Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 426-Ն Ո ...

 

 

040.1076.080805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2005 թվականի N 1076-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 426-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 31-ի «Մսի և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքների անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման կարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «Միս և կենդանիների սպանդից գոյացած մյուս մթերքներ» բառերը և դրանց հոլովաձևերը համապատասխանաբար փոխարինել «Կենդանիների սպանդից գոյացած մթերք» բառերով և դրանց հոլովաձևերով.

2) որոշման N 1 հավելվածում`

i

ա) 1-ին կետից հանել «Կենդանական ծագում ունեցող» բառերը, նույն կետում «մեթոդներ» բառը փոխարինել «գործընթացներ» բառով.

բ) 1-ին, 4-րդ և 8-րդ կետերից հանել «(այդ թվում` թռչունների)» բառերը.

i

գ) ուժը կորցրած ճանաչել 6-րդ և 7-րդ կետերը.

i

դ) հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7.1-րդ կետով.

«7.1. Կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժասանիտարական փորձաքննությունը և կենդանիների նախասպանդային զննումը կատարում են անասնաբուժական գործունեություն իրականացնող` լիցենզավորված ֆիզիկական և իրավաբանական անձինք».

ե) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«9. Անասնաբուժասանիտարական փորձաքննության իրականացման ապահովման պատասխանատվությունը կրում են կենդանիների սպանդից գոյացած մթերք արտադրող, վերամշակող, իրացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք».

զ) 10-րդ կետում`

i

«ա» ենթակետից հանել «(այդ թվում` թռչունների և ճագարների)» բառերը,

«բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) կենդանիների սպանդից գոյացած մթերքը` կենդանիների ներքին օրգանները (թոքեր, սիրտ, լյարդ, փայծաղ, երիկամներ), ինչպես նաև գլուխը, ոտքերը, պոչը, որոնք բերվել են մսեղիքի հետ միասին».

կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.

«դ) արտերկրից Հայաստանի Հանրապետություն ներմուծված կենդանիների սպանդից գոյացած մթերքը».

է) 11-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Միևնույն տեսակի երկու և ավելի կենդանիների մսեղիք ներկայացնելիս մսեղիքն ու ներքին օրգանները պետք է համարակալված լինեն: Համարների բացակայության դեպքում մսեղիքն ու ներքին օրգանները ենթակա են լրացուցիչ մանրէաբանական և մակաբուծաբանական հետազոտության:

Առանց մսեղիքի բերված` կենդանիների սպանդից գոյացած մթերքի իրացումն արգելվում է, եթե դա չունի սպանդանոցային ծագում:

Գլխի կամ ներքին օրգանների բացակայության դեպքում մսեղիքը տեղավորում են առանձին սառցախցիկում` ժամանակավոր պահպանման համար, վերցնում նմուշներ և ուղարկում լաբորատոր հետազոտության».

i

ը) 12-րդ կետի առաջին պարբերությունը «տեսքով» բառից հետո լրացնել «հեռացված փորոտիքով» բառերով.

թ) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«14. Շուկաներում, առևտրի և հանրային սննդի օբյեկտներում, վերամշակման արտադրամասերում անասնաբուժասանիտարական փորձաքննությունը ներառում է օրգանոլեպտիկ և մանրադիտակային էքսպրես հետազոտությունները: Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքները, բավարար կասկածների առկայության դեպքում, 10-20 օրվա ընթացքում վերահաստատվում կամ հերքվում են` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրված եզրակացությամբ:

Արգելվում է ընդունել և իրացնել նախօրոք կտրատված միսը և տնային պայմաններում պատրաստված կիսապատրաստվածքները:

Իրացման և վերամշակման համար բերված միասմբակավոր կենդանիների մսի ուղեկցող անասնաբուժական փաստաթղթերում պետք է արտացոլվեն մորթելուց առնվազն 3 օր առաջ կատարված մալեինիզացիայի արդյունքները: Այդ արդյունքների բացակայության դեպքում` կենդանու սպանդից գոյացած մթերքը ենթակա չէ օգտահանման կամ ոչնչացման».

ժ) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«15. Անասնաբուժասանիտարական փորձաքննության համար յուրաքանչյուր մսեղիքից վերցվում են 200-300 գրամ զանգվածով նմուշներ, որոնք ներառում են մկանները, ավշային հանգույցները և խողովակավոր ոսկորը, ինչպես նաև օրգանները, հյուսվածքների փոփոխված, ախտահարված մասերը».

i

ժա) որոշման N 1 հավելվածն ամբողջ տեքստում «մանրէաբանական» բառից և դրա հոլովաձևերից հետո լրացնել «և մակաբուծաբանական» բառերով և դրանց հոլովաձևերով.

i

ժբ) 17-րդ կետը «ավշային հանգույցներ,» բառերից հետո լրացնել «ընդ որում, խոշոր և մանր եղջերավոր անասունների, ձիու մսեղիքից պարանոցի մակերեսային կամ ենթաթիակային, արտաքին զստային, իսկ խոզի մսեղիքից` պարանոցային մակերեսային վերին և ենթաթիակային, առաջին կողային և ենթածնկային ավշային հանգույցները» բառերով, իսկ «(կամ լեղապարկը` առանց լեղու)» բառերից հետո` «հյուսվածքների փոփոխված մասեր» բառերով.

3) որոշման N 2 հավելվածի`

i

ա) 5-րդ կետի առաջին պարբերությունը «մանրէներ» բառերից հետո լրացնել «և մակաբուծաբանական հետազոտության արդյունքները բացասական են» բառերով.

բ) 5-րդ կետի երրորդ պարբերությունը «մանրէների» բառից հետո լրացնել «մակաբույծների» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.07.2005
N 1076-Ն
Որոշում