Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ ՓՈՂՈՑԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ ՓՈՂՈՑԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՊԱԼԱՏ ...

 

 

040.0590.310505

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» մայիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2005 թվականի N 590-Ն

 

i

ԵՐԵՎԱՆԻ ՍԱՐԱԼԱՆՋԻ ՓՈՂՈՑԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՊԱԼԱՏԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66, 74 ու 76-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 399-Ն որոշմամբ և Երևան քաղաքում կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևանի Սարալանջի փողոցին և Երիտասարդության պալատին հարող տարածքների` պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամաս, շենքեր, շինություններ) օտարման գոտին` 8000.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով` համաձայն հավելվածի:

Հողամասերի մակերեսները ենթակա են ճշգրտման` ըստ գույքագրման պայմանագրերի:

2. Երևանի քաղաքապետին`

ա) երկամսյա ժամկետում ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասերի սահմանները և դրանց օտարման գոտին գրանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված օտարման գոտում գտնվող անշարժ գույքի սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով տեղեկացնել պետության կարիքների համար օտարման գոտու, նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների և կարգի մասին.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` օտարման գոտու տարածքներում լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով որոշել անշարժ գույքի իրացման արդյունքում փոխհատուցվող գումարների չափը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ սահմանված կարգով ապահովել նշված տարածքների գոտևորման նախագծերի մշակումն ու հաստատումը` կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով հողամասեր տրամադրելու համար:

3. Թույլատրել Երևանի քաղաքապետին սույն որոշման 2-րդ կետի «ա» ենթակետի պահանջների կատարման ապահովումից հետո կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր` առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով, 3 տարի ժամկետով «Ավանգարդ Մոթորս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Երևանի Սարալանջի փողոցին և Երիտասարդության պալատին հարող տարածքից 8000.0 քառ. մետր մակերեսով հողամասն օգտագործելու նպատակով, որի համար «Ավանգարդ Մոթորս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրացվելու է 8000.0 քառ. մետր:

4. Սահմանել, որ`

ա) սույն որոշման 3-րդ կետի համաձայն կառուցապատման իրավունք ձեռք բերած անձը համապատասխան հողամասերում իրացման աշխատանքներն ավարտելուց հետո ձեռք է բերվում այդ հողամասի վարձակալության իրավունք` 99 տարի ժամկետով, հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, գնման նախապատվության իրավունքով` սույն որոշման ընդունման պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով.

բ) հողամասը գույքային իրավունքներով ծանրաբեռնվածություններից ու շինություններից ազատվում և ինժեներական ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն իրականացվում են կառուցապատողի միջոցների հաշվին:

5. Վարձակալության պայմանագրում ամրագրել կառուցապատողի կողմից նոր ստեղծվող գույքի` կառուցվող շենքերի վերգետնյա ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր մեկ քառ. մետրի հաշվարկով «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին փոխանցման պարտավորություն` 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, որպես օժանդակություն Երևան քաղաքի կառուցապատման ծրագրերին:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի ապրիլի 21-ի

N 590-Ն որոշման

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԽԵՄԱ

 

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.2005
N 590-Ն
Որոշում