Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ...

15.03.2012 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.02.2011  -ից մինչեւ   15.03.2012  -ը:
 

(ուժը կորցրել է 23.02.12 թիվ 183-Ն որոշում)

i

040.0314.310797

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«31» ՀՈՒԼԻՍԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հուլիսի 1997 թ. թիվ 314

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 և 28 հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) կարգը (կցվում է):

i

2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված կարգի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության առավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ:

(2-րդ կետը փոփ. 14.10.04 թիվ 1427-Ն, 30.12.10 թիվ 1770-Ն որոշումներ)

i

3. Սույն որոշմամբ հաստատված կարգի կատարման նկատմամբ վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային մարմինը:

(3-րդ կետը փոփ. 14.10.04 թիվ 1427-Ն որոշում)

4. Հայաստանի Հանրապետության հարկային մարմնի` մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով լուսաբանել սույն որոշումը:

(4-րդ կետը փոփ. 14.10.04 թիվ 1427-Ն որոշում)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի օգոստոսի 15-ից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ԹԻՎ 314 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ԿԱՐԳ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՔՎՈՂ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԿԱՄ ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեության առարկաներ (արտադրանք, ապրանք) առաքող կամ տրամադրող (այսուհետ` առաքող) կամ տեղափոխող կազմակերպությունների, այդ թվում` օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում ստեղծված` առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) վրա:

Սույն կարգի դրույթները չեն տարածվում`

ա) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ԱԱՀ վճարող համարվող այն անձանց վրա, որոնք հարկային հաշիվները ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանում օրենքով սահմանված կարգով դուրս են գրում բացառապես էլեկտրոնային եղանակով: Այն ԱԱՀ վճարողները, որոնք ԱԱՀ-ի որևէ հաշվետու ժամանակաշրջանում էլեկտրոնային եղանակից բացի հարկային հաշիվներն օրենքով սահմանված կարգով դուրս են գրել նաև թղթային եղանակով, սույն կարգին համապատասխան գրանցումները (հաշվառումը) իրականացնում են առաջին անգամ թղթային եղանակով հարկային հաշվի դուրսգրման օրվանից մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը (ներառյալ),

բ) «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող չհամարվող այն անձանց վրա, որոնց համար օրենքով սահմանված կարգով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակահատվածում,

գ) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեություն իրականացնողների վրա` գազալցման (գազալիցքավորման) այն կետերի մասով, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած տեխնիկական կանոնակարգին համապատասխան առկա են լիցքավորման բաշխիչ աշտարակներ,

դ) բանկերի, ապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային և վարկային կազմակերպությունների վրա,

ե) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաստատագրված վճար վճարողների վրա` բացառապես հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով (անկախ օրենքով սահմանված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից):

Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ կետում նշված հարկ վճարողների համար 2008 և 2009 ֆինանսական տարիների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել սույն կարգի կիրառման առանձնահատկությունները:

(1-ին կետը փոփ. 14.10.04 թիվ 1427-Ն, 23.11.07 թիվ 1385-Ն, 07.08.08 թիվ 1017-Ն, 30.12.10 թիվ 1770-Ն որոշումներ)

i

2. Սույն կարգի 1-ին կետում նշված կազմակերպությունները հաշվապահական հաշվառման, իսկ անհատ ձեռնարկատերերը` եկամուտների և դրանց հետ կապված ծախսերի հաշվառման գործող կարգին զուգընթաց շարժական (նյութական) գույք հանդիսացող արտադրանքի, (ապրանքների) առաքման կամ տրամադրման (այսուհետև` առաքման) կամ տեղափոխման դեպքում պարտավոր են սույն կարգին համապատասխան վարել դրանց հաշվառումը` գրանցումներ կատարելով առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման (հաշվառման) գրքերում (այսուհետև` առաքումների գրանցման գիրք, էջի ձևը կցվում է):

Առաքումների գրանցման գրքում չի գրանցվում պատրաստի արտադրանք կամ ապրանք չհանդիսացող գույքի ներտնտեսական (նույն հասցեի տարածքում) տեղափոխումը, խողովակաշարերով, էլեկտրահաղորդման, էլեկտրակապի գծերով արտադրանքի առաքումը, տարածման նպատակով մամուլի տեղափոխումը, վերանորոգման և համանման այլ ծառայությունների մատուցման ու աշխատանքների կատարման ժամանակ պահեստամասերի կամ երաշխիքային ժամկետ ունեցող տեխնիկայի տեղափոխումը, տնտեսավարող սուբյեկտների հիմնական միջոցների, փոքրարժեք և արագամաշ առարկաների, բլանկների ու ձևաթղթերի տեղափոխումը, ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից օրենքով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքումը:

