Սեղմել Esc փակելու համար:
{11.10.2010 - 30.11.2018} ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{11.10.2010 - 30.11.2018} ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐ ...

08.06.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.10.2010  -ից մինչեւ   30.11.2018  -ը:     անցնել վերջին խմբագրությանը
 

 

102.0045.120905

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «12»         09           2005 Թ.

                                      ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10205364

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

8 սեպտեմբերի 2005 թվականի թիվ ՔՀ-45-Ն

 

i

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Քրեակատարողական ծառայողի վկայականի ձևը և տրամադրելու կարգը» (հավելվածներ 1, 1/1 և 1/2) կցվում են:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարի

2005 թվականի սեպտեմբերի 8-ի

թիվ ՔՀ-45-Ն հրամանով

 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողի (այսուհետ` քրեակատարողական ծառայող) վկայականի ձևը և տրամադրելու կարգը:

2. Քրեակատարողական ծառայողի վկայականը (այսուհետ` վկայական) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության գործառույթներ իրականացնող միասնական համակարգում ծառայության մեջ գտնվելը, զբաղեցրած պաշտոնը, շնորհված կոչումը, ինչպես նաև քրեակատարողական ծառայողին հաշվեցուցակային զենք պահելու և կրելու թույլտվությունը հավաստող 6,5 x 20 սմ չափեր ունեցող պաշտոնական փաստաթուղթ է:

3. Քրեակատարողական ծառայողը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, կարող է ներկայացնել վկայականը իր լիազորությունները հավաստելու և անձը հաստատելու համար:

4. Առանց համապատասխան ձևակերպման, ջնջումներով և ուղղումներով վկայականը համարվում է անվավեր:

 

ԳԼՈՒԽ 2. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎԸ

 

5. Վկայականի կազմը պատրաստվում է բաց կարմիր գույնի կաշվից կամ կաշվին փոխարինող նյութից:

6. Վկայականի կազմի աջ կողմի արտաքին միջնամասում ոսկեգույնով պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, իսկ զինանշանից ներքև` ոսկեգույն հայերեն մեծատառերով, երեք տողով տպագրվում են` «Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարություն» բառերը (հավելված 1/1):

7. Վկայականի կազմի ձախ կողմի արտաքին միջնամասում ոսկեգույն ռուսերեն մեծատառերով, երեք տողով, տպագրվում են` «Ռեսպուբլիկա Արմենիա մինիստերստվօ յուստիցիի» բառերը (հավելված 1/1):

8. Վկայականի ներսի աջ և ձախ կողմերում փակցվում են բաց վարդագույն ցանցկեն մեկական ներդիր: Վկայականի ներդիրների հետին պլանում պատկերվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը` 5 սմ բարձրությամբ (հավելված 1/2):

9. Վկայականի ձախ ներդիրի (հավելված 1/2) վերին միջնամասում հայերեն մեծատառերով երեք տողով տպագրվում են «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն քրեակատարողական ծառայություն» բառերը, որոնք ձախ ներդիրի մնացած մասից անջատվում են հորիզոնական գծով: Հորիզոնական գծից ներքև հայերեն մեծատառերով տպագրվում է «վկայական N ...» բառերը` բազմակետի փոխարեն լրացնելով տվյալ վկայականի հերթական համարը:

Վկայականի ձախ ներդիրի ներքևի ձախ եզրային մասում, հորիզոնական գծի եզրին կից փակցվում է քրեակատարողական ծառայողի 3,5 x 4,5 սմ չափերի գունավոր դիմահայաց լուսանկարը` համազգեստով, պարզորոշ երևացող ուսադիրներով:

Քրեակատարողական ծառայողի լուսանկարի համար նախատեսված հատվածից աջ տպագրվում են քրեակատարողական ծառայողի անունը, հայրանունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը և կոչումը:

Ձախ ներդիրի ստորին մասում` լուսանկարի համար նախատեսված հատվածից աջ տպագրվում են «Հաշվեցուցակային զենք կրելու իրավունքով» բառերը, եթե տվյալ քրեակատարողական ծառայողն օգտվում է նման իրավունքից: Այնուհետ, առանձին տողով տպագրվում են «ՈՒժի մեջ է մինչև ...» բառերը` բազմակետի փոխարեն լրացնելով համապատասխան ամսաթիվը և տարեթիվը: Այդ տողից ներքև հայերեն մեծատառերով տպագրվում է «նախարար`» բառը, որի կողքին դրվում է նախարարի ստորագրությունը, կամ համապատասխանաբար` վկայականը ստորագրելու իրավասություն ունեցող համապատասխան պաշտոնատար անձի պաշտոնը և ստորագրությունը:

10. Վկայականի աջ ներդիրը տպագրվում է ռուսերեն և հանդիսանում է ձախ ներդիրի բառացի թարգմանությունը (հավելված 1/2): Վկայականի աջ ներդիրի վրա լուսանկար չի փակցվում:

11. Վկայականի ներդիրները կնքվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան կնիքով: Ձախ ներդիրը կնքվում է այնպես, որ դրա մի մասը լինի լուսանկարի ստորին մասում, իսկ մյուս մասը` ներդիրի վրա:

12. Վկայականը տրամադրվում է մինչև հինգ տարի ժամկետով:

13. Վկայականի ներդիրները կարող են պատվել թափանցիկ շերտով:

 

