Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱ ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ, ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԿԱՄ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՎԻԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՐԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արգենտինայի Հանրապետության կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ելնելով երկու երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները ամրապնդելու փոխադարձ ցանկությունից,

գիտակցելով, որ սույն Համաձայնագիրը կնպաստի փոխադարձ համագործակցության ամրապնդմանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Դիվանագիտական և ծառայողական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարող են մուտք գործել Արգենտինայի Հանրապետության տարածք և գտնվել այնտեղ իննսուն (90) օր առավելագույն ժամկետով` առանց մուտքի արտոնագրերի:

2. Դիվանագիտական և ծառայողական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող Արգենտինայի Հանրապետության քաղաքացիները կարող են մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք և գտնվել այնտեղ իննսուն (90) օր առավելագույն ժամկետով` առանց մուտքի արտոնագրերի:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Դիվանագիտական և ծառայողական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Արգենտինայի Հանրապետության քաղաքացիները, որոնք մեկնում են մյուս Կողմի երկիրը` դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում, առևտրական ներկայացուցչություններում կամ, համապատասխանաբար, Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Արգենտինայի Հանրապետության տարածքում ներկայացուցչություն ունեցող միջազգային կազմակերպություններում աշխատելու համար, և դիվանագիտական, պաշտոնական կամ ծառայողական անձնագրեր ունեցող այն անձինք, որոնք հավատարմագրված են որպես նրանց անձնակազմի անդամներ, ինչպես նաև նրանց հետ բնակվող ընտանիքների անդամները կարող են անարգել մուտք գործել, գտնվել և դուրս գալ Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության տարածքներից:

2. Սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի առաջին և երկրորդ կետերում սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր երկրի լիազորված մարմինների կողմից արտոնագրի ձևակերպման միջոցով, որը տրվում է համապատասխան երկրի դիվանագիտական ներկայացուցչության խնդրանքով, հիմնավոր պատճառների առկայության դեպքում` ոչ ավել, քան 90 /իննսուն/ օր ժամկետով:

3. Դիվանագիտական, ծառայողական կամ պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց, որոնք կատարում են իրենց պարտականությունները Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության տարածքներում գտնվող համապատասխան դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում, առևտրական ներկայացուցչություններում կամ միջազգային կազմակերպություններում և այդ ներկայացուցչությունների և կազմակերպությունների կողմից հավատարմագրված անձանց, ինչպես նաև նրանց հետ ապրող ընտանիքների անդամներին տրամադրվում են արտոնագրեր նրանց պաշտոնական գործունեության ամբողջ ժամկետի ընթացքում:

Արտոնագիրը ուժի մեջ է երկու տարվա ընթացքում, եթե նրանց գործունեությունը չի գերազանցում նշված ժամկետը:

Տվյալ արտոնագիրը կարող է երկարաձգվել նույն ժամկետով` համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների կամ միջազգային կազմակերպությունների խնդրանքով:

4. Սույն հոդվածի կիրառման ընթացքում ծագող ծանուցումները իրագործվում են Դիվանագիտական հարաբերությունների մասին 1961 թվականի Վիեննայի կոնվենցիայի 10-րդ հոդվածի կամ Հյուպատոսական հարաբերությունների մասին 1963 թվականի Վիեննայի կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Յուրաքանչյուր Կողմի իրավասու մարմինները կարող են մերժել այն անձանց մուտքը, որոնց գտնվելը այդ պետության տարածքում նշված մարմինները համարում են անպատեհ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերից յուրաքանչյուրը կարող է լրիվ կամ մասամբ կասեցնել սույն Համաձայնագրի գործողությունը` անվտանգության, բնակչության առողջության պահպանման կամ հասարակական կարգի պահպանման նկատառումներով: Այդպիսի դեպքերում մյուս Կողմը պետք է անմիջապես տեղեկացվի դիվանագիտական ուղիներով Համաձայնագրի գործողության ժամանակավոր դադարեցման և վերստին ուժի մեջ մտնելու մասին:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց 30 օր առաջ Կողմերը դիվանագիտական ուղիներով փոխանակում են համապատասխան անձնագրերի նմուշները, որոնց փոփոխման դեպքում նոր նմուշները նույնպես փոխանակվում են դրանք օգտագործման մեջ մտցվելուց երեսուն /30/ օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անժամկետ:

2. Կողմերից յուրաքանչյուրը կարող է գրավոր, դիվանագիտական ուղիներով չեղյալ հայտարարել սույն Համաձայնագիրը: Համաձայնագիրը չեղյալ է հայտարարվում մյուս Կողմին այդ մասին հայտնելուց երեք /3/ ամիս անց:

3. Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել, որոնք ձևակերպվում են առանձին Արձանագրություններով և ուժի մեջ են մտնում դրանց ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով Կողմերի գրավոր ծանուցման ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կողմերից յուրաքանչյուրը դիվանագիտական ուղիներով գրավոր հայտնում է մյուս Կողմին սույն Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վերջին գրավոր ծանուցման ամսաթվին հաջորդող ամսվա առաջին օրը:

 

Կատարված է Երևան քաղաքում 1998 թվականի հունիսի 30-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և իսպաներեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2000 թվականի հունվարի 1-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
30.06.1998
Համաձայնագիր