Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ` ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ` ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻՆ ...

 

 

040.0591.310505

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«31» մայիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2005 թվականի N 591-Ն

 

i

ԵՐԵՎԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅԻ` ՓԱՎՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան և Երևան քաղաքում կառուցապատման ծրագրեր իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Երևանի Փավստոս Բուզանդի փողոցին հարող տարածքների պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամաս, շենքեր, շինություններ) օտարման գոտին` 4700 քառ. մետր ընդհանուր մակերեսով` համաձայն հավելվածի:

2. Երևանի քաղաքապետին`

ա) երկամսյա ժամկետում ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասերի սահմանները և դրանց օտարման գոտիները գրանցել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված օտարման գոտում գտնվող անշարժ գույքի սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով տեղեկացնել պետության կարիքների համար օտարման գոտու, նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների և կարգի մասին.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` օտարման գոտու տարածքներում լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով որոշել անշարժ գույքի իրացման արդյունքում փոխհատուցվող գումարների չափը.

դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ սահմանված կարգով ապահովել նշված տարածքների գոտևորման նախագծերի մշակումն ու հաստատումը` կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով հողամասերի տրամադրման համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի ապրիլի 21-ի

N 591-Ն որոշման

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԽԵՄԱ

 

__________________________

ԻՐՏԵԿ - սխեման չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.04.2005
N 591-Ն
Որոշում