Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 202 ...

 

 

040.1976.261105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«26» նոյեմբերի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հոկտեմբերի 2005 թվականի N 1976-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 2023-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Երևանի Մյասնիկյանի հրապարակի վրա գտնվող անավարտ շինարարության օբյեկտի մասին» N 2023-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

ա) որոշման 4-րդ կետի «գ» ենթակետում «հասարակական կառուցապատման նշանակության» բառերը փոխարինել «բնակելի և հասարակական նշանակության կառույցներով, իսկ տարածքի հետին պլանում առանձնատնային տիպի բնակելի շենքերով կառուցապատման նշանակության» բառերով.

i

բ) որոշման 4-րդ կետի «գ» ենթակետում, 4.1-ին և 8.2-րդ կետերում «Աթենքի փողոցին» բառերը փոխարինել «Ծիծեռնակաբերդի խճուղուն» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 18-ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանն առանց մրցույթի, վարձակալությամբ հողամաս տրամադրելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի N 153-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» N 347-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում «հասարակական նշանակության կառուցապատման» բառերը փոխարինել «բնակելի և հասարակական նշանակության, փողոցին հարող տարածքը` հասարակական նշանակության կառույցներով, իսկ տարածքի հետին պլանում առանձնատնային տիպի բնակելի շենքերով կառուցապատման», իսկ «Աթենքի փողոցին» բառերը` «Ծիծեռնակաբերդի խճուղուն» բառերով.

բ) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «գ» և «դ» ենթակետերով.

«գ) երկամսյա ժամկետում մշակել Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղու ձախակողմյան հատվածում` տրամադրված հողամասերի կառուցապատման սխեման ու ճարտարապետահատակագծային առաջադրանքների համար հիմք հանդիսացող նախագծման և շինարարության պարտադիր պայմաններն ու սահմանափակումները.

դ) Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող` Երևանի ֆուտբոլի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մականախաղի և նետաձիգների մանկապատանեկան դպրոցի զբաղեցրած հողամասից սկսած մինչև Լենինգրադյան փողոցի հետ հատվելը` Ծիծեռնակաբերդի խճուղու աջակողմյան եզրագծով տրամադրված հողամասերն օգտագործել բարեկարգման և կանաչապատման նպատակով, այդ թվում` հատվածի սկզբից մինչև Մեծ եղեռնի հուշահամալիր տանող ճանապարհի հետ հատման մասը` նաև սպորտային նշանակության հարթային կառույցներ իրականացնելու համար»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.10.2005
N 1976-Ն
Որոշում