդ կետի երկրորդ պարբերությունում «Գործունեությունը նոր սկսող (վերսկսող) անձանց` դրոշմավորման ենթակա ապրանքների» բառերը փոխարինել «Ընդ որում,» բառերով, իսկ «եզրակացություն» բառը փոխարինել «տեղեկանքի» բառով,

i

23-րդ կետի «ա» ենթակետից հանել «և դրանց ձեռքբերման նպատակով վճարված գումարի վերադարձման» բառերը,

24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«24. Հարկային տեսչությունն ակցիզային դրոշմանիշերի հանձնման վերաբերյալ դիմումն ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է դրոշմանիշերի իսկությունը, իսկ վնասված դրոշմանիշերի դեպքում` նաև դրանց համապատասխանությունը «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին և ընդունում է որոշում կարգի պահանջներին համապատասխանության մասին:

Դրական որոշման դեպքում` ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարի հաշվին առաջացած գերավճարները ենթակա են հաշվանցման այլ հարկատեսակի գծով առկա հարկային պարտավորությունների մարմանը կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով:

Բացասական որոշման դեպքում` ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարներն այլ հարկատեսակների գծով առկա հարկային պարտավորությունների մարման նպատակով հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն».

է) որոշման 1-ին կետի «դ» ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով պարտադիր դրոշմավորման կարգում`

«Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն» բառերն ըստ հոլովառության փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե» բառերով,

12-րդ կետում «50» թիվը փոխարինել «25» թվով,

16-րդ կետում «3» թիվը փոխարինել «7» թվով,

33-րդ կետի առաջին նախադասությունը լրացնել «ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին հաշվետվություն ներկայացնելու համար սահմանված ժամկետին հաջորդող 10-օրյա ժամկետում» բառերով,

34-րդ կետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ «մաքսային պետական կոմիտեն» բառից հետո «երեք» բառը փոխարինել «յոթ» բառով.

36-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նշված ժամկետում ապրանքների չներմուծման, ինչպես նաև չօգտագործված կամ վնասված ակցիզային դրոշմանիշերի ներմուծման դեպքում` հաշվարկված և վճարված պարտադիր վճարների, հարկերի և այլ վճարների գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-ԻՆ

Հավելված

ՀՀ կառավարության

1999 թվականի հոկտեմբերի 26-ի

N 662 որոշման

ԿԱՐԳ

ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԱՌԿԱ` «2003» ԹՎԱԳՐՎԱԾ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՈՂՆԵՐԻ ՄՈՏ ԱՌԿԱ «2002» ԹՎԱԳՐՎԱԾ ՆՄՈՒՇԻ ԱԿՑԻԶԱՅԻՆ ԴՐՈՇՄԱՆԻՇԵՐՈՎ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՓԱՍՏԱՑԻ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ՎԵՐԱԴՐՈՇՄԱՎՈՐՄԱՆ

1. Սույն կարգով կանոնակարգվում են արտադրողների և ներմուծողների մոտ 2004 թվականի հուլիսի 15-ի դրությամբ առկա` համապատասխան «2003» և «2002» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման հետ կապված հարցերը:

2. 2004 թվականի հուլիսի 15-ի դրությամբ արտադրողների մոտ առկա` «2003», իսկ ներմուծողների մոտ առկա` «2002» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների (ինչպես չիրացված, այնպես էլ անմիջական գնորդների կողմից վերադրոշմավորման նպատակով վերադարձված) քանակի, դրանց վրա փակցված ակցիզային դրոշմանիշերի համապատասխանությունը հարկային տեսչությունից կամ մաքսատնից սահմանված կարգով ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի հետ ճշտելու նպատակով`

ա) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողները մինչև 2004 թվականի օգոստոսի 5-ը դիմում են ներկայացնում իրենց հաշվառման վայրի հարկային տեսչություն: Դիմումն ընդունվելուց հետո երկօրյա ժամկետում հարկային տեսչության ներկայացուցչի մասնակցությամբ արտադրողի մոտ գույքագրվում են առկա դրոշմավորված ապրանքները, և կազմվում է գույքագրման ակտ.

