Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵ ...

 

 

112.0001.270105

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «27»         01           2005 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11205059

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ

 

14 հունվարի 2005 թվականի N 1-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 հոդվածով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության» կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ ոստիկանության պետի

2005 թ. հունվարի 14-ի

թիվ 1-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում (այսուհետ` ՁՊՎ) հասարակական դիտորդների խումբը (այսուհետև` խումբ) ոստիկանությունում ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց իրավունքների և ազատությունների պահպանման խնդիրներով զբաղվող վերահսկող մարմին է:

2. Խմբի գործունեության նպատակներն են`

i

ա) ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների պաշտպանության նկատմամբ հասարակական վերահսկողությունը, նրանց կենցաղային պայմանների բարելավումը, հասարակությանը ՁՊՎ-ների հիմնախնդիրների մասին իրազեկելը,

բ) ՁՊՎ-ներում մարդու իրավունքների խախտման դեպքերի բացահայտումը և կանխումը,

գ) ՁՊՎ-ներում իրավիճակի վերլուծության հիման վրա եզրակացությունների և առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և հասարակությանը,

դ) ՁՊՎ-ների գործունեությունը կանոնակարգող օրենսդրության և այլ իրավական ակտերի ուսումնասիրումը, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր իրավական ակտեր նախապատրաստելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:

(2-րդ կետը փոփ. 27.06.13 թիվ 11-Ն հրաման)

i

3. Խմբի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:

Հավակնորդը ներկայացնում է դիմում, անձնագրի պատճենը, ինքնակենսագրություն, առողջության մասին տեղեկանք, իրեն ներկայացնող կազմակերպության երաշխավորագիրը, կազմակերպության կանոնադրության պատճենը: Նախապատվությունը տրվում է այն կազմակերպություններին, որոնց գործունեությունը վերջին մեկ տարվա ընթացքում առնչվում է սույն կարգի 2-րդ կետով սահմանված նպատակների իրականացմանը:

Խումբն իր կազմից ընտրում է նախագահ` երեք տարի ժամկետով, անհրաժեշտության դեպքում նաև տեղակալ: Խմբի նախագահը (նրա բացակայությամբ` տեղակալը) ղեկավարում է խմբի գործունեությունը:

Խմբի նախագահը կարող է վերընտրվել ոչ ավելի քան երկու անգամ:

(3-րդ կետը փոփ. 27.06.13 թիվ 11-Ն հրաման)

4. Խումբը բաղկացած է ոչ պակաս, քան յոթ և ոչ ավել, քան քսանմեկ հոգուց: Ընդ որում, յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն խմբում կարող է ունենալ մեկ ներկայացուցիչ:

i

5. Խմբի կազմում նոր անդամի ընդգրկման մասին որոշումն ընդունվում է խմբի անդամների երկու երրորդի համաձայնությամբ, որից հետո ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հաստատմանը:

(5-րդ կետը փոփ. 12.02.10 թիվ 1-Ն հրաման)

6. Խմբի անդամ կարող է լինել 18 տարին լրացած, հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացին` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

7. Նախապատվությունը տրվում է իրավաբանի, մանկավարժի, բժշկի, հոգեբանի մասնագիտություն ունեցող անձանց:

8. Խմբի անդամը պետք է դրսևորի իրեն որպես բարձր բարոյականություն ունեցող անձնավորություն:

9. Խմբի անդամ չի կարող լինել այն անձը, ով`

i

ա) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

բ) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

գ) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

դ) հանդիսանում է պետական ծառայող.

ե) հանդիսանում է փաստաբան.

զ) ընդգրկված է այլ դիտորդական խմբում:

Սույն կետի 1-ին պարբերությունում նշված` խմբի անդամ լինելը բացառող հանգամանքների առկայությունը պարզելու նպատակով խմբի անդամի հավակնորդը ստուգվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության իրավասու ստորաբաժանումների կողմից:

(9-րդ կետը փոփ. 16.01.07 թիվ 1-Ն, 27.06.13 թիվ 11-Ն հրամաններ)

10. Խումբը գործում է հասարակական հիմունքներով:

11. Խումբն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կարգով և խմբի գործունեության էթիկայի կանոններով:

Խումբը համագործակցում է ՁՊՎ-ի վարչակազմի հետ:

12. Խմբին առաջադրված խնդիրները լուծելու նպատակով խմբի անդամներն իրավունք ունեն անարգել այցելել ՁՊՎ-ներ, հանդիպել ՁՊՎ-ում պահվող անձանց, ծանոթանալ

ՁՊՎ-ների գործունեությունը կանոնակարգող ներքին իրավական ակտերին, ՁՊՎ-ում պահվող անձի համաձայնությամբ` նրա անձնական գործին և գրագրությանը, բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող փաստաթղթերի:

i

13. Խմբի անդամն ընդգրկվում է խմբի կազմում 3 տարի ժամկետով: Խմբի անդամի լիազորությունները կարող են երկարաձգվել ոչ ավելի քան երկու անգամ:

Խմբի անդամին Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տրվում է անդամությունը հաստատող փաստաթուղթ, որը նա պետք է ներկայացնի ոստիկանության իրավասու ծառայողին որպես անձը հաստատող փաստաթուղթ:

ՁՊՎ-ներում պետք է լինի խմբի անդամների ցուցակը:

(13-րդ կետը փոփ. 16.01.07 թիվ 1-Ն, 27.06.13 թիվ 11-Ն, 01.10.13 թիվ 15-Ն հրամաններ)

i

14. Խմբի կողմից վերահսկողությունն իրականացվում է ՁՊՎ-ներ այցելություններ կատարելու հիման վրա Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և հասարակությանը հաշվետվություններ ներկայացնելու միջոցով:

