Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹ ...

 

 

040.1127.180804

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» օգոստոսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հուլիսի 2004 թվականի N 1127-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև 2001 թվականի հունիսի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրին ու «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և 13-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան փորձագիտության բնագավառում գիտահետազոտական, գիտաուսումնական, գիտամեթոդաբանական, գիտափորձնական-վերլուծական աշխատանքների կատարումն է:

i

3. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության նպատակներն են`

ա) քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների իրականացման ոլորտում ժամանակակից գիտափորձնական մեթոդների, գիտատեխնիկական միջոցների մշակումը, փորձարկումը և ներդրումը.

բ) իրավասու մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների ապահովմանն ու բարելավմանը նպատակաուղղված գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտափորձնական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

գ) փորձաքննությունների համար ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ և փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների աշխատողների ուսուցումն ու վերապատրաստումը.

դ) դատական փորձագիտական հետազոտությունների մեթոդական միասնականությունն ապահովելու նպատակով հետազոտությունների գործող մեթոդիկաների համակարգում, նորերի մշակում, դրանց փորձարկում և գործածության համար երաշխավորում.

ե) փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստում և կատարելագործում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց որակավորման հավաստում.

զ) հանցավորություն ծնող պատճառների ու պայմանների ուսումնասիրում, հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կոնկրետ միջոցառումների գիտական մշակում և իրավասու մարմինների համար վերջիններիս ներդրման հետ կապված համապատասխան առաջարկությունների նախապատրաստում.

է) իրավաստեղծ լիազորություններ ունեցող մարմինների որոշմամբ իրավական ակտերի նախագծերի քրեաբանական փորձաքննությունների կազմակերպում և իրականացում.

ը) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերի քրեաբանական հետազոտությունների կատարում.

թ) զանգվածային լրատվամիջոցների կողմից նախապատրաստվող (նախապատրաստված) հաղորդումների, հրապարակումների քրեաբանական հետազոտությունների կատարում.

ժ) քրեաբանական հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ վիճակագրական, տնտեսագիտական, հոգեբանական, քաղաքագիտական, սոցիոլոգիական և հասարակական այլ գիտությունների բնագավառներում հարցումների, մշակումների, վերլուծությունների կազմակերպում:

(3-րդ կետը փոփ. 23.06.05 թիվ 867-Ն, 11.06.09 թիվ 638-Ն որոշումներ)

4. Սահմանել, որ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կարող է սեփականության իրավունքով հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող ցանկացած գույք` բացառությամբ շենքերի, շինությունների և պատմամշակութային նշանակության գույքի:

i

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) հետազոտություններ և մշակումներ` բնական ու տեխնիկական գիտությունների բնագավառում.

բ) տեխնիկական փորձարկումներ և հետազոտություններ.

գ) մարդու առողջության պահպանմանը վերաբերող այլ գործունեություն.

դ) հրատարակչական գործ.

ե) ուսուցման կենտրոնների գործունեություն և դասընթացների կազմակերպում.

զ) գործունեություն հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառում,

է) անշարժ և շարժական գույքի շուկայական գնահատում,

ը) կապիտալ շինարարության բնագավառում փորձաքննություն,

թ) մշակութային արժեքների փորձաքննություն և վերականգնում:

(5-րդ կետը փոփ. 23.06.05 թիվ 867-Ն որոշում)

i

6. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:

7. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին` մեկամսյա ժամկետում`

ա) իրականացնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման մարմինների ձևավորումը.

բ) ապահովել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմի հաստատումը:

8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հայտի հիման վրա ներկայացնել առաջարկություն «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:

9. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության` իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման, կնիքի ձեռքբերման, ինչպես նաև սույն որոշմանը համապատասխան` հանձնվող գույքի գրանցման հետ կապված ծախսերը կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 2001 թվականի հունիսի 11-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև թմրամիջոցների հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրով նախատեսված միջոցների հաշվին:

10. Հաստատել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(որոշումը փոփ. 23.06.05 թիվ 867-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2004 թվականի հուլիսի 22-ի

N 1127-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ «ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվել է փորձագիտության բնագավառում գործունեություն իրականացնելու նպատակով:

(1-ին կետը փոփ. 23.06.05 թիվ 867-Ն որոշում)

2. Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

3. Կազմակերպության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:

4. Կազմակերպությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով:

Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար:

5. Կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Կազմակերպության անվանումն է`

i

հայերեն լրիվ` «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային

ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո»

պետական ոչ առևտրային կազմակերպություն»,

հայերեն կրճատ` «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ,

    ռուսերեն`      «Գօսուդառստվեննայա նեկօմմեռչեսկայա օռգանիզացիյա

                   «Նացիօնալնօյե բյուռօ էկսպեռտիզ» Նացիօնալնօյ ակադեմիի

                    նաուկ Ռեսպուբլիկի Առմենիյա»,

    անգլերեն`       State Non-Profit Organization «National Bureau of

                    Expertises» at the National Academy of Sciences of

                    the Republic of Armenia».

