Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ՏԵՂԻ ...

 

 

040.0444.161097

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«16» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հոկտեմբերի 1997 թ. թիվ 444

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-ԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նոյեմբերյանի երկրաշարժի հետևանքների վերացման, բնակչության կենսագործունեության ապահովման և մարզի բնակավայրերում սոցիալ-տնտեսական համակարգի գործունեության վերականգնման համար պահանջվող առաջնահերթ աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կապի նախարարությանը` յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն իրենց ենթակայության Նոյեմբերյանի երկրաշարժից վնասված օբյեկտների /համաձայն թիվ 1 հավելվածի/ վերականգնման համար իրականացվող աշխատանքների ընթացքի մասին:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը և Տավուշի մարզպետին Շիրակի, Լոռու մարզպետների և Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ 15-օրյա ժամկետում պարզել հանրապետությունում առկա ժամանակավոր տնակների քանակը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Տավուշի մարզի տարահանման ենթակա 1097 ընտանիքը ժամանակավոր կացարաններում տեղավորելու վերաբերյալ:

3. Տավուշի մարզպետին`

i

Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածքում 1997 թվականի հուլիսի 18-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման առաջնահերթ միջոցառումների մասին» թիվ 364 որոշմամբ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզին հատկացված 100 մլն դրամը նպատակաուղղել մարզային ենթակայության սոցիալ-կենցաղային և կենսաապահովման առաջնահերթ օբյեկտների /համաձայն թիվ 2 հավելվածի/ վերականգնողական աշխատանքների կատարմանը:

4. Վերականգնման-ուժեղացման շինարարական աշխատանքների պատվիրատու ճանաչել Տավուշի մարզպետին:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա/ սույն որոշման թիվ 2 հավելվածում նշված օբյեկտների վերականգնողական աշխատանքների կատարումն 1997 թվականին անհրաժեշտ ծավալով ապահովելու նպատակով Տավուշի մարզպետին լրացուցիչ հատկացնել 200 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

բ/ սույն որոշման թիվ 2 հավելվածում նշված օբյեկտների վերականգնողական աշխատանքների ավարտման համար պահանջվող մնացած գումարը նախատեսել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի նախագծում` ըստ Տավուշի մարզպետի ներկայացրած նախահաշվային փաստաթղթերի.

գ/ ապահովել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված` երկրաշարժից տուժած համայնքների բյուջեների դոտացիաների առաջնահերթ հատկացումը.

դ/ մեկամսյա ժամկետում քննարկել համայնքների սեփականություն հանդիսացող օբյեկտների վերականգնողական աշխատանքները Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցով իրականացնելու հարցը.

ե/ ապահովել երկրաշարժի գոտում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Պետապ» պետական ձեռնարկության կողմից ապահովագրված բնակարաններին հասցված վնասի փոխհատուցումը.

զ/ երկրաշարժի հետևանքով վթարային /քանդման ենթակա/ դարձած տներում բնակվող ընտանիքներին բնակարանային շինարարության գործում աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Երկրաշարժից տուժած աղետի գոտու բնակչությանը բնակարանային շինարարություն իրականացնելու համար վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին» թիվ 331 որոշմամբ հաստատված կարգով բնակարանային շինարարության համար վարկեր տրամադրելու նպատակով Տավուշի մարզպետին հատկացնել 100 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

7. Տավուշի մարզպետին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` համապատասխան միջոցներ ձեռնարկել Նոյեմբերյանի երկրաշարժից տուժած բնակավայրերի վերականգնման համար այլ հնարավոր միջոցներ հայթայթելու համար:

8. Տավուշի մարզպետին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` հաշվի առնել Նոյեմբերյանի քաղաքային, Բերդավանի, Կողբի և Դովեղի գյուղական համայնքների ավագանիների միջնորդությունը և մեկամսյա ժամկետում սահմանված կարգով քննարկել 4-րդ և 5-րդ կարգերի վնասվածություն ունեցող տներում ապրող ընտանիքներին նոր տներ կառուցելու նպատակով մարզի տարածքում պահուստային ֆոնդի հողերից որպես տնամերձ հողամասեր հատկացնելու հարցը` նախկինում զբաղեցրած հողամասերը սահմանված կարգով հետ վերցնելու պայմանով:

9. Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովին` քննարկել Նոյեմբերյանի երկրաշարժից տուժած Տավուշի մարզի բնակչությանը մարդասիրական օգնություն ցույց տալու հնարավորության հարցը:

10. Առաջարկել Հայսպառմիությանը Տավուշի մարզի աղետի ենթարկված բնակավայրերում ապահովել անհրաժեշտ շինարարական նյութերի վաճառքը:

11. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության և Տավուշի մարզպետի վրա:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 444 ՈՐՈՇՄԱՆ