բ) Հայաստանի Հանրապետություն պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծողները մինչև 2004 թվականի օգոստոսի 5-ը դիմում են ներկայացնում իրենց հաշվառման վայրի տարածքային մաքսատուն: Դիմումն ընդունվելուց հետո երկօրյա ժամկետում «Ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքները գույքագրվում են մաքսատան և հարկային տեսչության ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ «Ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված` դրոշմավորված ապրանքները` ներմուծողի, մաքսատան և մաքսային պահեստի ներկայացուցիչների մասնակցությամբ, և կազմվում է գույքագրման ակտ:

Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրողները և ներմուծողները վերադրոշմավորման նպատակով կարող են գնորդներից ընդունել իրենց տրամադրված ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված և իրենց կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրերով առաքված ապրանքներ: Նշված ապրանքներն ընդունելը և վերադրոշմավորումից հետո դրանք վերադարձնելը պետք է կատարվի գրավոր կազմված ընդունման-հանձնման ակտի համաձայն, որում պարտադիր պետք է նշվեն մինչև վերադրոշմավորումն ու վերադրոշմավորումից հետո ապրանքային մնացորդների վրա փակցրած ակցիզային դրոշմանիշերի սերիան և համարը: Դրոշմավորողների (վերադրոշմավորողների) մոտ վերադրոշմավորման նպատակով ընդունված ապրանքների մասով իրականացվում է առանձնացված հաշվառում:

Գույքագրման արդյունքների հիման վրա կազմված ակտում նշված ապրանքների քանակը համարվում է նոր նմուշի ակցիզային դրոշմանիշերով վերադրոշմավորման ենթակա քանակ: Կազմված ակտերի մեկական օրինակները պահվում են հարկ վճարողի մոտ, հարկային տեսչությունում և մաքսատանը:

3. «2003» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդները վերադրոշմավորելու նպատակով արտադրողներն ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերը ձեռք են բերում սահմանված կարգով` ներկայացնելով դիմում` համաձայն N 1 ձևի և «2003» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների մասին տեղեկանք` համաձայն N 2 ձևի:

«2002» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդները վերադրոշմավորելու նպատակով ներմուծողները ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերը ձեռք են բերում սահմանված կարգով` ներկայացնելով դիմում` համաձայն N 3 ձևի և «2002» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների մնացորդների մասին տեղեկանք` համաձայն N 4 ձևի ու մաքսային հայտարարագրի պատճենը:

4. Հայաստանի Հանրապետությունում արտադրված վերադրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի համար վճարվում է 100 դրամ, ոգելից խմիչքի արտադրանքի համար` 50 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ.

Հայաստանի Հանրապետություն ներմուծված վերադրոշմավորման ենթակա էթիլային սպիրտի և ոգելից խմիչքի արտադրանքի համար նախատեսված ակցիզային յուրաքանչյուր դրոշմանիշի համար վճարվում է 100 դրամ, ծխախոտի արտադրանքի համար` 25 դրամ:

5. Վերադրոշմավորումը կատարվում է դրոշմավորման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Վերադրոշմավորումը կատարվում է հարկային տեսչության կամ մաքսատան ներկայացուցչի մասնակցությամբ: Վերադրոշմավորումից հետո կազմվում է տեղեկանք` վերադրոշմավորված ապրանքների քանակի (ինչպես նաև ըստ համարների և ըստ տարողությունների օգտագործված (վնասված) ակցիզային դրոշմանիշերի) մասին: Տեղեկանքի մեկական օրինակը` հաստատված մասնակիցների ստորագրություններով, տրվում է հարկ վճարողին, հարկային տեսչությանը, ներմուծվող ապրանքների համար` մաքսատանը:

