12.04.2012 - 10.10.2023
106.0238.141205
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 12 2005 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10605467
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
5 դեկտեմբերի 2005 թվականի N 238-Ն
i
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի օգոստոսի 29-ի «Սերմերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 659-Ա որոշմամբ հաստատված ցանկի 10-րդ կետի պահանջին համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Սահմանել գիտահետազոտական աշխատանքների և սորտափորձարկումների համար Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող մշակաբույսերի սերմերի առավելագույն քանակները` համաձայն հավելվածի:
Հավելված
i
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2005 թ. դեկտեմբերի 5-ի
N 238-Ն հրամանի
ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՍՈՐՏԱՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ՍԵՐՄԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐԸ
.____________________________________________________________.
| Մշակաբույսը | Սերմերի զանգվածը (տոննա) |
|_______________________________|____________________________|
|1. Ցորեն | 3000 |
|_______________________________|____________________________|
|2. Գարի | 2000 |
|_______________________________|____________________________|
|3. Տարեկան (աշորա) | 200 |
|_______________________________|____________________________|
|4. Տրիտիկալե | 250 |
|_______________________________|____________________________|
|5. Հաճար | 200 |
|_______________________________|____________________________|
|6. Եգիպտացորեն | 150 |
|_______________________________|____________________________|
|7. Լոբի | 100 |
|_______________________________|____________________________|
|8. Սիսեռ | 200 |
|_______________________________|____________________________|
|9. Ոլոռ | 180 |
|_______________________________|____________________________|
|10. Ոսպ | 120 |
|_______________________________|____________________________|
|11. Սոյա | 100 |
|_______________________________|____________________________|
|12. Ծխախոտ | 0.7 |
|_______________________________|____________________________|
|13. Կտավատ | 40 |
|_______________________________|____________________________|
|14. Գետնանուշ | 50 |
|_______________________________|____________________________|
|15. Սորգո | 10 |
|_______________________________|____________________________|
|16. Կարտոֆիլ | 4000 |
|_______________________________|____________________________|
|17. Կաղամբ | 0.3 |
|_______________________________|____________________________|
|18. Ծաղկակաղամբ | 0.2 |
|_______________________________|____________________________|
|19. Լոլիկ | 0.2 |
|_______________________________|____________________________|
|20. Վարունգ | 1 |
|_______________________________|____________________________|
|21. Տաքդեղ | 0.2 |
|_______________________________|____________________________|
|22. Սմբուկ | 0.3 |
|_______________________________|____________________________|
|23. Ճակնդեղ | 20 |
|_______________________________|____________________________|
|24. Գազար | 1 |
|_______________________________|____________________________|
|25. Սոխ | 2 |
|_______________________________|____________________________|
|26. Սխտոր | 800 |
|_______________________________|____________________________|
|27. Բողկ | 1.5 |
|_______________________________|____________________________|
|28. Ամսական բողկ | 0.6 |
|_______________________________|____________________________|
|29. Սպանախ | 30 |
|_______________________________|____________________________|
|30. Մաղադանոս | 5 |
|_______________________________|____________________________|
|31. Սամիթ | 10 |
|_______________________________|____________________________|
|32. Ձմերուկ | 4 |
|_______________________________|____________________________|
|33. Սեխ | 4 |
|_______________________________|____________________________|
|34. Դդում | 4 |
|_______________________________|____________________________|
|35. Դդմիկ | 4 |
|_______________________________|____________________________|
|36. Առվույտ | 25 |
|_______________________________|____________________________|
|37. Կորնգան | 150 |
|_______________________________|____________________________|
|38. Վիկ | 120 |
|_______________________________|____________________________|
|39. Արևածաղիկ | 15 |
|_______________________________|____________________________|
|40. Երեքնուկ միամյա (Շաբդար) | 25 |
|_______________________________|____________________________|
|41. Ոզնախոտ հավաքովի | 15 |
|_______________________________|____________________________|
|42. Ժիտնյակ | 15 |
|_______________________________|____________________________|
|43. Մարգագետնային սիզախոտ | 15 |
.____________________________________________________________.
(հավելվածը փոփ. 16.03.12 թիվ 49-Ն հրաման)
(հավելվածը խմբագրվելու է 11.06.2023 թվականից` 31.05.2021 թիվ 349-Ն հրաման)