(6-րդ կետը փոփ. 23.06.05 թիվ 867-Ն որոշում)

7. Կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, կարող է բացել հաշիվներ բանկերում (այդ թվում` նաև օտարերկրյա) ինչպես Հայաստանի Հանրապետության դրամով, այնպես էլ արտարժույթով: Բանկային հաշիվների գումարներին ավելացած տոկոսները և արտոնությունները պատկանում են կազմակերպությանը:

8. Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը սույն կանոնադրությունն է:

9. Կազմակերպությունն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

10. Կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմակնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

11. Կազմակերպությունը կարող է ունենալ հիմնարկներ և մասնաճյուղեր, որոնք ստեղծվում են հիմնադրի որոշմամբ:

Կազմակերպության հիմնարկները և մասնաճյուղերը, օրենքով սահմանված կարգով, ենթակա են հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:

12. Կազմակերպության բոլոր եկամուտներն ու ծախսերը նախատեսվում և օգտագործվում են տարեկան նախահաշվին համապատասխան:

13. Կազմակերպությունը հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով և չափով:

14. Կազմակերպությունն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

15. Կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Իսակովի 24:

 

II. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

16. Կազմակերպության գործունեության առարկան փորձագիտության բնագավառում գիտահետազոտական, գիտաուսումնական, գիտամեթոդաբանական, գիտափորձնական-վերլուծական աշխատանքների կատարումն է:

17. Կազմակերպության գործունեության նպատակներն են`

i

ա) քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների կողմից նշանակվող փորձաքննությունների իրականացման ոլորտում ժամանակակից գիտափորձնական մեթոդների, գիտատեխնիկական միջոցների մշակումը, փորձարկումը և ներդրումը.

բ) իրավասու մարմինների կողմից նշանակված փորձաքննությունների ապահովմանն ու բարելավմանը նպատակաուղղված գիտահետազոտական, գիտատեխնիկական, գիտափորձնական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

գ) փորձաքննությունների համար ելակետային տվյալներ ձեռք բերելու պարտականություններ և փորձաքննություններ նշանակելու լիազորություն ունեցող իրավասու մարմինների աշխատողների ուսուցումն ու վերապատրաստումը.

դ) դատական փորձագիտական հետազոտությունների մեթոդական միասնականությունն ապահովելու նպատակով հետազոտությունների գործող մեթոդիկաների համակարգում, նորերի մշակում, դրանց փորձարկում և գործածության համար երաշխավորում.

ե) փորձագիտության բնագավառի մասնագետների վերապատրաստում և կատարելագործում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց որակավորման հավաստում.

զ) հանցավորություն ծնող պատճառների ու պայմանների ուսումնասիրում, հանցագործությունների կանխարգելմանն ուղղված կոնկրետ միջոցառումների գիտական մշակում և իրավասու մարմինների համար վերջիններիս ներդրման հետ կապված համապատասխան առաջարկությունների նախապատրաստում.

է) իրավաստեղծ լիազորություններ ունեցող մարմինների որոշմամբ իրավական ակտերի նախագծերի քրեաբանական փորձաքննությունների կազմակերպում և իրականացում.

ը) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերի քրեաբանական հետազոտությունների կատարում.

թ) զանգվածային լրատվամիջոցների կողմից նախապատրաստվող (նախապատրաստված) հաղորդումների, հրապարակումների քրեաբանական հետազոտությունների կատարում.

ժ) քրեաբանական հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ վիճակագրական, տնտեսագիտական, հոգեբանական, քաղաքագիտական, սոցիոլոգիական և հասարակական այլ գիտությունների բնագավառներում հարցումների, մշակումների, վերլուծությունների կազմակերպում:

(17-րդ կետը փոփ. 23.06.05 թիվ 867-Ն, 11.06.09 թիվ 638-Ն որոշումներ)

i

18. Կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

ա) հետազոտություններ ու մշակումներ բնական և տեխնիկական գիտությունների բնագավառում.

