Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0683.130605

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» հունիսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 մարտի 2005 թվականի N 683-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` հաշվեկշռային մեթոդով 1638826 դրամ գնահատված Երևանի Կոմիտասի 58 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 83.7 քառ. մետր մակերես ունեցող տարածքը (այսուհետ` գույք) վաճառքի ձևով մասնավորեցնել դրա վարձակալ Արա Սադոյանին (այսուհետ` գնորդ) (քաղ. Երևան, Կուզնեցովի 6, բն. 72, անձնագիր` AB 0474289, տրված` 011-ի կողմից):

1.2. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված տարածքի արժեքը` 1638826 դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը` 1638826 դրամ:

1.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 57465 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

2.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` հաշվեկշռային մեթոդով 1914000 դրամ գնահատված Երևանի Կոմիտասի 35ա հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 119.5 քառ. մետր մակերես ունեցող տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա վարձակալ Կիմիկ Գիլոյանին (այսուհետ` գնորդ) (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ, անձնագիր` AA 0217989, տրված` 019-ի կողմից):

2.2. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված տարածքի արժեքը` 1914000 դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը` 1914000 դրամ:

2.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 66710 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

3.1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` հաշվեկշռային մեթոդով 704000 դրամ գնահատված Երևանի Իսահակյան 28 հասցեում գտնվող շենքի նկուղային հարկից 142.2 քառ. մետր մակերես ունեցող տարածքը (այսուհետ` գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել դրա վարձակալ` Սամվել Սարգսյանին (այսուհետ` գնորդ) (Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզ, գ. Գառնի, անձնագիր` AA 0307113, տրված` 004-ի կողմից):

3.2. Սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատված տարածքի արժեքը` 704000 դրամ.

բ) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի վաճառքի գինը` 5320000 դրամ:

3.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գնորդը պարտավորվում է`

ա) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 25452 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) տարածքում տեղակայված էլեկտրասնուցման համակարգը թողնել տեղում` մինչև դրանց ապամոնտաժումը:

3.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

4.1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով 22851000 դրամ գնահատված` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության` Երևանի Ֆուչիկի 27 հասցեում գտնվող «Գառնի» գործարանի ընդլայնում» անավարտ շինարարության օբյեկտը (այսուհետ` օբյեկտ) մասնավորեցնել մրցույթով:

4.2. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա անավարտ շինարարության օբյեկտի մեկնարկային գինը` 5713000 դրամ:

4.3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ անավարտ շինարարության օբյեկտի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին` հայտարարության մեջ նշելով գույքի արժեքի որոշման հետ կապված վճարի չափի տոկոսը, որը հաշվարկվելու է վաճառքի վերջնական գնից:

4.4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

անավարտ շինարարության օբյեկտի համար առաջարկվող գինը,

շինարարության ավարտման ժամկետը,

ներդրումների չափը:

4.5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է օբյեկտի գնահատված արժեքի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

4.6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը պարտավոր է`

ա) արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության արժույթով` անավարտ շինարարության օբյեկտի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 4.6-րդ կետի «ա» ենթակետի պահանջների կատարումից հետո մեկամսյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:

4.8. Երևանի քաղաքապետին` գնորդի հետ կնքել անավարտ շինարարության օբյեկտի կողմից զբաղեցված և այն սպասարկող 5500 քառ. մետր տարածքի հողօգտագործման պայմանագիր:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.03.2005
N 683-Ա
Որոշում