ԳԼՈՒԽ 3. ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

i

14. Վկայական տրամադրվում է պաշտոնի նշանակման, փոխադրման, կոչման շնորհման, պաշտոնի կամ կոչման իջեցման, ինչպես նաև վկայականի վավերականության ժամկետը լրանալու կապակցությամբ: Նշված դեպքերում ծառայողները հնգօրյա ժամկետում քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կամ քրեակատարողական հիմնարկի անձնակազմի կառավարման աշխատանքներ իրականացնող կառուցվածքային ստորաբաժանում (այսուհետ` ստորաբաժանում) կամ քրեակատարողական հիմնարկի անձնակազմի կառավարման աշխատանքներ կատարող աշխատողինեն ներկայացնում դիմահայաց, գունավոր և երկու համապատասխան լուսանկար:

Նոր վկայական տրամադրվում է լուսանկարը հանձնելուց հետո` տասնօրյա ժամկետում: Նոր վկայական տրամադրվում է նախկին վկայականը հանձնելուց հետո:

(14-րդ կետը փոփ. 09.09.10 թիվ 181-Ն հրաման)

i

15. Վկայականը տրամադրում է, ինչպես նաև վկայականի ձևաթղթերը պատրաստելու հետ կապված աշխատանքներն իրականացնում է ստորաբաժանումը:

(15-րդ կետը փոփ. 09.09.10 թիվ 181-Ն հրաման)

16. Վկայականը կարող է փոխարինվել նոր վկայականով, եթե դրանում պարունակվող տեղեկությունները փոփոխվել են, կատարված գրառումներում հայտնաբերվել են անճշտություններ կամ այն որևէ այլ պատճառով դարձել է օգտագործման համար ոչ պիտանի:

i

17. Վկայականը փոխարինելու համար ստորաբաժանում են ներկայացվում փոխարինման ենթակա վկայականը և երկու համապատասխան լուսանկար:

Եթե փոխարինման համար հիմք է հանդիսացել վկայականում որևէ տեղեկության փոփոխումը կամ գրառումներում անճշտությունների հայտնաբերումը, ապա ներկայացվում են նաև համապատասխան փոփոխությունները և անճշտությունները հաստատող փաստաթղթեր:

(17-րդ կետը փոփ. 09.09.10 թիվ 181-Ն հրաման)

i

18. Վկայականը կորցնելու դեպքում քրեակատարողական ծառայողն այդ մասին անհապաղ տեղեկացնում է ստորաբաժանում` դրա վերաբերյալ տալով գրավոր բացատրություն: Անուշադրության կամ անփութության հետևանքով վկայականը կորցնելու դեպքում քրեակատարողական ծառայողը ենթակա է կարգապահական պատասխանատվության:

Կորած վկայականի փոխարեն քրեակատարողական ծառայողին նոր վկայական տրամադրվում է վկայականի կորցնելու հանգամանքները պարզելուց հետո` մեկամսյա ժամկետում:

Նոր վկայական տրամադրելու դեպքում կորած վկայականը ճանաչվում է անվավեր:

(18-րդ կետը փոփ. 09.09.10 թիվ 181-Ն, 16.11.2018 թիվ 578-Ն հրամաններ)

 

Հավելված 1/1

._________________________________________________________________.

|                                   |  [ՀՀ զինանշանի պատկերը]     |

|                                   |                             |

|       ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻԱ         |ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ    |

|           ՄԻՆԻՍՏԵՐՍՏՎՕ            |     ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ         |

|            ՅՈՒՍՏԻՑԻԻ              |     ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ          |

|                                   |                             |

|                                   |                             |

._________________________________________________________________.

Հավելված 1/2

i

._________________________________________________________________.

|   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ       |     ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ ԱՐՄԵՆԻԱ     |

| ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ    |   ՄԻՆԻՍՏԵՐՍՏՎՕ ՅՈՒՍՏԻՑԻԻ    |

|   ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ    |ՈՒԳՕԼՕՎՆՕ-ԻՍՊՕԼՆԻՏԵԼՆԱՅԱ     |

| -------------------------------   |        ՍԼՈՒԺԲԱ              |

|                 Վկայական N ..     | --------------------------- |

|               ԱՆՈՒՆ ՀԱՅՐԱՆՈՒՆ     |    ՈՒԴՕՍՏՕՎԵՐԵՆԻԵ N ...     |

|                  ԱԶԳԱՆՈՒՆ         |      ՖԱՄԻԼԻԱ ԻՄՅԱ           |

|                                   |       ՕՏՉԵՍՏՎՕ              |

|                   ՊԱՇՏՈՆ          |      ԴՕԼԺՆՕՍՏ               |

|                ------------       |     ----------              |

|                   ԿՈՉՈՒՄ          |      ԶՎԱՆԻԵ                 |

|ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ|Ս ՊՐԱՎՕՄ ՆՕՇԵՆԻԱ ՏԱԲԵԼՆՕԳՕ   |

|       ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄԻՆՉԵՎ .......   |ՕՐՈՒԺԻԱ                      |

|       ՆԱԽԱՐԱՐ                     |ԴԵՅՍՏՎԻՏԵԼՆՕ ԴՕ ........     |

|                                   |ՄԻՆԻՍՏՐ                      |

._________________________________________________________________.

(1/2-րդ հավելվածը փոփ. 09.09.10 թիվ 181-Ն հրաման)

 

 

pin
Արդարադատության նախարարություն
08.09.2005
N ՔՀ-45-Ն
Հրաման