Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՆՉԵՎ 180 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
ՄԻՆՉԵՎ 180 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱ ...

040.1929.241105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«24» նոյեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

3 նոյեմբերի 2005 թվականի N 1929-Ն

i

ՄԻՆՉԵՎ 180 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԴՐԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման դեպքում նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների վերադարձման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 22.01.09 թիվ 78-Ն որոշում)

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

Հավելված

ՀՀ կառավարության

2005 թվականի նոյեմբերի 3-ի

N 1929-Ն որոշման

ԿԱՐԳ

ՄԻՆՉԵՎ 180 ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ «ՆԵՐՄՈՒԾՈՒՄ` ԱԶԱՏ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԴՐԱՆՑ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում են մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների` Հայաստանի Հանրապետության տարածքից «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանման դեպքում նախկինում դրանց ներմուծման համար գանձված մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի, բնապահպանական և ճանապարհային վճարների) վերադարձման կարգն ու ժամկետները:

2. Սույն կարգի իմաստով «վերադարձ» է համարվում վերադարձման ենթակա գումարները կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր կամ ֆիզիկական անձ հանդիսացող մաքսային վճար վճարողի մաքսային կամ հարկային վճարների գծով առկա պարտավորությունների հաշվին հաշվանցելը և (կամ) մաքսային վճար վճարողի բանկային հաշվին փոխանցելը և (կամ) բանկային համակարգի միջոցով կանխիկ տրամադրելը:

3. Սույն կարգով սահմանված վերադարձման ենթակա գումարները վերադարձվում են մաքսային վճարների վերադարձման մասին «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով լրացված մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմին (մաքսատուն, մաքսային կետ) ներկայացված դիմումի` համաձայն N 1 ձևի, հիման վրա` դիմումն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 05.04.12 թիվ 404-Ն որոշում)

i

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 05.04.12 թիվ 404-Ն որոշում)

i

6. «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմինը, դիմումի հիման վրա, դիմումն ստանալու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ապրանքների ներմուծմանը և վերաարտահանմանը վերաբերվող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեում առկա փաստաթղթերը, կազմում դրանք և վերադաս մաքսային մարմին է ներկայացնում նախկինում վճարված մաքսային վճարների գումարները Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերադարձնելու մասին եզրակացությունները` համաձայն NN 2, 3 և 4 ձևերի, և սույն կարգի 3-րդ կետում նշված դիմումը: Ընդ որում, «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմինը կազմում և վերադաս մաքսային մարմին է ներկայացնում`

ա) մաքսային վճարների գծով պարտավորությունների առկայության դեպքում` եզրակացություն (N 2 ձև).

բ) մաքսային վճարների գծով պարտավորությունների բացակայության կամ պարտավորությունների մարման արդյունքում դրական տարբերության առաջացման դեպքում` դիմումում նշված` հարկային մարմինների միջոցով պետական բյուջե հավաքագրվող, հարկային և այլ պարտավորությունների մարմանն ուղղվելու դեպքում` եզրակացություն (N 3 ձև).

գ) մաքսային վճարների գծով պարտավորությունների բացակայության և մաքսային ու հարկային վճարների գծով պարտավորությունների մարման արդյունքում առաջացած դրական տարբերությունը վերադարձնելու դեպքում` եզրակացություն (N 4 ձև):

(6-րդ կետը փոփ. 05.04.12 թիվ 404-Ն որոշում)

i

7. Վերադաս մաքսային մարմինը «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմնից սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում ուսումնասիրում և հաշվառում է փաստաթղթերը, որից հետո մաքսային վճարների վերադարձը մերժելու հիմքերի բացակայության դեպքում`

ա) «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմնի կողմից եզրակացություն (N 2 ձև) ներկայացնելու դեպքում` համապատասխան մաքսային մարմնին թույլատրում է կատարել հաշվանցումներ.

