Սեղմել Esc փակելու համար:
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ Ծ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱ ...

 

 

010.0132.181204

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 14-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (11 ապրիլի 2003 թվականի, ՀՕ-532) 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ» ենթակետով.

«գ) Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետ.»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից «կրտսեր լեյտենանտ» բառերը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հանել:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից «Կրտսեր» բառը հանել:

 

i

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակից «կրտսեր լեյտենանտ,» բառերը հանել:

 

i

ՀՈԴՎԱԾ 8. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «և կրտսեր», ինչպես նաև «(բացառությամբ ենթասպաներով համալրվող պաշտոնների)» բառերը:

 

i

ՀՈԴՎԱԾ 9. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ մասով.

«6.1. Պետական լիազոր մարմնում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի և ոստիկանության լիազոր մարմինների ծառայողներ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ), որոնք բավարարում են տվյալ պաշտոնին նշանակվելու համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին ներկայացվող պահանջները:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 10. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում, եթե`»:

 

ՀՈԴՎԱԾ 11. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կրտսեր լեյտենանտի կոչում ստացած ազգային անվտանգության մարմինների ծառայողներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, շնորհվում է լեյտենանտի կոչում, իսկ նրանց հերթական կոչում շնորհելը, ինչպես նաև ծառայության մեջ առաջխաղացումը կատարվում են օրենքով սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

18 դեկտեմբերի 2004 թվականի

ՀՕ-132-Ն

 

 

pin
ՀՀ 14.12.2004
N ՀՕ-132-Ն օրենք