(2-րդ կետը փոփ. 14.10.04 թիվ 1427-Ն, 30.12.10 թիվ 1770-Ն որոշումներ)

i

3. Առաքումների գրանցման գրքի էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո տնտեսավարող սուբյեկտն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում գրավոր հայտ (համաձայն ձևի)` առաքումների գրանցման գրքի կնքման ու համարակալման համար: Հարկային մարմինը հայտն ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում կնքում և համարակալում է առաքումների գրանցման գիրքը` դրա վրա փակցնելով հարկային մարմնի տարբերանշանի պատկերով ինքնասոսնձվող դրոշմանիշ:

Տրանսպորտային միջոցներով առևտրական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների առաքումների գրանցման գրքերը կնքվում և համարակալվում են սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված կարգով` հարկային մարմնի ղեկավարի գրավոր թույլտվության հիման վրա:

Կնքված և համարակալված առաքումների գրանցման գրքերը խիստ հաշվառման փաստաթղթեր են և հերթական համարներով հաշվառվում են հարկային մարմնում:

Առաքումների և (կամ) տեղափոխումների իրականացման յուրաքանչյուր հասցեի (կետի, այդ թվում` նույն հասցեում, դրա մասին նշում կատարելով առաքումների գրանցման գրքի կազմի վրա)) համար (պատրաստի արտադրանքի կամ ապրանքի պահեստ, այլ մատակարարման վայրեր) վարվում է առանձին առաքումների գրանցման գիրք:

Առաքումների գրանցման գրքի կազմի վրա նշվում է տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, կազմակերպա-իրավական տեսակը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու (բնակության) վայրը և առաքումների գրանցման գրքի հերթական համարը: Առաքումների իրականացման (ապրանքների բացթողման) վայրի (կետի) հասցեն տնտեսավարող սուբյեկտի գտնվելու (բնակության) վայրից տարբերվելու դեպքում նշվում է նաև այդ վայրի (կետի) հասցեն:

(3-րդ կետը փոփ. 14.10.04 թիվ 1427-Ն որոշում)

i

4. Լրացված-ավարտված առաքումների գրանցման գրքերը պահվում են տնտեսավարող սուբյեկտի մոտ` մինչև գրքում ամենավերջին գրանցման օրից սկսած 3 տարին լրանալը և ներկայացվում Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններ` նրանց պահանջի դեպքում:

Առաքումների գրանցման գրքի լրանալուց-ավարտվելուց հետո տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով նոր առաքումների գրանցման գիրք է ներկայացնում հարկային մարմիններ` կնքման և համարակալման:

Մինչև առաքումների գրանցման գրքի լրանալ-ավարտվելը տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով կարող է հարկային մարմին ներկայացնել նոր առաքումների գրանցման գիրք` կնքման և համարակալման: Նոր առաքումների գրանցման գրքում գրանցումները կատարվում են հարկային մարմին ներկայացված` լրացված-ավարտված առաքումների գրանցման գրքի վերջին գրառումից անմիջապես հետո հարկային մարմնի կողմից «Գիրքն ավարտված է» նշումը կատարվելուց և կնքվելուց հետո:

(4-րդ կետը փոփ. 14.10.04 թիվ 1427-Ն որոշում)

 

II. ԱՌԱՔՎՈՂ, ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

5. Տնտեսավարող սուբյեկտների կողմից առաքումների գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են իրենց կողմից առաքվող կամ իրենց մոտից տեղափոխվող ամբողջ արտադրանքը և ապրանքները (այսուհետև` ապրանք)` բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի երկրորդ պարբերությունում նշվածների:

Առաքվող ապրանքը ներառում է`

ա/ տնտեսավարող սուբյեկտի կողմից այլ տնտեսավարող սուբյեկտներին իրացնելու համար նախատեսված ապրանքը (այդ թվում` կոմիսիոն վաճառքի ձևով և այլն).

բ/ իրացման համար չնախատեսված ապրանքների (պատրաստի արտադրանքի), շարժական (նյութական) գույք հանդիսացող հիմնական միջոցների տրամադրումը (օտարումը, այդ թվում` անհատույց):

Առաքվող ապրանք է համարվում նաև առևտրական կետից տնտեսավարող սուբյեկտներին իրացվող (վաճառվող, տրամադրվող) ապրանքը:

Տեղափոխվող ապրանքը ներառում է տնտեսական տեղաշարժերի ենթարկվող (պատրաստի արտադրանքի` պահեստից կամ այլ վայրերից ֆիրմային խանութ, պահեստից վաճառքի կետ կամ այլ վայր (պահեստ և այլն) տեղափոխվող) ապրանքը (պատրաստի արտադրանքը), ինչպես նաև մաքսատուն կամ մաքսային կետ տեղափոխվող կամ ի պահ հանձնվող ապրանքը:

(5-րդ կետը փոփ. 14.10.04 թիվ 1427-Ն, 30.12.10 թիվ 1770-Ն որոշումներ)