բ) տեխնիկական փորձարկումներ և հետազոտություններ.

գ) մարդու առողջության պահպանմանը վերաբերող այլ գործունեություն.

դ) հրատարակչական գործ.

ե) ուսուցման կենտրոնների գործունեություն և դասընթացների կազմակերպում.

զ) գործունեություն հաշվապահական հաշվառման և աուդիտի բնագավառում,

է) անշարժ և շարժական գույքի շուկայական գնահատում,

ը) կապիտալ շինարարության բնագավառում փորձաքննություն,

թ) մշակութային արժեքների փորձաքննություն և վերականգնում:

Կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեությամբ կարող է զբաղվել միայն համապատասխան լիցենզիայի հիման վրա:

(18-րդ կետը փոփ. 23.06.05 թիվ 867-Ն որոշում)

19. Կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է սույն կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

 

III. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԿԱԶՄԸ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, նրա լիազորած պետական մարմինը` ի դեմս Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և գործադիր մարմինը` ի դեմս տնօրենի, ինչպես նաև կոլեգիալ կառավարման մարմինը` ի դեմս խորհրդի:

21. Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`

ա) կազմակերպության հիմնադրումը.

բ) կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

գ) կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրանում փոփոխություններ կատարելը.

դ) կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.

ե) կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարցի վերջնական լուծումը` բացառությամբ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի:

22. Լիազորված պետական մարմինը` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան`

ա) կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է նրա կառավարման մարմինների ձևավորումը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

բ) իրականացնում է վերահսկողություն կազմակերպության գործունեության նկատմամբ.

գ) հիմնադրի անունից կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր` 4 տարի ժամկետով.

դ) հաստատում է կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.

ե) սահմանում է կազմակերպության կառավարման համակարգը.

զ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կազմակերպության տնօրենի և խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

է) լսում է կազմակերպության գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրանց գործունեության վերստուգման արդյունքները.

ը) հաստատում է կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.

թ) վերահսկողություն է իրականացնում կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.

ժ) վերահսկողություն է իրականացնում կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ.

ժա) նշանակում է կազմակերպության լուծարման հանձնաժողով և հաստատում լուծարման հաշվեկշիռը.

ժբ) համաձայնություն է տալիս կազմակերպության գույքի ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքմանը.

ժգ) սահմանում է կազմակերպության գործադիր մարմնի աշխատանքները.

ժդ) իրականացնում է հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

23. Կազմակերպության գործադիր մարմինը` տնօրենը`

ա) առանց լիազորագրի հանդես է գալիս կազմակերպության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում գործարքներ.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

գ) գալիս է կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.

զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

է) սահմանում է կազմակերպության կառուցվածքը և կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները.

ը) մասնակցում է կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.

թ) որոշում է ընդունում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի մինչև 20 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարման հնարավորության հետ կապված գործարքներ կատարելու մասին.

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և կազմակերպության կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

24. Կազմակերպության գործադիր մարմնի թեկնածուներն առաջադրվում են մրցութային կարգով, իսկ ընտրությունը կատարում է կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը:

25. Կազմակերպության տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր գործունակ, չափահաս քաղաքացի, որն ունի բարձրագույն կրթություն:

26. Կազմակերպության տնօրենի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը`

ա) որը դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.

բ) որին օրենքի համաձայն արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնելը.

գ) որը նախընթաց 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:

27. Կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են լիազորված պետական մարմնի որոշմամբ` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

28. Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է, որը`

ա) լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ է ներկայացնում կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ` օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` կազմակերպության գործունեության բնագավառին, առարկային և նպատակներին համապատասխան.

բ) ընթացիկ վերահսկողություն է իրականացնում կազմակերպության գործադիր մարմնի նկատմամբ.

գ) հաստատում է կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքվելիք աշխատանքային պայմանագրերը, վաղաժամկետ դադարեցնում է նրա լիազորությունները, սահմանում գործադիր մարմնի վարձատրության կարգը և պայմանները.

դ) սահմանում է կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունները.

ե) հաստատում է կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը.

զ) հաստատում է իր աշխատակարգը.

է) ընտրում է կազմից կոլեգիալ կառավարման մարմնի նախագահին և քարտուղարին.

ը) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվապահական և ընթացիկ գործունեության հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը.

