Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՀՀ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻ ...

10.04.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.06.2005  -ից մինչեւ   10.04.2010  -ը:
 
(ուժը կորցրել է 18.03.10 թիվ 269-Ն որոշում)

i

040.0623.060605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«6» հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

21 ապրիլի 2005 թվականի N 623-Ն

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՐԴԵԳՐԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 150-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց որդեգրած` Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի ապրիլի 21-ի

N 623-Ն որոշման

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՐԴԵԳՐԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ

1. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրյա քաղաքացիներ) կողմից որդեգրված` Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի (այսուհետ` որդեգրված երեխա) հաշվառումն իրականացնում է որդեգրողների մշտական բնակության վայրում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը:

2. Որդեգրված երեխայի հաշվառմանը վերաբերող փաստաթղթերը որդեգրողները ներկայացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչություն:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչությունը որդեգրված երեխայի հաշվառման մասին փաստաթղթերն ուղարկում է որդեգրողների մշտական բնակության վայրում գտնվող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:

4. Որդեգրողների մշտական բնակության վայրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի բացակայության դեպքում` որդեգրված երեխաների հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչությունը:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչությունն իրականացնում է որդեգրված երեխաների տվյալների կենտրոնացված հաշվառումը:

6. Որդեգրված երեխայի հաշվառումն իրականացվում է որդեգրումից հետո մեկ ամսվա ընթացքում:

7. Որդեգրված երեխային հաշվառելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում երեխային հաշվառելու մասին (N 1 ձև),

բ) դատարանի որոշումը երեխայի որդեգրման մասին,

գ) երեխայի որդեգրման վկայականը,

դ) երեխայի ծննդյան վկայականը,

ե) երեխայի 2 լուսանկար,

զ) որդեգրողների անձի ինքնությունը հավաստող փաստաթղթերը:

8. Որդեգրված երեխայի մասին տվյալները գրանցվում են որդեգրված երեխայի հաշվառման մատյանում (N 2 ձև), ինչպես նաև այդ երեխայի անձնական քարտում (N 3 ձև):

9. Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխա որդեգրած օտարերկրյա քաղաքացիները մինչև երեխայի չափահաս դառնալը` տարեկան մեկ անգամ երեխայի հաշվառումն իրականացնող մարմին են ներկայացնում երեխայի առողջական վիճակի և կյանքի կենսապայմանների մասին տեղեկատվություն` տրված և հաստատված նրանց մշտական բնակության վայրի համապատասխան իրավասու մարմինների կողմից:

10. Որդեգրողներն իրենց մշտական բնակության վայրը փոխելու դեպքում մեկ ամսվա ընթացքում դրա մասին տեղեկացնում են երեխայի հաշվառումն իրականացնող համապատասխան մարմնին:

11. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները պարբերաբար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչություն են ներկայացնում որդեգրված երեխաների մասին ստացված տեղեկատվությունը, ինչպես նաև տեղեկացնում են որդեգրված երեխաների իրավունքների ու օրինակների շահերի խախտման և որդեգրող ընտանիքների անբարենպաստ պայմանների մասին:

12. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հյուպատոսական վարչությունը յուրաքանչյուր կիսամյակ փոխանակում են տեղեկատվություն որդեգրված երեխաների մասին:

13. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը, իսկ այն պետություններում որտեղ բացակայում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունները, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն օտարերկրյա պետության համապատասխան մարմնին հայտնում են այդ պետության քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրման փաստի և սույն կարգի դրույթների մասին` Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վերահսկողությունն ապահովելու նպատակով:

Ձև N 1

ԴԻՄՈՒՄ

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՐԴԵԳՐԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՐԵԽԱՅԻՆ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Խնդրում ենք հաշվառման վերցնել մեր որդուն (դստերը)`

__________________________________________________________________________

        (երեխայի անունը, հայրանունը, ազգանունը` մինչև որդեգրումը)

__________________________________________________________________________

         (երեխայի անունը, հայրանունը, ազգանունը` որդեգրումից հետո)

__________________________________________________________________________

            (երեխայի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը)

Որդեգրման վերաբերյալ որոշումը կայացվել է _________________ դատարանի կողմից

__________________________________________________________________________

             (որոշման համարը, կայացման օրը, ամիսը, տարեթիվը)

Որդեգրման վերաբերյալ ակտը գրանցվել է ________________________ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում ______________________________

__________________________________________________________________________

                (ակտի գրանցման համարը, օրը, ամիսը, տարեթիվը)