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ` ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՎՆԱՍՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

________________________________________________________________________

  ԹԻՎ     ՕԲՅԵԿՏԻ                ԲՆԱԿԱՎԱՅՐԻ        ՔԱՆԱԿԸ    ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

  ԹԻՎ    ԱՆՎԱՆՈՒՄԸ               ԱՆՎԱՆՈՒՄԸ

Ը/Կ

________________________________________________________________________

   1         2                       3               4           5

________________________________________________________________________

1.  ՀՀ էներգետիկայի

նախարարություն

 

       էլեկտրացանցի վարչություն   քաղ.Նոյեմբերյան    1

 

Տրանսֆորմատորային

       ենթակայաններ               քաղ.Նոյեմբերյան    10

 

                                  գ. Բերդավան        4

 

                                  գ. Դովեղ           2    1-ը 4-րդ կարգի

                                                          վնաս.

 

                                  գ. Կողբ            5

 

                                  գ. Հաղթանակ        1

 

գ. Վերին Քյուրփլու 1

(Զորական)

 

                                  գ. Կոթի            1

 

2. ՀՀ կապի նախարարություն

 

     Հեռախոսակայան                քաղ.Նոյեմբերյան    1

 

     Փոստ                         քաղ.Նոյեմբերյան    1

 

     Կապի բաժանմունք              գ. Հաղթանակ        1   4-րդ կարգի վնաս.

 

     Հեռախոսակայան                գ. Բագրատաշեն      1

 

     Փոստ                         գ. Բերդավան        1

 

     Հեռախոսակայան                գ. Կողբ            1

 

     Հեռախոսակայան                գ. Դովեղ           1

 

     Հեռախոսակայան                գ. Վերին Քյուրփլու 1

                                  (Զորական)

 

3. ՀՀ գյուղատնտեսության

նախարարություն

 

     Անասնաբուժարան               քաղ.Նոյեմբերյան    1

 

4. ՀՀ արդարադատության

նախարարություն

 

     Դատարան                      քաղ. Նոյեմբերյան   1

 

5. ՀՀ ներքին գործերի և

ազգային անվտանգության

նախարարություն

 

     Արձանագրային բաժանմունք      քաղ. Նոյեմբերյան   1

 

     Վարչական շենք                քաղ. Նոյեմբերյան   1

 

Հակահրդեհային ծառայություն  քաղ. Նոյեմբերյան  1

 

ՀՀ ՆԳ և ԱԱՆ-ի բաժանմունքի

     շենք                         քաղ. Նոյեմբերյան   1

 

6. ՀՀ պաշտպանության

նախարարություն

 

     Նոյեմբերյանի զինմասի շենք    քաղ. Նոյեմբերյան   1

 

     ԴՕՍԱԱՖ-ի շենք                քաղ. Նոյեմբերյան   1

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 444 ՈՐՈՇՄԱՆ

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ` ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՎՆԱՍՎԱԾ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍՈՑԻԱԼ-ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԵՎ ԿԵՆՍԱԱՊԱՀՈՎՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

_________________________________________________________________________

    ՕԲՅԵԿՏՆԵՐԻ      ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԵՎ ՕԲՅԵԿՏԻ         ՔԱՆԱԿԸ    ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

   ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ          ԱՆՎԱՆՈՒՄԸ

ՀԵՐԹԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

_________________________________________________________________________

       1.         Միջնակարգ հանրակրթական դպրոցներ

 

                  քաղ. Նոյեմբերյան                  2

 

                  գ. Կողբ                           2

 

                  գ. Հաղթանակ                       1    4-րդ կարգի վնաս.

 

                  գ. Կոթի                           1    4-րդ կարգի վնաս.

 

գյուղեր` Դովեղ, Բերդավան, Այրում,

Պտղավան, Վերին Քյուրփլու (Զորական),

Ոսկեպար, Լճկաձոր, Ջուջևան, Բաղանիս,

Ոսկևան, Բարեկամավան, Բագրատաշեն,

                  Արճիս /մեկական դպրոց/             13

 

        2.        Երաժշտական դպրոցներ

 

                  քաղ. Նոյեմբերյան                  1

 

                  գ. Կողբ                           1

 

        3.        Հիվանդանոց և  առողջապահական    համալիր   առանձին

                  հիմնարկներ                               մասնաշենքեր`

                                                           4-րդ կարգի

                                                           վնաս.

 

                  քաղ. Նոյեմբերյան, պոլիկլինիկա     1

 

                  քաղ. Նոյեմբերյան, հիվանդանոց      1

 

քաղ. Նոյեմբերյան, մանկական

                  պոլիկլինիկա                       1

 

                  գ. Կողբ, հիվանդանոց               1

 

                  գ. Հաղթանակ, ամբուլատորիա         1

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.10.1997
N 444
Որոշում