թ) հաստատում է կազմակերպության գործունեության տարեկան պլանը և դրա կատարման ժամկետները.

ժ) հաստատում է կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոններ.

ժա) հաստատում է կազմակերպության տնօրենի հաշվետվությունները.

ժբ) հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը.

ժգ) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարման հնարավորության հետ կապված խոշոր գործարքներ կատարելու մասին.

ժդ) պետական լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի վերաբերյալ.

ժե) իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

29. Խորհուրդը բաղկացած է 5 անդամից, այդ թվում` մեկական անդամ`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից.

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունից.

գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից.

դ) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայից.

ե) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից:

Խորհրդի անդամների թեկնածուներն առաջադրվում են տվյալ հաստատությունների ղեկավար մարմինների կողմից` առաջին անգամ 2 տարի ժամկետով, այնուհետև` 4 տարի ժամկետով:

30. Լիազորված պետական մարմնի ղեկավարը չի կարող միաժամանակ լինել կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի նախագահ:

31. Խորհրդի արձանագրությունները և որոշումներն ստորագրում են նախագահը և քարտուղարը:

32. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ, կամ իր անդամների հարցման միջոցով:

33. Խորհրդի նախագահը վարում է խորհրդի նիստերը, իսկ նրա բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ` խորհրդի անդամներից մեկը: Խորհրդի նախագահն իր նախաձեռնությամբ և (կամ) ստացված առաջարկությունների հիման վրա սահմանում է խորհրդի նիստերի օրակարգերը, կազմակերպում խորհրդի սույն կանոնադրությամբ և օրենքով նախատեսված գործունեությունը:

34. Խորհրդի քարտուղարն արձանագրում է խորհրդի նիստերը և կազմակերպում կազմակերպության կոլեգիալ մարմնի գործավարությունը:

35. Խորհուրդն իր արտահերթ նիստերի օրակարգի և ժամի մասին գրավոր տեղեկացնում է իր անդամներին` առնվազն 3 աշխատանքային օր առաջ:

36. Խորհրդի նիստերի քվորումն ապահովելու համար անհրաժեշտ է խորհրդի անդամների կեսից ավելիի մասնակցությունը: Կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի անդամները կարող են նիստերին մասնակցել նաև ուղիղ հեռակապի միջոցով:

37. Նիստերը խորհրդի որոշմամբ կարող են կազմակերպվել հարցումների միջոցով` օգտվելով համաշխարհային համակարգչային ցանցից` ինտերնետից, ընդ որում, որոշումներն ընդունվում են, եթե դրանց կողմ են քվեարկել նիստի օրակարգի մասին ինտերնետի միջոցով 10 օր առաջ տեղեկացված և 7 օրվա ընթացքում իրենց դիրքորոշումը ներկայացրած անդամների պարզ մեծամասնությունը:

38. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

39. Խորհրդի նիստերին խորհրդատվական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ և այլ անձինք:

 

IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՏՆՕՐԻՆՈՒՄԸ, ՏԻՐԱՊԵՏՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

40. Կազմակերպության սեփականությունը ձևավորվում է կազմակերպության հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև գործունեության ընթացքում ձեռք բերված գույքից:

41. Կազմակերպությունն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան` իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

42. Հիմնադիրը կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ չունի իրավունքներ` բացառությամբ կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:

43. Կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:

44. Կազմակերպության սեփականության վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատական կարգով:

45. Կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների արժանահավատությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:

46. Հիմնադրի որոշմամբ կազմակերպությանն անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում է ցանկացած գույք:

47. Հիմնադիրն իրավունք ունի վերցնելու իր կողմից կազմակերպությանն ամրացված գույքը:

48. Կազմակերպությունն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա` իր նկատմամբ իրավունքներն օտարելու, գրավ դնելու և անհատույց օգտագործման հանձնելու:

49. Կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության` վարձակալական վճարից ստացված գումարներն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում կազմակերպության ստացած եկամուտները կազմակերպության սեփականությունն են: Կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:

50. Հիմնադրի կողմից կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից:

 

V. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

51. Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:

Կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:

52. Կազմակերպությունը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

53. Կազմակերպության գործունեությունը դադարում է նրա լուծարմամբ` առանց կազմակերպության իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

54. Կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:

55. Կազմակերպությունը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

56. Կազմակերպության լուծարման դեպքում կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.07.2004
N 1127-Ն
Որոշում