Ծննդյան վկայականի սերիան, համարը _________________________________________

Որդեգրման վկայականի սերիան, համարը _______________________________________

Մեր մասին հայտնում ենք հետևյալ տեղեկությունները`

Որդեգրող հայր

_____________

___________________________________________________________________________

                     (անունը, հայրանունը, ազգանունը)

___________________________________________________________________________

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, քաղաքացիությունը)

___________________________________________________________________________

                       (մշտական բնակության վայրը)

___________________________________________________________________________

                 (աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշտոնը)

___________________________________________________________________________

(անձնագրի սերիան և համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

Որդեգրող մայր

________________________________           ________________________________

 (որդեգրող հոր ստորագրությունը)             (որդեգրող մոր ստորագրությունը)

_____ ________________ 200 թ.

Ձև N 2

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՐԴԵԳՐԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

._________________________________________________________________________.

|NN |Որդեգրված  |Որդեգրված|Որդեգրված  |Որդեգրման |Որդեգրված|Որդեգրողների  |

|ը/կ|երեխայի    |երեխայի  |երեխայի    |գրանցման  |երեխայի  |անունները,    |

|   |անունը,    |ծննդյան  |անունը,    |օրը,      |հաշվառման|հայրանունները,|

|   |հայրանունը,|տարեթիվը |հայրանունը,|ամիսը,    |օրը,     |ազգանունները  |

|   |ազգանունը` |և  վայրը |ազգանունը` |տարեթիվը  |ամիսը,   |              |

|   |մինչև      |         |որդեգրումից|          |տարեթիվը |              |

|   |որդեգրումը |         |հետո       |          |         |              |

|___|___________|_________|___________|__________|_________|______________|

| 1 |     2     |    3    |     4     |     5    |    6    |       7      |

|___|___________|_________|___________|__________|_________|______________|

|   |           |         |           |          |         |              |

._________________________________________________________________________.

_________________________________________________________.

Որդեգրողների      |Որդեգրված երեխայի|Ծանոթագրություններ|

քաղաքացիությունը, |առողջական վիճակի |                  |

բնակության,       |և  կյանքի        |                  |

աշխատանքի վայրերը,|կենսապայմանների  |                  |

հեռախոսահամարները,|մասին            |                  |

էլեկտրոնային փոստի|տեղեկատվության   |                  |

հասցեները         |ստացման օրը,     |                  |

|ամիսը, տարեթիվը  |                  |

____________________|_________________|__________________|

8         |        9        |        10        |

____________________|_________________|__________________|

|                 |                  |

_________________________________________________________.

Ձև N 3

ԱՆՁՆԱԿԱՆ ՔԱՐՏ N _____

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՐԴԵԳՐԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՐԵԽԱՅԻ

.___________.

ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին                       |           |

___________________________________                       |           |

(նշել երկիրը)                                   | Լուսանկար |

|           |

|           |

.___________.

__________________________________________________________________________

(երեխայի անունը, հայրանունը, ազգանունը` մինչև որդեգրումը)

__________________________________________________________________________

        (երեխայի անունը, հայրանունը, ազգանունը` որդեգրումից հետո)

__________________________________________________________________________

            (երեխայի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը)

Որդեգրման վերաբերյալ որոշումը կայացվել է _________________ դատարանի կողմից

__________________________________________________________________________

            (որոշման համարը, կայացման օրը, ամիսը և տարեթիվը)

Որդեգրման վերաբերյալ ակտը գրանցվել է ________________________ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնում ______________________________

__________________________________________________________________________

              (ակտի գրանցման համարը, օրը, ամիսը, տարեթիվը)

Ծննդյան վկայականի սերիան, համարը _________________________________________

Որդեգրման վկայականի սերիան, համարը _______________________________________

Տեղեկություններ որդեգրող հոր մասին

___________________________________

___________________________________________________________________________

                     (անունը, հայրանունը, ազգանունը)

___________________________________________________________________________

(ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, քաղաքացիությունը)

___________________________________________________________________________

                       (մշտական բնակության վայրը)

___________________________________________________________________________

                 (աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշտոնը)

___________________________________________________________________________

(անձնագրի սերիան և համարը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

Տեղեկություններ որդեգրող մոր մասին

Պատասխանատու պաշտոնյա              _________________________________

                                          (ստորագրությունը)

                                   _________________________________

                                    (անունը, հայրանունը, ազգանունը)

                                   _________________________________

                                              (պաշտոնը)

_____ ________________ 200 թ.

Կ.Տ.

pin
ՀՀ կառավարություն
21.04.2005
N 623-Ն
Որոշում