Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Վրաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, այսուհետ` Կողմեր, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության միջև ոչ առևտրային վճարումներն ապահովելու նպատակով համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կապահովեն դրամական միջոցների ազատ փոխանցումը Կողմերից մեկի տարածքում մշտապես կամ ժամանակավորապես գտնվող ֆիզիկական անձանց, ինչպես նաև Կողմերից մեկի տարածքում պաշտոնապես գրանցված իրավաբանական անձանց` ոչ առևտրային գործառնությունների հետևյալ տեսակների գծով`

փոխադրականի և կապի ծառայությունների վճար,

կազմակերպված և ոչ կազմակերպված զբոսաշրջություն,

Անկախ պետությունների համագործակցության միջպետական համակարգող կառույցների պահման ծախսեր,

Կողմերի պայմանավորվածությամբ` դիվանագիտական, հյուպատոսական, առևտրային, փոխադրական և այլ ներկայացուցչություններ պահելը, ինչպես նաև պատվիրակությունների գործուղման ծախսեր,

միջազգային վեհաժողովներ, գիտաժողովներ, կոնֆերանսներ, մարզական ու մշակութային միջոցառումներ, ինչպես նաև միջազգային այլ հանդիպումներ անցկացնելը,

ցուցահանդեսների ու տոնավաճառների անցկացման հետ կապված հաշվարկները, բացառությամբ կապիտալ ներդրումների համար կատարված և այլ նյութական ծախսեր, որոնց հաշվարկման կարգը սահմանվում է Կողմերի համաձայնությամբ,

դատական, միջնորդական, նոտարական և այլ իրավաբանական ու վարչական մարմինների ծախսերի հատուցման գծով վճարներ, բացառությամբ առևտրական կազմակերպությունների գծով գանձումների կարգավորման վերաբերյալ որոշումներից բխող գանձումների,

վճարագրերի, դրամական ակրեդիտիվների ու փոխանցումների վճարից գոյացած դրամական միջոցների մնացորդների փոխանցում,

հասարակական կազմակերպություններին կատարվող մուծումներ,

պետական հիմնարկների կարիքների համար շենքերի ձեռքբերում ու շինարարություն,

դերասանների հյուրախաղերի և կինոնկարների վարձույթի գծով ծախսերի վճարում, ինչպես նաև այդ միջոցառումներից ստացված եկամուտների փոխանցում,

ապահովագրության գծով մուծումներ ու վճարումներ, սոցիալական ապահովության գծով մուծումներ,

դատական և այլ իրավասու մարմինների դատավճիռների, որոշումների և սահմանումների հիման վրա վճարվող գումարներ, իրավական օգնության համար վճար,

քաղաքացիների դրամական միջոցների փոխանցումները աշխատավարձից, կենսաթոշակից ու խնայողություններից,

կենսաթոշակների, ալիմենտների, պետական նպաստների, լրավճարների և փոխհատուցումների փոխանցումներ,

ժառանգություն ստացած գումարների և ժառանգական գույքի իրացումից ստացած գումարների փոխանցում,

հեղինակային հոնորարների վճարում և հեղինակային իրավունքների գծով վճարումներ,

միջպետական համաձայնագրերով ուսումնական հաստատություններում, հիմնարկներում կամ ձեռնարկություններում աշխատելու կամ ուսանելու նպատակով ժամանած Կողմերի քաղաքացիներին վճարվող աշխատավարձ, կրթաթոշակ, օրապահիկ և դրամական այլ վճարումներ,

մի պետության ուսումնական հաստատություններում մյուս պետության քաղաքացիների ուսանելու վարձը,

մի պետության բժշկական հիմնարկներում մյուս պետության քաղաքացիների բուժում, անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց տալու համար վճարներ,

անձանց մահվան հետ կապված վճարումներ (փոխադրականի և հուղարկավորման ծախսեր):

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Ոչ առևտրային վճարումների իրականացման կարգը որոշում են Վրաստանի Հանրապետության ազգային բանկը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերի նախարարություններն ու գերատեսչությունները կնքում են ոչ առևտրային գործառնությունների գծով փոխադարձ հաշվարկներ կատարելու երկկողմ համաձայնագրեր: Համաձայնագրերը համաձայնեցվում են Կողմերի ֆինանսների նախարարությունների և ազգային (կենտրոնական) բանկերի հետ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածում սահմանված` ոչ առևտրային վճարումների գծով ֆիզիկական և իրավաբանական անձանց դրամական միջոցներ փոխանցելու չափերը կարող են սահմանափակվել Կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան, ինչպես նաև միջպետական համաձայնագրերով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են մտցվել փոփոխություններ ու լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով: Հիշյալ արձանագրությունը սույն Համաձայնագրի անբաժանելի մասն է հանդիսանում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի կատարման և մեկնաբանման հետ առնչվող բոլոր վիճելի հարցերը կլուծվեն բանակցությունների միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրից:

Սույն Համաձայնագիրը գործում է մինչև այն պահը, երբ Կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին գրավոր կծանուցի այն լուծարելու իր մտադրության մասին: Համաձայնագիրն ուժը կորցնում է սույն Համաձայնագրին մասնակցելուց հրաժարվելու ծանուցումն ստանալուց երեք ամիս անց:

Համաձայնագիրն ուժը կկորցնի նաև այն դեպքում, եթե Կողմերից մեկը սույն Համաձայնագրի կնքման պահին օրինական վճարամիջոցի ուժ ունեցող տարադրամի համեմատությամբ մեկ ուրիշ ազգային տարադրամ կդնի շրջանառության մեջ:

 

Կատարված է Թբիլիսի քաղաքում 1993 թվականի հունիսի 15-ին, երկու բնօրինակով, ռուսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ համազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի հունիսի 15-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
15.06.1993
Համաձայնագիր