Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹ ...

 

 

040.0181.020306

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» մարտի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2006 թվականի N 181-Ա

 

i

ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐ` ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՍԵՐԺ ՊԱՊՈՖՖԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻՆ ԻՐԱԶԵԿ ԼԻՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետության պետական և ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու կարգը հաստատելու մասին» N 545 որոշման պահանջներով և հիմք ընդունելով Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության սպասարկման տարածքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը և այլ գույք վարձակալած «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորություններն ու Երևան քաղաքում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները սահմանված որակի պահանջներին համապատասխան իրականացնելու, ջրային համակարգերը շահագործելու, պահպանելու, կառավարելու և այլ պարտականություններ իրականացնելու նպատակները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության աշխատողներ` օտարերկրյա քաղաքացիներ Սերժ Պապոֆֆին և Թիեղի Պլեզանին տալ պետական և ծառայողական գաղտնիք հանդիսացող Երևանի ջրամատակարարման բաշխիչ ցանցերի քարտեզներին ու գաղտնի նյութերին իրազեկ լինելու իրավունք` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 26.05.06 թիվ 690-Ա որոշում)

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`

ա) վարձակալության պայմանագրով Երևան քաղաքում և նրան հարակից համայնքներում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման պարտավորություն ստանձնած` «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից իր գործունեության իրականացման համար անհրաժեշտ գաղտնիք կազմող տեղեկատվության տրամադրման հետ կապված գաղտնիության պահպանման, գաղտնի տեղեկատվության չհրապարակման պարտավորությունների կատարման նպատակով ապահովել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության` սույն որոշման 1-ին կետում նշված օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատողների կողմից պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունների օգտագործման ընթացքում վերջիններիս պարտականությունները սահմանող աշխատանքային պարտավորագրի կնքումը.

բ) «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ և 18-րդ հոդվածների և վարձակալության պայմանագրի դրույթներին համապատասխան` պայմանագրով սահմանված աշխատանքների իրականացման, պարտականությունների կատարման ընթացքում ապահովել պետական և ծառայողական գաղտնիքը պահպանելու նկատմամբ վերահսկողությունը:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 25.10.07 թիվ 1280-Ա որոշում)

i

(վերնագիրը փոփ. 26.05.06 թիվ 690-Ա, 25.10.07 թիվ 1280-Ա որոշումներ)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2006 թվականի փետրվարի 16-ի

N 181-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԳՈՒՅՔ ՎԱՐՁԱԿԱԼԱԾ «ԵՐԵՎԱՆ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԱՂՏՆԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Երևան քաղաքի ջրաղբյուրների և ջրամբարների տեղաբաշխման, նիշերի և դեբիտի, Երևան ջուր բերող ջրատարների հետագծերի և երկայնական կտրվածքների վերաբերյալ նյութերը

2. Երևան քաղաքի 1:2000 մասշտաբի քարտեզը` 318 պլանշետով և 1:10000 մասշտաբի քարտեզը` 25 պլանշետով, նիշերով

3. Երևան քաղաքի ջրամատակարարման բաշխիչ և ջրահեռացման ցանցերի թվայնացված քարտեզները

4. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող 31 համայնքի ջրամատակարարման ցանցերի թվայնացված քարտեզները

(հավելվածը փոփ. 25.10.07 թիվ 1280-Ա որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.02.2006
N 181-Ա
Որոշում