Նշված տեղեկանքին համապատասխան սեփական արտադրության չիրացված ապրանքային մնացորդի վերադրոշմավորման համար օգտագործված ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերի քանակի չափով օգտագործված են համարվում «2004» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերը:

«Ներմուծում մաքսային պահեստ» մաքսային ռեժիմով ձևակերպված ապրանքների վերադրոշմավորումից հետո «2004» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերի համար դրոշմանիշերի օգտագործման մասին հաշվետվությունը ներկայացվում է վերադրոշմավորված ապրանքների «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ձևակերպված բեռնամաքսային հայտարարագրի և սույն կետում նշված տեղեկանքի հետ միասին:

6. Վերադրոշմավորման համար հատկացված ակցիզային դրոշմանիշերը հաշվառվում են առանձին` սահմանված կարգով:

Ձև 1

ՀՀ ԿԱ ՀՊԾ _________________________________ հարկային տեսչության պետին

(հարկային տեսչության անվանումը)

Գրանցման N ______________

ԴԻՄՈՒՄ

վերադրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման

__________________________________________________________________________

            (կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

__________________________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)

կազմակերպությունում «2003» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար խնդրում եմ տրամադրել ակցիզային դրոշմանիշեր` ընդամենը __________ հատ` ըստ կից ներկայացվող տեղեկանքում նշված տեսակների և քանակի, այդ թվում` սեփական արտադրության չիրացված ապրանքային մնացորդի համար` ______________ հատ, անմիջական գնորդների կողմից վերադրոշմավորման նպատակով հանձնված արտադրանքի համար` _____________ հատ:

Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են կազմակերպությունում առկա` «2003» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար:

Կազմակերպության կողմից ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը մուտքագրվել է _________________ հաշվին` վճարային փաստաթղթով _____ ____________200 թ., ընդամենը ____________________________________

(տառերով) ______________________________ դրամ:

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:

Կազմակերպության տնօրեն __________________ __________________________

                            (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

    Գլխավոր հաշվապահ       __________________  __________________________

                            (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

    Կ.Տ.                                   _____ ____________ 200 թ.

Ձև 2

ՀՀ __________________________________________ հարկային տեսչություն

(հարկային տեսչության անվանումը)

ՏԵՂԵԿԱՆՔ

2004 թվականի ____ ____________ -ի դրությամբ առկա` «2003» թվագրված

նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի

մնացորդների մասին (հիմք` գույքագրման ակտ N ____` կազմված ____ ___________200 թ.) Գրանցման N _______________ ____________ _______________________ 200 թ.

__________________________________________________________________________

            (կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

__________________________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)

Սեփական արտադրության չիրացված ապրանքային մնացորդի համար`

.______________________________________________________________________.

|NN |Ապրանքի անվանումը| ԱՏԳ ԱԱ  |    Տարայի    | 2004 թ. ___ _______-ի |

|ը/կ|                 |ծածկագիրը| տարողությունը| դրությամբ ապրանքային  |

|   |                 |         |              | մնացորդը (շիշ, տուփ)  |

|___|_________________|_________|______________|_______________________|

Անմիջական գնորդի կողմից վերադրոշմավորման նպատակով հանձնված

արտադրանքի համար`

.______________________________________________________________________.

|NN |Ապրանքի անվանումը| ԱՏԳ ԱԱ  |    Տարայի    | 2004 թ. ___ _______-ի |

|ը/կ|                 |ծածկագիրը| տարողությունը| դրությամբ ապրանքային  |

|   |                 |         |              | մնացորդը (շիշ, տուփ)  |

|___|_________________|_________|______________|_______________________|

|___|_________________|_________|______________|_______________________|

|___|_________________|_________|______________|_______________________|

|___|_________________|_________|______________|_______________________|

|___|_________________|_________|______________|_______________________|

.______________________________________________________________________.

Կազմակերպության տնօրեն __________________ __________________________

                            (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

    Գլխավոր հաշվապահ       __________________  __________________________

                            (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

    Կ.Տ.                                   _____ ____________ 200 թ.