բ) «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմնի կողմից եզրակացություններ (NN 3 և (կամ) 4 ձևեր) ներկայացվելու դեպքում` եզրակացությունը, իսկ մեկից ավելի եզրակացությունների դեպքում` եզրակացությունների վերաբերյալ ամփոփ տեղեկանքն ուղարկում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:

(7-րդ կետը փոփ. 05.04.12 թիվ 404-Ն որոշում)

8. Վերադաս մաքսային մարմինը մաքսային վճարների վերադարձը մերժելու հիմքերի առկայության դեպքում` 3-օրյա ժամկետում սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը վերադարձնում է մաքսատուն կամ մաքսային կետ` անհրաժեշտ հիմնավորումներ ներկայացնելու համար:

i

9. Մաքսային վճարների վերադարձը մերժվում է, եթե դիմումով պահանջված գումարը Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի համաձայն ենթակա չէ վերադարձման:

(9-րդ կետը փոփ. 05.04.12 թիվ 404-Ն որոշում)

10. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, ստանալով եզրակացությունները (N 2 և (կամ) N 3 ձևեր) կամ կատարված հաշվանցումների կամ վերադարձների մասին ամփոփ տեղեկանքները (N 5 և (կամ) N 6 ձևեր), սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետում գումարների վերադարձն իրականացնելու համար`

1) կատարում է հաշվանցում N 3 ձևի եզրակացությանը համապատասխան և (կամ)`

2) կատարում է փոխանցում` N 4 ձևի եզրակացությանը համապատասխան:

(10-րդ կետը փոփ. 05.04.12 թիվ 404-Ն որոշում)

i

11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը սույն կարգի 10-րդ կետով սահմանված կարգով հաշվանցումներ և (կամ) փոխանցում կատարելուց հետո 5-օրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է վերադաս մաքսային մարմնին և հարկային մարմնին:

(11-րդ կետը փոփ. 05.04.12 թիվ 404-Ն որոշում)

12. Վերադաս մաքսային մարմինը և հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից գրավոր տեղեկացվելուց հետո համապատասխան բյուջետային հաշվի քաղվածքների հիման վրա հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում (վճարումների հաշվառման քարտում) ոչ ուշ, քան քաղվածքը կամ դրան փոխարինող այլ փաստաթուղթ ստանալուն հաջորդող աշխատանքային օրը կատարում են համապատասխան վերջնական ձևակերպումներ և կատարված հաշվանցման մասին գրավոր տեղեկացնում են դիմողին:

(12-րդ կետը փոփ. 05.04.12 թիվ 404-Ն որոշում)

13. Սույն կարգի 7-րդ կետի «ա» ենթակետով սահմանված դեպքում «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով մաքսային հայտարարագիրն ընդունած մաքսային մարմինը համապատասխան հաշվանցումներ կատարելուց հետո կատարված հաշվանցման մասին գրավոր տեղեկացնում է դիմողին և վերադաս մաքսային մարմնին:

14. (14-րդ կետն ուժը կորցրել է 05.04.12 թիվ 404-Ն որոշում)

i

Ձև N 1

i

_____________________________ մաքսատուն (մաքսային կետ)

(մաքսատան (մաքսային կետի) անվանումը)

ԴԻՄՈՒՄ

«ՎԵՐԱԱՐՏԱՀԱՆՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ԱՐՏԱՀԱՆՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

.______________________________________________________________________.

|1. Իրավաբանական անձի անվանումը կամ ֆիզիկական|                         |

|անձի անունը, ազգանունը                      |                         |

|____________________________________________|_________________________|

|2. Գտնվելու վայրը (ֆիզիկական անձի բնակության|                         |

|վայրը)                                      |                         |

|____________________________________________|_________________________|

|3. Հարկ վճարողի հաշվառման համարը            |  |  |   |   |  |  |  |  |

|____________________________________________|_____________|__|________|

|4. Ֆիզիկական անձի սոցիալական քարտի համարը   | | |  | | |  |  | |  | | |

.______________________________________________________________________.

