Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ Ս. ՇԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ Ս. ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ...

 

 

040.1126.180804

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հուլիսի 2004 թվականի N 1126-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ Ս. ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՆԱԽԿԻՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԻ ՔԱՐԵ ՇԵՆՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության ֆեդերալ սահմանապահ վարչության` Գյումրի քաղաքում տեղաբաշխված սահմանապահ ջոկատի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում նրան անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Գյումրի քաղաքի Տերյան 6ա հասցեում գտնվող` Ս. Շահումյանի անվան նախկին մանկական առողջարանի երկհարկանի քարե շենքում բնակվող ընտանիքների վերաբնակեցումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին Գյումրի քաղաքի Տերյան 6ա հասցեում գտնվող` Ս. Շահումյանի անվան նախկին մանկական առողջարանի երկհարկանի քարե շենքում բնակվող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սահմանված կարգով հերթագրված 4 ընտանիքին բացառության կարգով արտահերթ բնակարաններ հատկացնել աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում պետական աջակցությամբ կառուցված պետական բնակարանային ֆոնդի բնակարաններից` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի 16-րդ կետով նախատեսված նորմաների սահմաններում:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` մեկամսյա ժամկետում Գյումրու քաղաքապետի հետ համատեղ ձեռնարկել միջոցներ` Գյումրի քաղաքի Տերյան 6ա հասցեում գտնվող` Ս. Շահումյանի անվան նախկին մանկական առողջարանի երկհարկանի քարե շենքի տարածքից` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած, սակայն անօթևանի կարգավիճակ չունեցող, ինքնակամ հիմունքներով տարածքներ զբաղեցրած 3 ընտանիքի վերաբնակեցումն ապահովելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.07.2004
N 1126-Ա
Որոշում