Ձև 3

ՀՀ ԿԱ ՄՊԿ __________________________________ տարածքային մաքսատան պետին

(տարածքային մաքսատան անվանումը)

Գրանցման N ___________

ԴԻՄՈՒՄ

վերադրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման

_________________________________________________________________________

            (կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

_________________________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)

կազմակերպությունում «2002» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար խնդրում եմ տրամադրել ակցիզային դրոշմանիշեր` ընդամենը __________ հատ` ըստ կից ներկայացվող տեղեկանքում նշված տեսակների և քանակի, այդ թվում` անմիջական ներմուծված չիրացված ապրանքային մնացորդի համար` ________________ հատ, անմիջական գնորդների կողմից վերադրոշմավորման նպատակով հանձնված արտադրանքի համար` ____________ հատ:

Տվյալ ակցիզային դրոշմանիշերն անհրաժեշտ են կազմակերպությունում առկա` «2002» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների վերադրոշմավորման համար:

Կազմակերպության կողմից ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը մուտքագրվել է _________________ հաշվին` վճարային փաստաթղթով ____ __________200 թ., ընդամենը__________________________________________

(տառերով) ______________________________ դրամ:

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների դրոշմավորման կարգին ծանոթ ենք:

Կազմակերպության տնօրեն __________________ __________________________

                            (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

    Գլխավոր հաշվապահ       __________________  __________________________

                            (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

    Կ.Տ.                                   _____ ____________ 200 թ.

Ձև 4

ՀՀ ԿԱ ՄՊԿ _______________________________________ տարածքային մաքսատուն

(տարածքային մաքսատան անվանումը)

ՏԵՂԵԿԱՆՔ

2004 թվականի ____________ -ի դրությամբ առկա` «2002» թվագրված նմուշի ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված ապրանքների փաստացի մնացորդների մասին (հիմք` գույքագրման ակտ N ____` կազմված ____ ___________200 թ.) Գրանցման N _______________ ____________ _______________________ 200 թ.

__________________________________________________________________________

            (կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը)

__________________________________________________________________________

(բանկային տվյալները, ՀՎՀՀ, պետական ռեգիստրում գրանցման համարը)

Անմիջականորեն ներմուծված չիրացված ապրանքային մնացորդի համար`

.______________________________________________________________________.

|NN |Ապրանքի անվանումը| ԱՏԳ ԱԱ  |    Տարայի    | 2004 թ. ___ _______-ի |

|ը/կ|                 |ծածկագիրը| տարողությունը| դրությամբ ապրանքային  |

|   |                 |         |              | մնացորդը (շիշ, տուփ)  |

|___|_________________|_________|______________|_______________________|

|___|_________________|_________|______________|_______________________|

|___|_________________|_________|______________|_______________________|

|___|_________________|_________|______________|_______________________|

|___|_________________|_________|______________|_______________________|

.______________________________________________________________________.

Անմիջական գնորդի կողմից վերադրոշմավորման նպատակով հանձնված արտադրանքի

համար`

.______________________________________________________________________.

|NN |Ապրանքի անվանումը| ԱՏԳ ԱԱ  |    Տարայի    | 2004 թ. ___ _______-ի |

|ը/կ|                 |ծածկագիրը| տարողությունը| դրությամբ ապրանքային  |

|   |                 |         |              | մնացորդը (շիշ, տուփ)  |

|___|_________________|_________|______________|_______________________|

|___|_________________|_________|______________|_______________________|

|___|_________________|_________|______________|_______________________|

|___|_________________|_________|______________|_______________________|

|___|_________________|_________|______________|_______________________|

.______________________________________________________________________.

Կազմակերպության տնօրեն __________________ __________________________

                            (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

    Գլխավոր հաշվապահ       __________________  __________________________

                            (ստորագրությունը)      (անունը, ազգանունը)

    Կ.Տ.                                   _____ ____________ 200 թ.

pin
ՀՀ կառավարություն
08.04.2004
N 540-Ն
Որոշում