Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 59 ...

 

 

040.2287.160106

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» հունվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 դեկտեմբերի 2005 թվականի N 2287-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 597 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության աղետի գոտում որոշ օբյեկտներ որպես դպրոցներ օգտագործելու մասին» N 597 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

i

որոշման 4-րդ կետում «սեփականության իրավունքով անհատույց հանձնել Ստեփանավանի քաղաքային համայնքին` Ստեփանավանի թիվ 6 դպրոցին տրամադրելու համար» բառերը փոխարինել «ամրացնել «Ստեփանավանի թիվ 6 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը» բառերով:

2. «Ստեփանավանի թիվ 6 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել և նախօրոք հայտնի գնորդ «Ստեփանավանի ճանապարհների շահագործում և շինարարություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) ուղղակի վաճառքի ձևով օտարել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով 2349 հազ. դրամ գնահատված (գնահատումը կատարվել է 2005 թվականի փետրվարի 23-ին) արժեք ունեցող` Ստեփանավան քաղաքի Վիրահայոց 10 հասցեում գտնվող` 494.7 քառ. մետր մակերեսով շենքը (այսուհետ` գույք) վաճառքի գինը սահմանելով 2349 հազ. դրամ:

3. Սահմանել, որ գնորդին է օտարվում նաև գույքի զբաղեցրած հողատարածքը` կադաստրային արժեքով:

4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով` վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին, 30 տոկոսը` Ստեփանավանի քաղաքային համայնքի բյուջե, իսկ հողի կադաստրային արժեքը վճարել հողի օտարումից մուտքերի համապատասխան հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 4-րդ կետում նշված վճարումները կատարելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը` 80489 դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը) և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում կատարել մեկ միլիոն դրամի չափով ներդրում:

6. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`

ա) «Ստեփանավանի թիվ 3 դպրոց» և «Ստեփանավանի թիվ 4 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միացման արդյունքում ազատված Ստեփանավան քաղաքի Միլիոնի 7 հասցեում գտնվող «Ստեփանավանի թիվ 3 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության ժամանակավոր փայտյա կառույցն անհատույց օտարել Ստեփանավանի քաղաքային համայնքին` քաղաքային գրադարանի աշխատանքները կազմակերպելու նպատակով,

բ) մեկամսյա ժամկետում Ստեփանավանի քաղաքային համայնքի ղեկավարի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել սույն կետի «ա» ենթակետում նշված գույքի օտարման պայմանագիր և ապահովել դրա հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը` օտարման հետ կապված բոլոր ծախսերն իրականացնելով Ստեփանավանի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.12.2005
N 2287-Ա
Որոշում