Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻՆԱՆՍԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽՄԲԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Վրաստանի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

կարևորելով արտադրական, ներդրումային, առևտրային և ֆինանսավարկային գործունեության բնագավառում փոխգործակցության ժամանակակից ձևերի օգտագործումը,

ելնելով ի շահ երկու պետությունների տնտեսական համագործակցության հետագա խորացման և զարգացման անհրաժեշտությունից,

նպատակ ունենալով ստեղծել անհրաժեշտ պայմաններ արդյունաբերական արտադրության կայունացման և վերելքի, ներդրումային ակտիվության բարձրացման և գիտատեխնիկական առաջընթացի նվաճումների առավել արդյունավետ օգտագործման համար,

նպատակ ունենալով նոր հիմքերի վրա պահպանել և իրականացնել երկու պետությունների ձեռնարկությունների և կազմակերպությունների միջև տնտեսական, գիտատեխնիկական և արտադրատեխնոլոգիական կապերը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կնպաստեն Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տնտեսավարող սուբյեկտների հիման վրա ֆինանսաարդյունաբերական խմբերի ստեղծմանը:

Ֆինանսաարդյունաբերական խումբ հասկացության տակ Կողմերը հասկանում են ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ֆինանսավարկային հիմնարկների և ներդրումային ինստիտուտների խումբը, որը ստեղծվում է իր մասնակիցների կապիտալների միավորման հիման վրա` համատեղ արտադրական գործունեություն իրականացնելու, տեխնոլոգիական և կոոպերացիոն կապեր հաստատելու և զարգացնելու, շահույթ ստանալու, սոցիալապես և տնտեսապես նշանակալի ծրագրեր և նախագծեր մշակելու և իրականացնելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Կողմերը համաձայնեցին, որ ֆինանսաարդյունաբերական խմբերը ստեղծվում են տնտեսավարող սուբյեկտների կողմից երկու պետությունների հակամենաշնորհային օրենսդրության պահանջներին համապատասխան` կամավոր հիմունքներով հիմնադիրների փոխադարձ պայմանավորվածությամբ, ինչպես նաև միջկառավարական համաձայնագրերի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Կողմերը սահմանում են, որ կամավոր հիմունքներով ֆինանսաարդյունաբերական խմբերի ձևավորումը կատարվում է.

խմբերի մասնակիցների կողմից բաժնետիրական ընկերություն հիմնելով,

խմբերի մասնակիցների կողմից իրենց սեփականությունն հանդիսացող բաժնետոմսերի փաթեթը խմբի մեջ մտնող ձեռնարկություններին և ֆինանսավարկային հիմնարկներին` խմբի մասնակիցներից մեկի գլխադասային ձեռնարկության վստահելի կառավարմանը փոխանցելու միջոցով,

խմբի մասնակիցներից մեկի կողմից խմբի մասնակից դարձող այլ ձեռնարկությունների, ինչպես նաև հիմնարկների և կազմակերպությունների բաժնետոմսերի փաթեթների ձեռքբերումով:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Ֆինանսաարդյունաբերական խմբերի ձևավորումը կատարվում է Կողմերի ազգային օրենսդրություններին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Ֆինանսաարդյունաբերական խմբի ստեղծման նախագիծ պատրաստելու և փորձաքննություն անցկացնելու նպատակով Կողմերը կաջակցեն խմբի տնտեսավարող սուբյեկտ-մասնակիցների մասին անհրաժեշտ տեղեկություն ստանալու գործում:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Միջկառավարական համաձայնագրի հիման վրա ֆինանսաարդյունաբերական խումբ ձևավորելիս հայկական և վրացական մասնակիցների կազմը, մասնակցության ձևերը, կապիտալների միավորման մեխանիզմները Կողմերից յուրաքանչյուրը սահմանում է իր ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերը պայմանավորվեցին, որ ֆինանսաարդյունաբերական խմբերի գրանցումն իրականացվում է այն պետության իրավասու կազմակերպությունների կողմից, որի տարածքում, ըստ հիմնադիր փաստաթղթերի, պետք է գտնվի խմբի գլխադասային ձեռնարկությունը այդ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Ֆինանսաարդյունաբերական խմբերի ստեղծումը և գործունեությունը խթանելու նպատակով Կողմերը կարող են տրամադրել պետական երաշխիքներ և արտոնություններ` ազգային օրենսդրությանը համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Կողմերը կհանձնարարեն համապատասխան մարմիններին` իրականացնել տեղեկության կանոնավոր փոխանակում Կողմերից յուրաքանչյուրի պետության տարածքում ֆինանսաարդյունաբերական խմբերի ստեղծման հարցերով ընդունվող նորմատիվ ակտերի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Կողմերի միմյանց ծանուցելու օրվանից և կգործի մինչև վեց ամիս լրանալը այն օրվանից, երբ Կողմերից մեկը մյուս Կողմին գրավոր ծանուցում կուղարկի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Սույն Համաձայնագրի պայմաններին համապատասխան ստորագրված կոնտրակտներով, պայմանագրերով և այլ համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները պահպանում են իրենց ուժը նաև դրանց գործողությունը դադարելուց հետո` ընդհուպ մինչև դրանց լրիվ կատարումը:

 

Կատարված է Թբիլիսի քաղաքում 1996 թվականի հունիսի 4-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, վրացերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Սույն Համաձայնագրի դրույթների տարընթերցման դեպքում նախապատվությունը տրվում է ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի դեկտեմբերի 18-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
04.06.1996
Համաձայնագիր