Սեղմել Esc փակելու համար:
«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՎԵՐ ...

 

 

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

i

«Շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի համաձայն`

«1. Լիազոր մարմինը կասեցնում է լիցենզիայի գործողությունը`

ա) եթե կազմակերպիչը խախտել է սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» (Կազմակերպիչը խաղատան կամ շահումով խաղերի կազմակերպման գործունեություն է իրականացնում միայն լիցենզիայում նշված վայրում (հասցեում)) կամ «ը» (Կազմակերպիչը յուրաքանչյուր հաջորդ տարվա համար վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում տարեկան պետական տուրքի գումարը) կետերով սահմանված պահանջները.

բ) եթե կազմակերպիչն ունի հարկային կամ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություններ.

գ) օրենքով սահմանված այլ դեպքերում:

2. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերի պահանջները խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման հիմքի վերացումը: Սույն հոդվածի 1-ին մասի «գ» կետի պահանջը խախտելու դեպքում լիցենզիայի գործողությունը կասեցվում է համապատասխան օրենքով սահմանված ժամկետով: Լիցենզիայի գործողության կասեցումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով»:

Օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետի համաձայն`

«Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է, եթե կազմակերպիչը սույն օրենքի 14-րդ հոդվածին համապատասխան լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտում թույլ տալուց հետո` երկու տարվա ընթացքում, թույլ է տվել խախտում, որը հիմք է լիցենզիայի գործողությունը կրկին կասեցնելու համար»:

Կազմակերպչի կողմից Օրենքի 14-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքում, համաձայն «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի, այդ հարցը քննարկվում է վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների հանձնաժողովում (այսուհետ` Հանձնաժողով), որի մասին կազմակերպչին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան 7 օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի (հասցեի), ամսաթվի ու ժամի մասին: Կազմակերպիչը, նախապես իմանալով քննարկվող հարցի մասին, մինչև Հանձնաժողովում հարցի քննարկումը արդեն իսկ վերացնում է լիցենզիայի գործողության կասեցման հիմք հանդիսացող խախտումը: Հանձնաժողովը, հիմք ընդունելով Օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետը, կազմակերպչի կողմից կատարած խախտումը, որն արդեն իսկ նա վերացրել է, արձանագրում է որպես կազմակերպչին տրված լիցենզիայի գործողության հիմք հանդիսացող խախտման կատարում: Այսինքն, դա նշանակում է, որ կազմակերպչի լիցենզիան որոշակի ժամկետով չի կասեցվում, քանի որ անհրաժեշտություն չկա սահմանել խախտումը վերացնելու ժամանակահատված, սակայն այդ խախտման փաստը լիազոր մարմնի ղեկավարի հրամանով արձանագրում է, քանի որ այն համաձայն Օրենքի 15-րդ հոդվածի ենթակա է հաշվառման և այդ խախտումների քանակով է պայմանավորված Օրենքի 15-րդ հոդվածով սահմանված դրույթի կիրառումը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով` պաշտոնապես պարզաբանում ենք`

Լիցենզավորված անձանց նկատմամբ որպես պատասխանատվության միջոց լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման արձանագրումն ունի նույն իրավական հետևանքը, ինչ որ լիցենզիայի գործողության կասեցումը, Օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետի կիրառման ժամանակ:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
15.12.2004
Պաշտոնական պարզաբանում