6. Ապրանքների առաքումն իրականացվում է սահմանված կարգով լրացվող սկզբնական հաշվարկային փաստաթղթերի (ապրանքատրանսպորտային բեռնագիր, պահեստի ելքի անդորրագիր, հաշիվ-ապրանքագիր և այլն (այսուհետև` հաշիվ-ապրանքագիր) հիման վրա:

Դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը հաշվառվում և պահվում են տնտեսավարող սուբյեկտների մոտ` հաշվապահական հաշվառման գործող կարգին համապատասխան:

Առաքված ապրանքները վերադարձնելու դեպքում կատարվում է ձևակերպում և գրանցում` հաշվապահական հաշվառման գործող կարգին համապատասխան:

7. Ապրանքների առաքման դեպքում առաքումների գրանցման գրքում ապրանքի բացթողման համար պատասխանատու համապատասխան անձի կողմից գրանցումներ կատարվում են նախապես` մինչև տնտեսավարող սուբյեկտի տարածքից ապրանքի դուրսբերումը (տեղափոխման սկիզբը) յուրաքանչյուր հաշիվ-ապրանքագրի համար առանձին-առանձին` ըստ առաքման կամ տեղափոխման համար հաշիվ-ապրանքագրերի լրացման հաջորդականության` գրանցման հերթական համարներով:

i

8. Առաքումների գրանցման գրքում առաքումն իրականացնող տնտեսավարող սուբյեկտի կողմից հերթական համարով գրանցվում է առաքվող ապրանքատեսակի խոշորացված խմբի անվանումը (օրինակ` սննդամթերք, շինանյութ և այլն), հաշիվ-ապրանքագրի տվյալները, տվյալ տարածքից տեղափոխման ձևը (տրանսպորտային միջոցի տեսակը, մակնիշը, պետհամարանիշը (համարը) կամ նշում առձեռն (առանց տրանսպորտային միջոցի) տեղափոխման մասին և ապրանքի հասցեագրման (տեղափոխման) վայրը:

Գրանցման գրքում սխալ թույլ տալու դեպքում տողի վրա գրիչով գիծ է քաշվում այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը և անմիջապես հաջորդ տողում (սխալ գրառումից հետո գրքում տողեր լրացված լինելու դեպքում` վերջին գրառման տողից հետո) կատարվում ճիշտ գրառումը: Ջնջված տողի կողքին կատարվում է համապատասխան նշագրում սխալ գրառման մասին, նշելով սխալի ուղղման, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ճիշտ գրառման տողի համարը` հաստատելով գրառում կատարողի ստորագրությամբ:

(8-րդ կետը փոփ. 30.12.10 թիվ 1770-Ն որոշում)

9. Առաքումների գրանցման գրքում գրանցում կատարելուց հետո գնորդին (ստացողին) տրվող հաշիվ-ապրանքագրի վերևի աջ անկյունում կատարվում է «Առաքողի գրանցման գրքի թիվ ________» գրառումը և գրառման մեջ համարի համար նախատեսված մասում լրացվում է առաքողի առաքումների գրանցման գրքի էջի` տվյալ հաշվարկային փաստաթղթի գրանցման տողի հերթական համարը` ըստ 1-ին սյունակի:

10. Առաքումների գրանցման գիրքը տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են աշխատանքի (առաքումների իրականացման) ընթացքում պահել ապրանքի անմիջական առաքման (բացթողման) կետում (շինությունում, վայրում):

 

III. ՏԵՂԱՓՈԽՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

i

11. Ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող` տեղափոխվող ապրանքների հետ պետք է լինեն համապատասխան հաշիվ-ապրանքագրեր, որոնք պետք է լրացված լինեն սույն կարգի 9-րդ կետին համապատասխան, իսկ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար (եթե ապրանքը գտնվում է մաքսազերծման վայրերից դեպի առաջին նշանակման կետ ճանապարհին)` մաքսային համապատասխան փաստաթղթեր (փոխադրման ամփոփագիր և (կամ) մաքսային հայտարարագիր):

(11-րդ կետը փոփ. 14.10.04 թիվ 1427-Ն որոշում)

12. Ապրանքներ տեղափոխելիս ապրանքներ տեղափոխողի (առաքող, գնորդ (ստացող) կամ տրանսպորտային կազմակերպություն) մոտ առկա հաշիվ-ապրանքագրում տեղափոխման ձևի և վայրի մասին կատարված նշումը պետք է համընկնի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող առաքող սուբյեկտի առաքումների գրանցման գրքի համապատասխան տողի 6-րդ սյունակում կատարված նշման հետ:

 

IV. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

13. Սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

14. Առաքվող ապրանքների գրանցումը ներառում է`

i

ա) առաքումների գրանցման գրքի` ապրանքների գրանցման էջի 1-4-րդ և 8-րդ սյունակների լրացումը (համապատասխան առաքման ըստ էության գրանցումը).