5. Խնդրում եմ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վերադարձնել մինչև 180 օրվա ընթացքում «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների վերաարտահանման հետևյալ գործարքների մասով օրենքով սահմանված մաքսային վճարները` հետևյալ գումարներով`

.________________________________________________________.

|«Ներմուծում ազատ    |»Վերաարտահանում»    |Վերադարձման   |

|շրջանառության համար»|մաքսային ռեժիմով    |ենթակա գումարը|

|մաքսային ռեժիմով    |արտահանված          |(դրամ)        |

|ներմուծված          |ապրանքների մաքսային |              |

|ապրանքների մաքսային |հայտարարագրի        |              |

|հայտարարագրի        |                    |              |

|____________________|____________________|              |

|համարը  |ամիսը,     |համարը  |օրը, ամիսը,|              |

|        |ամսաթիվը   |        |ամսաթիվը   |              |

|________|___________|________|___________|______________|

|        |           |        |           |              |

|________|___________|________|___________|______________|

|        |           |        |           |              |

|________|___________|________|___________|______________|

|Ընդամենը|           |        |           |              |

.________________________________________________________.

6. Խնդրում եմ վերադարձման ենթակա գումարի հաշվին`

.__________________________________________________________________.

|1) մարել մաքսային վճարների մասով հետևյալ  պարտավորությունները     |

|__________________________________________________________________|

|մաքսային պարտավորության անվանումը        |  մարման ենթակա գումարը |

|                                         |        (դրամ)          |

|_________________________________________|________________________|

|                                         |                        |

|_________________________________________|________________________|

|                                         |                        |

|_________________________________________|________________________|

|Ընդամենը                                 |                        |

|__________________________________________________________________|

|2) ուղղել հարկային մարմնի կողմից հաշվառվող հետևյալ                |

|պարտավորությունների հաշվանցմանը                                   |

|__________________________________________________________________|

|հարկային կամ պարտադիր այլ վճարների մասով |մարման ենթակա գումարը   |

|պարտավորության անվանումը                 |(դրամ)                  |

|_________________________________________|________________________|

|                                         |                        |

|_________________________________________|________________________|

|                                         |                        |

|_________________________________________|________________________|

|Ընդամենը                                 |                        |

|__________________________________________________________________|

|3) վերադարձնել հետևյալ  բանկային հաշվին`                          |

|__________________________________________________________________|

| բանկի անվանումը |բանկային հաշվի համարը  |    գումարը (դրամ)      |

|_________________|_______________________|________________________|

|                 |                       |                        |

|_________________|_______________________|________________________|

|                 |                       |                        |

|_________________________________________|________________________|

|Ընդամենը                                 |                        |

.__________________________________________________________________.

7. Տեղեկացնում եմ, որ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան «Վերաարտահանման» գործարքների մասով ԱԱՀ-ի հաշվարկով կատարվել է հաշվանցվող ԱԱՀ-ի գումարների պակասեցում:

__________ _______________________________ 20 թ.

(դիմումը ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը)

Կազմակերպության տնօրեն

    (ֆիզիկական անձ)             _________________________________________

                                   (ստորագրությունը, անունը, ազգանունը)

    Հաշվապահ                    _________________________________________

                                   (ստորագրությունը, անունը, ազգանունը)

(1-ին ձևը փոփ. 05.04.12 թիվ 404-Ն որոշում)

Ձև N 2

_____________________________ մաքսատուն (մաքսային կետ)

(մաքսատան (մաքսային կետի) անվանումը)

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N..................

ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մաքսային վճար վճարողի ___ ______________ 20______ թ. դիմումի համաձայն

    _______________________________________    ՀՎՀՀ-ն կամ սոցիալական քարտի

                                                        համարը

    (կազմակերպության անվանումը կամ անհատ       ._________________________.

ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը,   |                         |

    ազգանունը)                                 ._________________________.

