Սեղմել Esc փակելու համար:
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍ ...

 

 

i

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կիպրոսի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

ցանկանալով ամրապնդել և խրախուսել իրենց երկրների միջև փոխշահավետ առևտրային հարաբերությունները,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Երկու Պայմանավորվող կողմերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ ապրանքափոխանակումը հեշտացնելու և զարգացնելու համար` երկու համապատասխան երկրներում գործող օրենսդրության և կանոնակարգերի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Երկու Պայմանավորվող կողմերը փոխադարձաբար կտրամադրեն առավել բարենպաստ ռեժիմ` կապված արտահանման և ներմուծման մաքսային տուրքերի, հարկերի և այլ ծախսերի հետ:

Սակայն նշված ռեժիմը չի տարածվի.

ա) այն արտոնությունների վրա, որոնք կշնորհի Պայմանավորվող կողմը հարևան երկրներին սահմանային առևտուրը հեշտացնելու նպատակով,

բ) այն արտոնությունների վրա, որոնք կշնորհի Պայմանավորվող կողմը ազատ առևտրի գոտու կամ մաքսային միության սահմաններում:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Նպատակ ունենալով ընդլայնել առևտուրը երկու երկրների միջև` Պայմանավորվող կողմերը կհեշտացնեն իրենց կազմակերպությունների և ձեռնարկությունների մասնակցությունը համապատասխան պետության տարածքում անցկացվող առևտրային ցուցահանդեսներին և տոնավաճառներին:

Նման տոնավաճառների և ցուցահանդեսների համար անհրաժեշտ առարկաները, գործիքները, հարմարանքները ներմուծվելիս ազատվում են մաքսատուրքերից, համաձայն համապատասխան օրենսդրության, սակայն դրանց տեղադրումը հնարավոր չի լինի առանց ներմուծվող երկրի համապատասխան իրավասու մարմինների նախնական թույլատվության և նրանց կողմից սահմանված հատուկ վճարումների:

Տոնավաճառներում և ցուցահանդեսներում ներկայացված վաճառքի ոչ ենթակա նմուշներն ու առարկաները, կատալոգները, գնացուցակները և նյութերը առևտրային և տուրիստական գրականությունը, ինչպես նաև հրատարակման համար նախատեսված նյութերը նույնպես ազատվում են մաքսատուրքերից:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Վճարումները երկու երկրների միջև կկատարվեն ազատ փոխարկելի արժույթով կամ վճարման այլ միջոցներով` համաձայն Պայմանավորվող կողմերի գործող օրենսդրության և կանոնակարգերի:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պայմանավորվող կողմերի իրավասու ներկայացուցիչները սույն Համաձայնագրում ստանձնած պարտավորությունների կատարումը ապահովելու, իրենց երկու երկրների միջև կատարվող առևտրի վրա ազդող գործոնները քննարկելու, ապրանքափոխանակման առաջընթացը ուսումնասիրելու և այն խթանելու վերաբերյալ առաջարկներ ու հանձնարարականներ ներկայացնելու նպատակով, ինչպես նաև դրանցում ծագած խնդիրների լուծման ուղիներ փնտրելու նպատակով Պայմանավորվող կողմերից որևէ մեկի պահանջով հաջորդաբար կհանդիպեն Նիկոսիայում և Երևանում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագրի դրույթները կշարունակեն գործել նրա գործողության ժամկետի ավարտից հետո, Համաձայնագրի ուժի մեջ լինելու ընթացքում կնքված պայմանագրերը, վճարումների մասին համաձայնությունները կատարելու նպատակով, մինչև նման պայմանագրերի և համաձայնությունների լիարժեք կատարումը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկու երկրներում ընդունված իրավական ընթացակարգերի համապատասխան, վավերագրերի փոխանակման օրվանից:

Այն ուժի մեջ կմնա 5 տարի ժամանակահատվածով և կնորացվի ինքնըստինքյան` մեկ տարով, քանի դեռ Պայմանավորվող կողմերից մեկը առնվազն երեք ամիս առաջ Համաձայնագրի դադարեցման իր մտադրության մասին գրավոր չի ծանուցի մյուս Պայմանավորվող կողմին:

Կատարված է Նիկոսիա քաղաքում 1995 թվականի հունվարի 18-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և անգլերեն, երկու տեքստերն էլ հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1996 թվականի հուլիսի 1-ից:

 

 

pin
Կիպրոսի Հանրապետություն
Համաձայնագիր