բ) սույն կարգի 3-րդ կետի և 6-րդ կետի առաջին պարբերությամբ նախատեսված պահանջի կատարումը.

գ) սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված պահանջների կատարումը:

(14-րդ կետը փոփ. 14.10.04 թիվ 1427-Ն որոշում)

15. Տեղափոխվող ապրանքների գրանցումը ներառում է`

i

ա) առաքող տնտեսավարող սուբյեկտի համար` առաքումների գրանցման գրքի 1-3-րդ, 5-7-րդ սյունակների լրացումը (տեղափոխման համար հանձնված ապրանքների ըստ էության գրանցումը).

բ) տեղափոխող տրանսպորտային կազմակերպության (անհատապես վճարովի բեռնափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատիրոջ) համար` սույն կարգի 11-րդ կետով նախատեսված պահանջի կատարումը:

(15-րդ կետը փոփ. 14.10.04 թիվ 1427-Ն որոշում)

i

16. Հարկային մարմինը սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` Հայաստանի Հանրապետությունում ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

(16-րդ կետը փոփ. 14.10.04 թիվ 1427-Ն որոշում)

i

17. Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների կողմից սույն կարգի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը կատարում է ճշգրտումներ (գրանցումներ) առաքումների գրանցման գրքերում և հաշվառմանը վերաբերող այլ փաստաթղթերում:

(17-րդ կետը փոփ. 14.10.04 թիվ 1427-Ն որոշում)

 

ՁԵՎ

ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ ԷՋ

 

.______________.

| Էջ թիվ       |

.______________.

.________________________________________________________________________.

|Թիվ| Ապրանքա- |Հաշիվ-  |Ընդհանուր|Առաքման   |Տեղափոխ-|Ապրանքն   |Գնորդի |

|թիվ| տեսակի   |-ապրան- |գումարը` |(ապրանքը  |ման ձևը |ուղեկցո-  |(ստացո-|

|   | խմբի     |քագրի   |ներառյալ |բաց թող-  |և  վայրը|ղի (ստա-  |ղի)    |

|   | անվանումը|համարը, |ավելացված|նելու,    |(հասցեն)|ցողի)     |անվա-  |

|   |          |ամսաթիվը|արժեքի   |տեղափոխե- |        |անունը,   |նումը  |

|   |          |        |հարկը    |լու սկզբի)|        |ազգանունը,|և      |

|   |          |        |(դրամով) |օրը, ժամը |        |լիազորագրի|ՀՎՀՀ-ն |

|   |          |        |         |          |        |համարը    |       |

|   |          |        |         |          |        |(անձնագրի |       |

|   |          |        |         |          |        |տվյալները)|       |

|___|__________|________|_________|__________|________|__________|_______|

| 1 |   2      |   3    |   4     |   5      |  6     |   7      |  8    |

|___|__________|________|_________|__________|________|__________|_______|

|___|__________|________|_________|__________|________|__________|_______|

|___|__________|________|_________|__________|________|__________|_______|

|___|__________|________|_________|__________|________|__________|_______|

|___|__________|________|_________|__________|________|__________|_______|

|___|__________|________|_________|__________|________|__________|_______|

|___|__________|________|_________|__________|________|__________|_______|

.________________________________________________________________________.

 

Ձև

 

ՀՀ ԿԱ ՀՊԾ _______________________ տեսչության պետ

 

__________________________________

                                          (անունը, հայրանունը, ազգանունը)

 

ՀԱՅՏ

ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳԻՐՔ ԿՆՔԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՐԱԿԱԼԵԼՈՒ

 

Խնդրում եմ ___________________________________________________________

(ՍՊԸ-ին, ԲԲԸ-ին, ՓԲԸ-ին) (ընդգծել, այլ

__________________________________________________________________________

                  կազմակերպաիրավական տեսակի դեպքում` լրացնել)

__________________________________________________________________________

                                (հասցեն)

հասցեով կնքել և համարակալել առաքումների գրանցման գիրքը:

Նշված հասցեով նախկինում առաքումների գրանցման գիրք ստացել եմ, չեմ ստացել (ընդգծել, ստացած լինելու դեպքում ներկայացնել լրացված-ավարտված գիրքը):

Կից` ներկայացնում եմ նշված հասցեի առկայությունը հիմնավորող իրավասու պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված տեղեկանքը:

 

Կազմակերպության ղեկավար

    (անհատ ձեռնարկատեր)                _________________________________

                                                (ստորագրությունը)

                                       _________________________________

                                        (անունը, հայրանունը, ազգանունը)

 

____ ______________ 200 թ.

 

Կ.Տ.

 

(ձևը լրաց. 14.10.04 թիվ 1427-Ն որոշում)

 

@H

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.07.1997
N 314
Որոշում