_____ _____ ___________________ 20 թ. դրությամբ առկա

________________________________________________________________ դրամ

(մաքսային վճարների գումարը` թվերով և տառերով)

ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի

______________________________ հաշվից:

(հաշվի համարը)

Վերադարձման ենթակա գումարը մաքսային մարմիններում հաշվառված պարտավորությունների հաշվին ենթակա է հաշվանցման`

.___________________________________________________________________.

|Հարկի կամ այլ պարտադիր|Հայաստանի              |Ամբողջ գումարը      |

|վճարի անվանումը       |Հանրապետության պետական |(ներառյալ հաշվարկված|

|                      |բյուջեի հաշիվը         |տույժերը) (դրամ)    |

|______________________|_______________________|____________________|

|Մաքսատուրք            |                       |                    |

|______________________|_______________________|____________________|

|Ավելացված արժեքի հարկ |                       |                    |

|______________________|_______________________|____________________|

|Ակցիզային հարկ        |                       |                    |

|______________________|_______________________|____________________|

|Հաստատագրված վճար     |                       |                    |

|______________________|_______________________|____________________|

|Այլ մաքսային վճարներ, |                       |                    |

|այդ թվում`            |                       |                    |

|______________________|_______________________|____________________|

|Մաքսավճար             |                       |                    |

|______________________|_______________________|____________________|

|Բնապահպանական վճար    |                       |                    |

|______________________|_______________________|____________________|

|Ճանապարհային վճար     |                       |                    |

|______________________|_______________________|____________________|

|Ընդամենը              |                       |                    |

.___________________________________________________________________.

_________________________ պետ _________________ ____________________

    մաքսատան (մաքսային կետի)      (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

________________ 20 թ.

(2-րդ ձևը փոփ. 05.04.12 թիվ 404-Ն որոշում)

Ձև N 3

_____________________________ մաքսատուն (մաքսային կետ)

(մաքսատան (մաքսային կետի) անվանումը)

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N..................

ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մաքսային վճար վճարողի ___ _______________ 20______ թ. դիմումի համաձայն

    _______________________________________    ՀՎՀՀ-ն կամ սոցիալական քարտի

                                                        համարը

    (կազմակերպության անվանումը կամ անհատ       ._________________________.

ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը,   |                         |

    ազգանունը)                                 ._________________________.

_____ _____ _________________ 20 թ. դրությամբ առկա

_________________________________________________________________ դրամ

(մաքսային վճարների գումարը` թվերով և տառերով)

ենթակա է վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի

______________________________ հաշվից:

(հաշվի համարը)

Վերադարձման ենթակա գումարը հարկային վճարների գծով հաշվառված պարտավորությունների հաշվին ենթակա է հաշվանցման __________________________

(հարկային տեսչության

անվանումը) հարկային տեսչության հաշվին:

.__________________________________________________________________.

|Հարկի կամ այլ պարտադիր|Հայաստանի             |Ամբողջ գումարը      |

|վճարի անվանումը       |Հանրապետության պետական|(ներառյալ հաշվարկված|

|                      |բյուջեի հաշիվը        |տույժերը) (դրամ)    |

|______________________|______________________|____________________|

|                      |                      |                    |

|______________________|______________________|____________________|

|                      |                      |                    |

|______________________|______________________|____________________|

|                      |                      |                    |

|______________________|______________________|____________________|

|                      |                      |                    |

|______________________|______________________|____________________|

|                      |                      |                    |

|______________________|______________________|____________________|

|Ընդամենը              |                      |                    |

.__________________________________________________________________.

_________________________ պետ _________________ ____________________

    մաքսատան (մաքսային կետի)      (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

________________ 20 թ.

(3-րդ ձևը փոփ. 05.04.12 թիվ 404-Ն որոշում)

Ձև N 4

_____________________________ մաքսատուն (մաքսային կետ)

(մաքսատան (մաքսային կետի) անվանումը)

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N..................

ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Մաքսային վճար վճարողի ___ _______________ 20______ թ. դիմումի համաձայն

    _______________________________________    ՀՎՀՀ-ն կամ սոցիալական քարտի

                                                        համարը

    (կազմակերպության անվանումը կամ անհատ       ._________________________.

ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը,   |                         |

    ազգանունը)                                 ._________________________.

