Սեղմել Esc փակելու համար:
2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ...

 

 

020.0509.170904

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓՈՓՈԽՈՂ ԵՎ ԼՐԱՑՆՈՂ ԹԻՎ 14 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 17 սեպտեմբերի 2004 թվականի

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դ. Հարությունյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2004 թվականի մայիսի 13-ին Ստրասբուրգում ստորագրված` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի վերահսկողության համակարգը փոփոխող և լրացնող թիվ 14 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Արձանագրությունն ստորագրվել է 2004թ. մայիսի 13-ին` Ստրասբուրգում, որի նպատակն է` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Նախարարների կոմիտեի ծանրաբեռնվածության շարունակվող աճի պայմաններում պահպանել և բարձրացնել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի կատարման նկատմամբ վերահսկողության համակարգի արդյունավետությունը, մասնավորապես, ապահովելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առաջատար դերը Եվրոպայում` մարդու իրավունքների պաշտպանության գործում:

2. Արձանագրությամբ նախատեսվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի գործառույթների առավել արդյունավետ իրականացմանն ուղղված մի շարք փոփոխություններ, որոնք առնչվում են.

- դատավորների պաշտոնավարման կարգին և երկարացված ժամկետին (9 տարի, առանց վերընտրվելու իրավունքի),

- դատարանի նիստերի գումարման ընթացակարգին (հիմնվում է դատարանի միանձնյա դատավորի կազմի ինստիտուտ, անհրաժեշտության դեպքում` որոշակի ժամկետով առավել սեղմ թվակազմով դատարանի Պալատների ձևավորման հնարավորություն),

- դատարանում անհատական դիմումների քննարկման նոր կարգին, այդ թվում` դատավորի կողմից միանձնյա կարգով, որի նպատակը դատարան հասցեագրված անհատական դիմումների քննարկման առավել ճկուն և արագացված ընթացակարգ ապահովելն է,

- դատարանում քննվող գործերով Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարի դատավարական մասնակցության հնարավորությանը,

- դատարանում գործի քննության ընթացակարգում գործի նախնական ուսումնասիրմանը` կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ,

- կողմերի միջև գործով հաշտության համաձայնության կնքմանը և վերջինիս իրագործման նկատմամբ Նախարարների կոմիտեի կողմից վերահսկողության իրականացման հնարավորությանը,

- դատարանի վերջնական վճիռների կատարման առավել գործուն հնարավորությունների նախատեսմանը և դրանց իրագործմանը Նախարարների կոմիտեի առավել ակտիվ ներգրավմանը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, վերջինիս նախաձեռնությամբ դատարանի կողմից իր վերջնական վճռի մեկնաբանման, նաև` դատարանի վճիռների չկատարման դեպքում Նախարարների կոմիտեի կողմից անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորությանը:

3. Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է`

- ճանաչել դատարանի ինստիտուցիոնալ կառույցների` սույն արձանագրությամբ վերապահված իրավունքները,

- ապահովել այն բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են դատարանի կողմից արդյունավետ քննություն իրականացնելու համար,

- Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է դատարանի` այն գործերի կապակցությամբ կայացրած վերջնական վճիռները կատարելու իր պարտավորությունը, որոնցում կողմ է հանդիսանում:

4. Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի վերահսկողական համակարգը փոփոխող և լրացնող վերոհիշյալ արձանագրության մեջ ամրագրված` Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններն ընդհանուր առմամբ լրացուցիչ երաշխիքներ են նախատեսում ՀՀ Սահմանադրության 4 հոդվածին համապատասխան մարդու իրավունքների և ազատությունների` միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան պաշտպանությունն ապահովելու, ինչպես նաև Սահմանադրության 38 հոդվածում ամրագրված` մարդու խախտված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքը նաև միջազգային դատարանում գործադրելու համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2004թ. մայիսի 13-ին Ստրասբուրգում ստորագրված` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի վերահսկողության համակարգը փոփոխող և լրացնող թիվ 14 արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

17 սեպտեմբերի 2004 թվականի

ՍԴՈ-509

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
17.09.2004
N ՍԴՈ-509
Որոշում