Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 25-Ն ...

 

 

040.1151.150805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հուլիսի 2005 թվականի N 1151-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 25-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի «Ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 25-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

որոշման 1-ին կետով հաստատված ոստիկանության ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի հուլիսի 28-ի

N 1151-Ն որոշման

 

«Հավելված

ՀՀ կառավարության

2003 թվականի հունվարի 16-ի

N 25-Ն որոշման

 

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատության (այսուհետ` ուսումնական հաստատություն) ամբիոնների (կրթաճյուղերի) պրոֆեսորադասախոսական անձնակազմին ներկայացվող պահանջները:

2. ՈՒսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական անձնակազմն ընդգրկում է հետևյալ պաշտոնները` ուսումնական ասիստենտ, դասախոս, ավագ դասախոս, դոցենտ, պրոֆեսոր:

3. ՈՒսումնական հաստատության ամբիոնների (կրթաճյուղերի) պրոֆեսորադասախոսական անձնակազմի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, ով համապատասխանում է հետևյալ պահանջներից որևէ մեկին`

ա) ուսումնական ասիստենտի պաշտոնի համար`

ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ` բակալավրի որակավորումից), բավարարում է ոստիկանության ծառայողի` ուսումնական ասիստենտի պաշտոնին նշանակվելու «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պայմանները.

բ) դասախոսի պաշտոնի համար`

ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ` բակալավրի որակավորումից) և առնվազն 2 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,

համապատասխան մասնագիտության գծով ավարտել է ասպիրանտուրան կամ հայցորդի կարգավիճակով հանձնել է որակավորման քննություններ,

ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ` բակալավրի որակավորման), բավարարում է ոստիկանության ծառայողի` դասախոսի պաշտոնին նշանակվելու «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պայմանները.

գ) ավագ դասախոսի պաշտոնի համար`

ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն մեկ տարվա ուսումնամեթոդական աշխատանքի ստաժ,

ուսումնական հաստատությունում առնվազն 3 տարի աշխատել է որպես դասախոս և ունի գիտամեթոդական կամ ուսումնամեթոդական աշխատանքներ,

ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ` բակալավրի որակավորման), բավարարում է ոստիկանության ծառայողի` ավագ դասախոսի պաշտոնին նշանակվելու «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պայմանները.

դ) դոցենտի պաշտոնի համար`

ունի համապատասխան մասնագիտության գծով գիտական աստիճան և առնվազն 4 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,

ուսումնական հաստատությունում առնվազն երեք տարի աշխատել է որպես ավագ դասախոս և ունի գիտամեթոդական կամ ուսումնամեթոդական աշխատանքներ,

ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ` բակալավրի որակավորման), բավարարում է ոստիկանության ծառայողի` դոցենտի պաշտոնին նշանակվելու «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պայմանները.

ե) պրոֆեսորի պաշտոնի համար`

ունի դոկտորի գիտական աստիճան և առնվազն 4 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ,

ունի գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և առնվազն 6 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ստաժ, որից առնվազն 4 տարին` դոցենտի պաշտոնում,

ունի բարձրագույն մասնագիտական կրթություն (բացառությամբ` բակալավրի որակավորման), բավարարում է ոստիկանության ծառայողի` պրոֆեսորի պաշտոնին նշանակվելու «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պայմանները:

4. Ոստիկանության ուսումնական հաստատության գիտխորհուրդը կարող է հիմնել ու վաստակաշատ պրոֆեսորներին սահմանված կարգով շնորհել պատվավոր պրոֆեսորի տիտղոս` ներդրած գիտամանկավարժական ավանդի և ոստիկանության ուսումնական հաստատությանը մատուցած բացառիկ ծառայությունների համար: Պատվավոր պրոֆեսորի տիտղոսը կարող է շնորհվել ուսումնական հաստատությունում գիտական գործունեություն իրականացնող ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա պետությունների գիտնականներին:

5. Ոստիկանությունում վարչական աշխատանքի անցած ուսումնական ասիստենտները, դասախոսները, ավագ դասախոսները, դոցենտները, պրոֆեսորները համատեղության կարգով կարող են մինչև 0.5 դրույքով պահպանել իրենց պաշտոնը և նույն դրույքի սահմաններում մասնակցել պրոֆեսորադասախոսական պաշտոնների նշանակման և առաջխաղացման գործընթացին` համաձայն սույն կարգի: Լիազորությունների ավարտից հետո նրանք ուսումնական հաստատությունում ապահովվում են իրենց գիտամանկավարժական համապատասխան պաշտոնով»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.07.2005
N 1151-Ն
Որոշում