_____ _____ _________________ 20 թ. դրությամբ առկա

________________________________________________________________ դրամ

(մաքսային վճարների գումարը` թվերով և տառերով)

ենթակա է հաշվանցման և (կամ) վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի

______________________________ հաշվից:

(հաշվի համարը)

Հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարը հարկային վճարների գծով հաշվառված պարտավորությունների հաշվին կատարվել է հաշվանցում (վերադարձ)`

1) ձև N 2 եզրակացությամբ______________________________ դրամ գումարով.

(գումարը` թվերով)

2) ձև N 3 եզրակացությամբ______________________________ դրամ գումարով.

(գումարը` թվերով)

Հաշվանցման և (կամ) վերադարձման ենթակա գումարի և մաքսային ու հարկային պարտավորությունների մարման արդյունքում առաջացած դրական տարբերությունը կազմել է _____________________________________________________ դրամ,

(գումարը` թվերով և տառերով) որը ենթակա է փոխանցման:

.________________________________________________________.

|Հաշվարկային հաշվի համարը|Բանկի անվանումը    |Գումարը    |

|                        |                   |(դրամ)     |

|________________________|___________________|___________|

|                        |                   |           |

|________________________|___________________|___________|

|                        |                   |           |

|________________________|___________________|___________|

|                        |                   |           |

|________________________|___________________|___________|

|Ընդամենը                |                   |           |

.________________________________________________________.

_________________________ պետ _________________ ____________________

    մաքսատան (մաքսային կետի)      (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

________________ 20 թ.

(4-րդ ձևը փոփ. 05.04.12 թիվ 404-Ն որոշում)

Ձև N 5

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ N __________

ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ NN 2 ԵՎ 3 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՐԻ (ՀԱՇՎԱՆՑՈՒՄՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփելով 20 թ. ____________ -ի ________ -ից մինչև 20 թ. _______________ -ի ________ -ը «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների մասով վերադարձման ենթակա գումարների հաշվանցման վերաբերյալ եզրակացությունները` տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետևյալ հաշիվներից նշված գումարները ենթակա են հաշվանցման` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետևյալ հաշիվներին.

._____________________________________________________________________.

|NN |Հաշիվը, որից հաշվանցվում է|Հաշիվը, որին հաշվեգրվում է|Գումարը    |

|ը/կ|                          |                          |(դրամ)     |

|___|__________________________|__________________________|___________|

|   |                          |                          |           |

|   |Ընդամենը                  |                          |           |

._____________________________________________________________________.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ`

________________________________________

                      (ստորագրությունը, անունը, ազգանունը)

_____ _______________ 20____ թ.

(5-րդ ձևը փոփ. 05.04.12 թիվ 404-Ն որոշում)

Ձև N 6

ԱՄՓՈՓ ՏԵՂԵԿԱՆՔ N __________

ՆԱԽԿԻՆՈՒՄ ՎՃԱՐՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ N 4 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԻ (ՎԵՐԱԴԱՐՁՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ամփոփելով 20 թ. ____________ -ի ________ -ից մինչև 20 թ. _________________ -ի ________ -ը «Վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանված ապրանքների մասով վերադարձման ենթակա գումարների հաշվանցման վերաբերյալ եզրակացությունները` տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետևյալ հաշիվներից նշված գումարները ենթակա են վերադարձման հարկ վճարողների հետևյալ հաշվարկային հաշիվներին.

._____________________________________________________________________.

|NN |Հաշիվը, որից   |Հաշիվը, որին |Բանկի      |Հաշվարկային |Գումարը   |

|ը/կ|կատարվում է    |հաշվեգրվում է|անվանումը  |հաշվի համարը|(դրամ)    |

|   |վերադարձ       |             |           |            |          |

|___|_______________|_____________|___________|____________|__________|

|   |               |             |           |            |          |

|   |Ընդամենը       |             |           |            |          |

._____________________________________________________________________.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ`

________________________________________

                        (ստորագրությունը, անունը, ազգանունը)

_____ _______________ 20____ թ.

(6-րդ ձևը փոփ. 05.04.12 թիվ 404-Ն որոշում)

pin
ՀՀ կառավարություն
03.11.2005
N 1929-Ն
Որոշում