Խումբը ներկայացնում է երկու տեսակի հաշվետվություններ` ընթացիկ և տարեկան, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տալիս է իր մեկնաբանությունները:

Ընթացիկ հաշվետվություններում կարող են ներկայացվել ՁՊՎ-ներում պահվող անձանց իրավունքների խախտման, ինչպես նաև խմբի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու կոնկրետ դեպքեր: Ընթացիկ հաշվետվությունների կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են քառասուն օրվա ընթացքում:

Տարեկան հաշվետվություններում կարող են ներկայացվել ՁՊՎ-ներում տիրող ընդհանուր իրավիճակը, հիմնական խնդիրները և դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները, խմբի կողմից կատարված աշխատանքների արդյունքները և այլն: Տարեկան հաշվետվությունների կապակցությամբ մեկնաբանությունները տրվում են յոթանասունհինգ օրվա ընթացքում:

ՁՊՎ-ներ կատարված այցելությունների հիման վրա կազմված հաշվետվությունները կամ դրանց հատվածները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության մեկնաբանությունների հետ միասին` խմբի պաշտոնական կայքէջում և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքէջում:

(14-րդ կետը փոփ. 16.01.07 թիվ 1-Ն, 27.06.13 թիվ 11-Ն հրամաններ)

15. Լիարժեք վերահսկողություն իրականացնելու նպատակով խմբի անդամները տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ պետք է այցելեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր ՁՊՎ-ների ոչ պակաս, քան կեսը:

16. Խմբի անդամը ՁՊՎ կարող է այցելել ցանկացած օր (այդ թվում` ոչ աշխատանքային օր): Այցելությունը կատարվում է խմբի առնվազն երեք անդամների մասնակցությամբ:

Խմբի անդամը ՁՊՎ-ում պահվող անձի հետ, որպես կանոն, կարող է հանդիպել մեկուսի, իսկ խմբի անդամի ցանկությամբ` ՁՊՎ-ի վարչակազմի ներկայացուցչի մասնակցությամբ:

17. Խումբն առնվազն ամիսը մեկ անգամ հրավիրում է նիստեր, որոնց ընթացքում կայացվում են որոշումներ: Խմբի նիստերը, որպես կանոն, անցկացվում են դռնփակ, իսկ խմբի որոշմամբ` նաև դռնբաց, որոնց կարող են ներկա գտնվել նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Խմբի անդամները նախապես տեղեկացվում են նիստի օրակարգին:

18. Խմբի արտահերթ նիստ կարող է հրավիրել`

i

ա) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը կամ նրա տեղակալը

բ) խմբի նախագահը

գ) խմբի յուրաքանչյուր անդամը:

(18-րդ կետը փոփ. 12.02.10 թիվ 1-Ն հրաման)

19. Խմբի նիստը համարվում է կայացած, եթե ներկա է անդամների կեսից ավելին:

Որոշման ընդունման համար անհրաժեշտ է խմբի անդամների ձայների կեսից ավելին (բացառությամբ` խմբի կազմում նոր անդամի ընդգրկման մասին որոշման կայացման, խմբի գործունեության էթիկայի կանոնների հաստատման և խմբի անդամի լիազորությունների դադարեցման համար ներկայացված միջնորդության դեպքերում):

20. Խմբի ցանկացած անդամ կարող է արտահայտել իր անձնական դիրքորոշումը` հրապարակելով կամ արձանագրելով այն:

Խմբի գործունեության էթիկայի կանոնները հաստատվում են խմբի նիստի կողմից` խմբի անդամների երկու երրորդի հավանությամբ:

21. Խմբի անդամի լիազորությունները կասեցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով, եթե.

ա) խմբի անդամի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում.

բ) առկա է խմբի անդամների երկու երրորդի կողմից ներկայացված միջնորդությունը`

խմբի անդամի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ:

Խմբի անդամի լիազորությունները վերականգնվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով, եթե վերացել են սույն կետի ա) ենթակետով նշված հանգամանքը, կամ առկա է խմբի անդամների երկու երրորդի կողմից ներկայացված միջնորդությունը` խմբի անդամի լիազորությունները վերականգնելու մասին:

i

22. Խմբի անդամի լիազորությունները դադարեցվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով, եթե.

ա) լրացել է խմբի անդամի լիազորությունների ժամկետը և խումբը իր անդամների երկու երրորդի միջնորդությամբ չի դիմել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին ևս երեք տարով նրա լիազորությունները երկարաձգելու մասին.

բ) առկա է խմբի անդամի դիմումն իր լիազորությունները դադարեցնելու մասին.

գ) առկա է խմբի անդամի թեկնածությունն առաջադրած կազմակերպության դիմումը խմբի անդամի լիազորությունները դադարեցնելու կամ մեկ այլ թեկնածուով փոխարինելու մասին.

դ) առկա են սույն կարգի 9-րդ կետով նախատեսված հիմքերը.

ե) խախտել է սույն կարգով, կամ խմբի գործունեության էթիկայի կանոններով, կամ ՁՊՎ-ի գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերով սահմանված դրույթները.

է) առկա է խմբի միջնորդությունը` նիստի մասին պատշաճ տեղեկացված խմբի անդամի կողմից առանց հարգելի պատճառի նիստին չմասնակցելու հիմքով նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ:

(22-րդ կետը փոփ. 16.01.07 թիվ 1-Ն, 27.06.13 թիվ 11-Ն հրամաններ)

 

 

pin
Ոստիկանություն (Ներքին գործերի նախարարություն)
14.01.2005
N 1-Ն
Հրաման